Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտել է և հեռացվեց, քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում, և դա ապացուցված է, իսկ ցանկացած մեկը, ով կպաշտպանի Աղազարյանին, պետք է արժանանար էս ճակատագրին: Նա այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ: Մանդատի հարց քննարկել ենք, բայց պարոն Ասլանյանը, որքան նկատել եմ, չի ցանկանում այն վայր դնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Հակոբ Ասլանյանին գործընկերային մթնոլորտում հնարավորություն է տրվել բացատել իր գործողությունների տրամաբանությունը, ինչը նա չի կարողացել հիմնավորել:
«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- մանրամասնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել էր, վերաբերել էր իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:
Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. վարչապետ
5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ
Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին
Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան
Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին
Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին
ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային
Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են
Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան
Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները
Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ
Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան
Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել
Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել
Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը
Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր
ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին ձերբակալվել է
Առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան
Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ
Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Թուրքիայում աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, երկրում ազգային սուգ է հայտարարվել, ձերբակալվել՝ 9 մարդ
ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան
Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան. տեսանյութ
Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, կարող եք չհայտարարագրել դա. Չախոյան
Հայտնի են ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության կարգը և ժամը
Սիրունյանն իր թեկնածությունը հետ է քաշում. Կոնջորյան
Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Բարձր ենք գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը․ Փաշինյան
Կամովի հանում եմ իմ թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից․ Ալեքսանդր Սիրունյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT