Երևան
12 °C
«Հայաստանը որպես պետություն ոչնչացնելը, կամ այն գուբերնիա դարձնելու ծրագիրը առաջ տանելու նախաձեռնությունը շահառուներ ունի թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությանը, ըստ որի՝ «ամեն ինչ արած է նրա համար, որ պետություն չլինի, լինի գուբերնիա, տարածք, բայց ոչ պետություն»։
Մկրտչյանը հիշեցնում է, որ 2020 թվականի ԼՂ պատերազմը, որը մեծ մասամբ վարվում էր ՀՀ-ի դեմ, երկիրը գուբերնիա դարձնելու, որպես պետություն ոչնչացնելու համար էր։
«Այժմ էլ այդ ծրագրի շահառուներն են ներքին ուժերը, որոնք արտաքին ուժերի դրդմամբ են գործում։ Այդ ուժերի մեջ դիտարկում ենք թշնամաբար տրամադրված Ադրբեջանին, Ռուսաստանին։ Շատ դեպքերում այդ երկու երկրներին կարող ենք միասին դիտարկել, քանի որ առանձին դեպքերով նրանք միասն էլ գործում են, փոխանցումներով։ Ներսի շահառուները սպասարկել ու սպասարկում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի շահերը»,- ասում է նա։
Քաղաքագետը այս համատեքստում վերհիշում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունները և դրանք նույնպես դիտարկում ՀՀ-ն՝ որպես պետություն՝ ներսի ուժերի կողմից ոչնչացնելու ծրագրում:
«Հայտարարեց՝ եթե ընդդիմությունը ուզում է Հայաստանում հասնել իշխանափոխության, պետք է ամեն ինչ անի, որ ստանա 2020 թվականի նոյեմբերի 10-ի իրավիճակը։ Փաստացի ասում է՝ նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, և այդ ֆոնին այս մարդիկ ուզում են գալ իշխանության, և նրանց համար որևէ նշանակություն չունի, թե այդ իշխանությունը ինչ գնով կլինի։ Այնպես որ, այս շրջանակը գուբերնիայի հիմնական շահառուն է»,- նկատում է նա:
Վերջինս չի բացառում, որ այդ շրջանակները ամեն ինչ անելու են՝ տապալելու այն գործընթացները, որոնք այժմ Հայաստանն իրականացնում է։
Մկրտչյանը միաժամանակ առանձնացնում է նախկին իշխանությունների իրականացրած ծրագրերն ու որոշումները, որոնք, ըստ նրա, արվել են՝ Հայաստանը գուբերնիա դարձնելու համար:
«Վառ օրինակներից էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին աղմկահարույց գործարքը՝ գույք պարտքի դիմաց, Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանին միացնելը։ Դրա ավարտական փուլն էլ կարող է լինել Միութենական պետության մաս կազմելը, ինչպես դա արեց Բելառուսը։ Երկուսնն էլ գործարքի տրամաբանության մեջ էին։ Քոչարյանը ՀՀ ռազմավարական օբյեկտները պարտքի դիմաց ռուսական իշխանությանը զիջումը համարում էր ձեռքբերում, տնտեսական բլոկին միանալը Սարգսյանը ներկայացնում էր գործարք հանուն Հայաստանի Հանրապետության, ԼՂ անվտանգության։ Այդ գործարքները ձախողված են եղել և սահմանափակել են ՀՀ սուվերենությունն ու ինքնիշխանությունը»,- կարծում է նա։
Քաղաքագետը շեշտում է, որ գուբերնիայի մասին մտածողները պետք է հանդիպեն ՀՀ իրավապահ համակարգի կոշտ արձագանքին․ «Ես ակնկալում եմ այս իրավիճակում կառավարող քաղաքական ուժի և իրավապահների ադեկվատ արձագանքը։ Չի կարող Ադրբեջանի նարատիվները հայկական տիրույթ ներմուծող քաղաքական գործիչը դասվել մյուս քաղաքական գործիչների շարքին և հույս ունենալ որևէ կարգավիճակով իշխանության գալու։ Նախկինում օրենսդրական նախաձեռնություն էր առաջ քաշվել, որ ՀՀ սուվերեն տարածքի, ինքնիշխանության, անկախության դեմ մղված հայտարարությունները պետք է իրավապահ համակարգի ուշադրությանն արժանանան, այդպիսի հայտարարությունները օրենքով պետք է դատապարտվեն»։
Միևնույն ժամանակ նա այն համոզմանն է, որ բացարձակ արժեքի՝ անկախության դեմ արվող հայտարարությունները պետք է հանրային պարսավանքի ենթարկվեն:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԽոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT