Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով. մանրամասներ

12/12/2024 schedule14:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին:

«Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի տեղակալն ու գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կարևորել հանձնաժողովների անդամների առաջարկներն ու կարծիքների փոխանակումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաև տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձևավորվել է նաև Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարևոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաև դպրոցական և մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձևաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների (5-6-րդ) սովորողների համար:

«Հիմնական դպրոցի բազային առարկաների՝ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» համար նախատեսում ենք օլիմպիադաներ: Ընթերցանության օլիմպիադան, կարծում եմ, առաջին հերթին պետք է ստուգի տեքստն ընկալելու և այն արդյունավետ կիրառելու կարողություններն ու հմտությունները: Հաջորդ տարիներին «Մայրենի» առարկայից օլիմպիադա նախատեսում ենք ունենալ նաև 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների համար: «Մաթեմատիկա» առարկայի դեպքում, ըստ իս, հիմնական դպրոցում ավելի շատ պետք է շեշտը դնել տրամաբանությունը ստուգող առաջադրանքների վրա, բայց սա ևս մասնագիտական խմբերի հետ քննարկման կարիք ունի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով առարկայական հանձնաժողովներում բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ երիտասարդների ընդգրկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման, դրանցում համապատասխան մասնագետների ընդգրկման ընդհանուր սկզբունքներին առնչվող հարցեր:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է առարկայական հանձնաժողովների անդամների հարցերին, որոնք վերաբերել են օլիմպիադայի կազմակերպման մանրամասներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
494 դիտում

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը

Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան

Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին

Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան

Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է

Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել