Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան

12/12/2024 schedule23:13

Հանրային ՀԸ եթերում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի գործողություններին:

«Օրինակ՝ վարչապետը բանակցություններից եկել, խմբակցությանը մանրամասներ է պատմել և ուղիղ ասել, որ դրանք հրապարակման ենթակա չեն, իսկ Աղազարյանը դրա հետ կապված նույնպես արտահոսք է կազմակերպել: Ընդ որում, երբ դա հայտնի է դարձել, նա չի հերքել: Ինձ և «Քաղաքացիական պայմանագրի» համար դա աններելի, մեծագույն մեղք է, և դրա համար մենք պարոն Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ խմբակցությունից և կուսակցությունից»,- ասաց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ եթե Ասլանյանը հայտարարում է, որ Աղազարյանի գործողություններում խնդիր չի տեսնում, կարելի է եզրակացնել, որ նա խնդիր չի տեսնում ինչ-որ թերթի ինֆորմատոր լինելու մեջ, կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ինչ-որ թերթի կամ թերթոնի տալու մեջ:

«Պարոն Ասլանյանը հետո ասաց, որ զղջում է, բայց դա անլուրջ է, և կարևոր է, որ մարդ պատասխանատու լինի իր արարքի համար: Դրա համար մենք պարոն Ասլանյանին հեռացրել ենք խմբակցությունից և առաջարկում ու պնդում ենք, որ մանդատը դնի, ինչը անում ենք նաև Աղազարյանի դեպքում»,- ասաց Ռուբինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

Նա դիմել էր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտար պարզաբանումներ: 

Ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:

Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը ևս հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1606 դիտում

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան

Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց

Մի քանի տարածաշրջանում մառախուղ է

Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ

ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան