Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին

13/12/2024 schedule19:37

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն էին կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ, ստուգվել էր մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Այդ ընթացքում իրավիճակը խիստ լարվել էր:

Մսավաճառներից մեկը ասել էր, որ իր բնակավայրի տարածքում չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթն իրականացնեն: Նա նշել էր, որ անելանելի վիճակում է, իր վրա բենզին էր լցրել, փորձել ինքնահրկիզվել:

ՍԱՏՄ-ն ադրադարձել է տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններին: 

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։

Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:

Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս:

Կարևորում ենք նշել, որ Տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են այն մասին, որ միջոցառումները կրելու են մշտական բնույթ՝ հորդորելով աշխատել օրենքով սահմանված ընթացակարգերով։

Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։

Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։

Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնել էի, որ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
808 դիտում

Որո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. տեսանյութ

Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ

Սահմանվել են կրեդիտներ, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ. ՊԵԿ նախագահ

Պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով մոլորեցնում են մարդկանց. Չախոյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին

Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը

Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է եղել. կասկածյալների թվում է «Երևան ավտոբուս»-ի ծառայության պետը

Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան ու տզզում ճանճի պես. Սիմոնյան

Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու 8 տեսակի ուղետոմս է առաջարկվում, որոնք են դրանք և ինչպես ընտրել

Հայկական կողմը դեմ է արտահայտվել Մոսվկայի երկու ցանկություններին. որոնք են դրանք՝ Բլեյանը մանրամասնում է

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. ԱԳ նախարարն այցելել է նաև Տրետյակովյան պատկերասրահ. լուսանկարներ

Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը

Տավուշի մարզպետը կմեկնի արձակուրդ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ին ձեռնտու չէ ՌԴ ներկայությունը Սյունիքում. Թրամփը շահագրգիռ է ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում. տեսանյութ

ՀՀ-ում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպանն այցելել է Վեդու ջրամբար

Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու կայուն խաղաղության. Միրզոյան

Հանդիպումն անցավ անկեղծ, կառուցողական մթնոլորտում, քննարկեցինք Հարավային Կովկասում խաղաղության թեման. Միրզոյան

Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր

Դանակ պահելու կասկածանքով ԱԺ-ից բերման ենթարկված օպերատորն ազատ է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հրաժարական կտա. Գերցի Խալևին հայտնել է պատճառը

Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երիտասարդները ապօրինի թմրանյութ են պահել և օգտագործել

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզ

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին

ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված պատիժ կրող 2004թ․ ծնված քաղաքացին մահացել է

Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. պատճառը հայտնի է

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-26 թթ. զարգացման ռազմավարության ընթացքը

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի թիվն անցել է 60-ից

Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի. տեսանյութ

Հայտարարագիր լրացնող որ անձինք մինչև 100 հազար դրամ կստանան ՊԵԿ-ից. Սիսակ Գաբրիելյանը մանրամասնում է

Համագործակցության ակտիվացումը պահանջված է. Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 21-ին

Ինչպես կարող է մեկ ուսուցիչը, դասախոսը փոխել ողջ կյանքիդ հետագիծը. Աննա Վարդապետյան

Թրամփը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը

Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից