Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։
Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են:
«Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին մենք չենք հետապնդում պետական մարմիններին թիրախավորելու նպատակ: Հակառակը՝ փորձում ենք համագործակցության ձևաչափով, համատեղ ջանքերով ապահովել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը», - ասել է Պաշտպանը:
Հատուկ ընդգծվել է, որ զինծառայողների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունում ստացված բողոքների զգալի մասը վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկմանը, պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը և սպասարկմանը:
«Զինծառայողները վերոնշյալ խնդիրների մասին ինձ տեղեկացնում են նաև զինվորական հաստատություններ այցերի և նրանց հետ առանձնազրույցների ընթացքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է Պաշտպանության նախարարության և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն էլ իր խոսքում անդրադարձել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված զորակոչիկների և զինծառայողների պատշաճ բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների հետ կապված հարցերին, ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմներին։
Հատուկ նշել է, որ զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը։
Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
Արաբական ութ երկրի ԱԳ նախարարները կոչ են արել Սիրիայի տարածքում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրենը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ի հետ համագործակցության զարգացմանը
Կապանի օդանավակայանի մոտ մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը, հակահարված կտա ամբողջ ճակատով. Պուտին
Ալիևը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Գյումրեցի 29-ամյա կինը «Տելեգրամ»-ով թմրամիջոց է ձեռք բերել և 17-ամյա պատանու հետ իրացրել այն. տեսանյութ
ՍԱՏՄ ղեկավարը Համահայկական ձմեռային խաղերին ընդառաջ դիտարկել է Ջերմուկի հյուրանոցներն ու հյուրատները
«Եթե շուտ տանեիք հիվանդանոց, չէր մահանա». ինչի՞ հետևանքով մարդիկ կարող են հայտնվել սթրեսի մեջ
ՆԳՆ-ն հորդորել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Նորավան-Լծեն-Տաթև հատվածում բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել
Արագածոտնում քամին տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել, կոտրել էլեկտրասյուներ, արմատախիլ արել ծառեր
Հնդկաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում Հայաստանն է. որ ֆիլմերն են ցուցադրվելու
Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և զոհ
Վրաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության արարողության օրը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ և ուժգին քամի կլինի
Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման. դատախազի միջնորդությունը բավարարվել է. լուսանկար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հանրապետությունում մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք
Բալասանյանենք չլինեին՝ փրայմերիզը մեյդան չէր գա. Գյումրին տոները կդիմավորի նոր տոնածառով, ղեկավարով, մարզպետով
Ընտրական կոլեգիայի կեսից ավելին քվեարկել է. նախագահական ընտրությունները Վրաստանում մոտենում են ավարտին
Պարեկային ծառայությունն ընդունելություն է հայտարարել. ովքեր և ինչպես պետք է դիմեն
Հայտնաբերվել է «Պորշ Կայեն»-ով յուղման կետի աշխատակցին մահացու վրաերթի ենթարկած վարորդը. նա խմած է եղել
Կյանքի 64 տարին նվիրեց մարդկանց փրկությանը. մահացել է բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը
Դեսպան Խաչատրյանը հավատարմագրերը հանձնել է Մակրոնին. Ելիսեյան պալատում հանդիսավոր արարողության է տեղի ունեցել
Ես այստեղ կմնամ. Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի լքի նախագահական նստավայրը
«Մերսեդես»-ը շրջվել և հայտնվել է դաշտում․ վիրավորներից 2-ը Հնդկաստանի քաղաքացիներ են
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը ՄԻՊ-ի ամենօրյա ուշադրության ներքո են. Մանասյան
Թուրքիան Բաքվի և Երևանի միջև շուտափույթ խաղաղության ձեռքբերման հույս ունի. Յաշար Գյուլեր
Ծանրամարտի ԱԱ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի. ժամանակացույց
Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել. նախագահական ընտրությունները շարունակվում են
23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասի․ կան ձերբակալվածներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 14-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT