Ես կողմ եմ լյուստրացիային

16/12/2011 schedule11:10

3-1Նախ այն մասին, թե ինչ է նշանակում «լյուստրացիա», եւ ինչու են ԿԳԲ նախկին գործակալների կամ կոմունիստական տոտալիտար վերնախավի հետապնդում նախատեսող օրենքները նախկին սոցճամբարի երկրներում կոչվել «Լյուստրացիայի մասին»:

«Լյուստրացիա» լատիներեն բառ է, որ նշանակում է` մաքրազերծում զոհաբերության միջոցով: Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել: Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր: Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ եւ անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել: Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը:

Կոմունիստական ռեժիմի հանցավորության գնահատականն, ահա, տրվում է մարդու կյանքի եւ ազատության նկատմամբ այդ երկրներում արմատավորված հարգանքի հիման վրա: Նրանք ելնում են այն իրողությունից, որ ոչ մի գործարան, ոչ մի տնտեսական աճ, ոչ մի բարեկեցություն չեն կարող մարդկային կյանքի փոխհատուցում լինել կամ արդարացնել մարդկային կյանքը խլելու կամ խաթարելու գործելակերպը:

Այս արձանագրումից հետո, ահա, առաջ է գալիս հաջորդ հարցը. ինչպես է կոմունիստական բռնապետական համակարգը գտել իր պոտենցիալ զոհերին: Չէ՞ որ իրավապահ պաշտոնական խողովակներով հնարավոր չէ վերահսկել բոլորին եւ ամեն ինչ: Մանավանդ` տեխնիկայի առումով ոչ այնքան զարգացած ժամանակաշրջանում հնարավոր չէր վերահսկել, տեղեկանալ անհատ մարդու տրամադրությունների, բառապաշարի, նույնիսկ` գինովցած վիճակում թույլ տրված ռեպլիկի մասին: Արձանագրենք. սեղանի շուրջ կամ բակում, կամ ընկերական միջավայրում անհաջող նախադասություն ձեւակերպելու հետեւանքով տասնյակ հազարավոր, միլիոնավոր մարդիկ են գուլագներում, բանտերում հայտնվել: Նրանց մի հսկայական մասը մնացել է բանտերում` անմարդկային պայմանների զոհը դառնալով կամ ուղղակի գնդակահարվելով:

Ինչպե՞ս են, ուրեմն, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ իմացել, որ, ասենք, Գդանսկի բնակիչ Յաշեկը խոսքի մեջ ասել է, որ նախորդ օրը Կառլովո էր գնացել, ու ժողովուրդը էնտեղ էլ էր սոված: Գնաց Յաշեկը` կամ աքսոր, կամ բանտ, կամ գնդակահարություն: Ահա, ուրեմն, ինչպե՞ս  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ իմացան Յաշեկի վերը բերված արտահայտության մասին: Խեղճ Յաշեկը ոչ հանրահավաք էր արել, ոչ ասուլիս: Իր ընտանիքում էր ասել, հարեւանների, բարեկամների միջավայրում: Եւ ուրեմն, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ սրա մասին կարող էին իմանալ, եթե ընտանիքի որեւէ անդամ, որեւէ հարեւան, որեւէ բարեկամ ԿԳԲ-ի ծպտված գործակալ է եւ Յաշեկի ասածի մասին զեկուցել է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ: Ծպտված գործակալի պահը շատ կարեւոր է, որովհետեւ Յաշեկը որքան էլ գյուղացի, կհասկանար, որ պետական իշխանության պաշտոնական ներկայացուցիչների մոտ նման բաներից խոսել չի կարելի: Ահա այսպես, ԿԳԲ-ական գործակալները իրենց պարտքն են համարել Յաշեկի եւ նրա նմանների ասածները հասցնել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ եւ սրա դիմաց պարգեւատրում են ստացել: Եւ որքան շատ են տեղ հասցրել, այնքան շատ են պարգեւատրվել, որքան «կարեւոր» բան են հասցրել, այնքան շատ են ստացել: Որքան «վտանգավոր հանցագործի» են բացահայտել, այնքան առաջընթաց են ունեցել իրենց կարիերայում: Ասենք` ուսանող են եղել. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ տեղյակ են պահել եւ դարձել ասպիրանտ: Ոչ թե ստուկաչության, այլ իրենց բուն մասնագիտության գծով: Հետո էլի են դանոսներ գրել, դարձել են գիտությունների թեկնածու, հետո էլի են դանոսներ գրել, դարձել են դոկտոր, պրոֆեսոր:

Եւ ահա, որպեսզի կարիերան իրենց ցանկացածի պես առաջ շարժվի, սկսել են հորինել, մոգոնել, չափազանցել: Ուրիշների կյանքն այդպիսով խաթարել են, իրենցը` առաջ բրդել: Հետո մեկի կինը դուրներն եկել է, ամուսնու վրա հնարավորինս բոլշեւիկյան դանոս են գրել: Մարդուն տարել են, իրենք կնգան «տիրություն» են արել: Դիմացի բնակարանի վրա աչք են ունեցել, հարեւանի վրա են դանոս գրել: Հարեւանին տարել են, տունն իրենց է մնացել: Ինչ խոսք, շատ դանոսչիկներ իրենք էլ դանոսի զոհ են դարձել, բայց սրանից խնդրի էությունը չի փոխվում: Եւ ահա եկել է մի պահ, երբ կոմունիստական էլիտայի մի բավական ստվար հատվածը կազմել են դանոսչիկները, որոնք կարիերա են արել սրա-նրա վրա դանոս գրելով:

Իրավիճակի փոփոխություն
Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, բնականաբար, այդ էլիտայի մի մասը շարունակել է մնալ վերնախավում: Ի վերջո, քաղաքական փոփոխությունները փոխում են քաղաքական առաջին, երեւացող դեմքերին: Երկրորդ, երրորդ էշելոնը շարունակում է մնալ գործունակ: Դերասաններ, նկարիչներ, գրողներ, գիտնականներ, դիվանագետներ, արդյունաբերողներ, քաղաքական գործիչներ. ռեժիմի փոփոխությունը` ռեժիմի փոփոխություն, բայց Լեհաստանն, օրինակ, խոմ ուրիշ տեղից գրող ու դիվանագետ չէ՞ր ներմուծելու: Նոր հասարակարգը միշտ էլ հիմնված է լինում հին հասարակարգի վրա: Բայց հենց այս կետում հարց է առաջանում. մի՞թե հնարավոր է նոր հասարակարգ կառուցել հենվելով դանոսչիկների` ուրիշի կնոջը տիրանալու համար ամուսնուն գուլագ ուղարկածների, կարիերայի համար ընկերոջը զրպարտածների, խանդից ելնելով գրչակցին կառափնարան տարածների վրա: Ցանկացած առողջ հասարակություն այս հարցին կպատասխանի միանշանակ` ոչ: Եւ «Լյուստրացիայի» գործողության իմ ընկալումը ոչ միայն դանոսչիկներին, դահիճներին բացահայտելն ու նրանց պետական, հասարակական կյանքից հեռու պահելն է, այլեւ Կոմունիստական ռեժիմի տարիներին գոնե այս իմաստով անբասիր մնացածներին մաքրելը հանցագործ համակարգի պատասխանատվության բեռից: Լյուստրացիոն գործելակերպը նաեւ արտաքին անվտանգության խնդիր է լուծում: Ի վերջո, ԿԳԲ-ի գործակալները խոցելի են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Փլուզման տարիներին ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվությունը ցաքուցրիվ է եղել աշխարհով մեկ` ՊԱԿ-ի նախկին աշխատակիցների հետ, որոնք իրենց հետ տարել են գաղտնի ինֆորմացիա, իսկ արտերկրում հայտնվելով խոմ սոված չէին մնալու, վաճառելու էին չէ՞ այդ տեղեկատվությունը: Գոյություն չունեցող ԿԳԲ-ի անտեր մնացած գործակալներն էլ, բնականաբար, հեշտությամբ հավաքագրվելու էին նրանց կողմից. շատերը դա կգերադասեին ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվության բացահայտման խայտառակությունից: Լյուստրացիայի հարցում, ի դեպ, ամենանախանձախնդիրը գտնվեցին գերմանացիները. վերամիավորված Գերմանիան չէր կարող թույլ տալ, որ Կոմունիստական Գերմանիայի քաղաքական վերնախավը, հատուկ ծառայության` «Շտազիի» գործակալները պահպանեն իրենց դիրքերը երկրի էլիտայում: «Շտազին» ոչ միայն կամ ոչ այնքան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայություն էր, որքան Սովետական ԿԳԲ-ի մասնաճյուղ, եւ ուրեմն` պատրաստի գործակալական ցանց Ռուսաստանի համար: «Շտազիի» արխիվների բացումը բազում խայտառակ վիճակներ ստեղծեց. պարզվեց, որ բազմաթիվ ամուսիններ գրել են իրենց կանանց վրա, կանայք` ամուսինների, եղբայրը` եղբոր: Բայց սա մի ճանապարհ էր, որ Գերմանիան չէր կարող չանցնել: Լյուստրացիան, իհարկե, նախկին սոցճամբարի տարբեր երկրներում տարբեր ձեւեր, նրբություններ եւ մասշտաբներ է ունեցել: Դրա իրավական իմաստը հետեւյալն է. օրենսդրորեն արգելել տոտալիտար ռեժիմի հետ համագործակցած անձանց մուտքը պետական, քաղաքական համակարգ: Տարբեր երկրներ, սակայն, տոտալիտարիզմի հետ համագործակցության տարբեր սահմաններ են գծել: Նշենք նաեւ, որ նախկին սոցճամբարի ոչ բոլոր երկրներն են դիմել Լյուստրացիայի: Այդպիսի օրինակ է Ռումինիան, որտեղ նման օրենք մինչեւ օրս չի ընդունվել:

Հայաստան
Չնայած ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունն է համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, լյուստրացիայի հարցը Հայաստանում նախկինում էլ ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացրել: Այն, որ այսօր Հայաստանում գործող գիտական, մտավորական, քաղաքական, պետական էլիտայի մի զգալի հատվածը ԿԳԲ-ի դանոսչիկներ են, նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Հենց թեկուզ այսօր այդքան թմբկահարվող մտավորականության անողնաշարության հարցը. ձեզ մոտ երբեք հարց չի՞ ծագել, թե այս կամ այն հայտնի անհատը, մտավորականը, արվեստագետը ինչու՞ է քարշ գալիս իշխանության ոտքերի տակ: Այո, ասում ենք ստորաքարշություն, նյութապաշտություն եւ այլն: Այս ամենը կա, բայց համոզված եմ` դեպքերի 80 տոկոսում, եթե ոչ ավելի, դեր է խաղում ԿԳԲ-ական անցյալը, որովհետեւ այդ մտավորականներից շատերը ԿԳԲ-ին դանոսներ գրելով են «մտավորական» դարձել, տասնյակ անմեղ մարդկանց գլուխ են կերել, կարիերա են արել եղկելի մեթոդներով: Եւ ավազակապետությունն այսօր նրանց օգտագործում է սեփական նպատակների համար:

Նույնը եւ այսօրվա քաղաքական էլիտայի մի զգալի մասը, որ սերում է կոմսոմոլի ԿԳԲ-ական հատվածից: Այո, ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական, մտավորական, մարզական, նույնիսկ գողական էլիտայի մի զգալի հատվածը ԿԳԲ-ի գործակալներ են, եւ ուրեմն, պատկերացրեք, թե որքան դիմադրության է արժանանալու այսպիսի ցանկացած մտադրություն, եւ որքան հիասթափություններ է առաջացնելու Լյուստրացիան Հայաստանում: Ու չնայած հասկանում եմ, թե սա ինչպիսի բարդություններ եւ ալեկոծումներ կարող է հարուցել, ինքս երկու ձեռքով կողմ եմ Լյուստրացիային` Հայաստանում, ԿԳԲ-ի դանոսչիկների եւ դահիճների մասով, քանզի համոզված եմ, որ որեւէ երկիր առաջընթացի համար նախ պետք է ճանաչի ինքն իրեն: Խնդիրն այն չէ, որ մենք պարտավոր ենք մեր պատմության աղբանոցը նետել Չարենցին սպանողներին: Խնդիրն այն է, որ այսօր էլ Հայաստանը կառավարում են  Չարենցին սպանողները, եւ հենց նրանց են հեռուստացույցով ցուցադրում Չարենցին հարգանքի տուրք մատուցելիս:

Հ.Գ. Խնդրի առնչությամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի` «Արմենպրեսի» միջոցով տարածած մեկնաբանությունը ոչ մի կապ չուներ թեմայի հետ: Եթե Հակոբյանը մտադիր է ազգի հերոս համարել Չարենցին, Բակունցին եւ հազարավոր ուրիշ անմեղ հայաստանցիների սպանածներին, թող այդպես էլ ասի: Որոշ քաղաքական գործիչներ ծոր են տալիս` բա ինչու՞ չենք բացահայտում ՑՌՈՒ-ի կամ «Մոսադի» գործակալներին: Եթե որեւէ մեկը ՑՌՈւ-ի կամ «Մոսադի» կամ Էֆէսբեի կամ ցանկացած օտարերկրյա հատուկ ծառայության գործակալի անուն գիտի ու դրա մասին ԱԱԾ-ին տեղյակ չի պահում, ուրեմն` ինքն էլ է  գործակալ: Օտարերկրյա գործակալների համար ՀՀ քրեական օրենսգրքում հոդված կա` «Հայրենիքի դավաճանություն», եւ նրանց պետք է դատել: Ինչ վերաբերում է ԿԳԲ-ի դանոսչիկներին, նրանք ֆորմալ առումով իրենց երկրի` ԽՍՀՄ հատուկ ծառայության գործակալ են եղել եւ չեն կարող մեղադրվել հայրենիքի դավաճանության համար, եւ նրանց հատուկ մոտեցում է անհրաժեշտ` որպես հանցավոր ռեժիմի սպասարկու: Ի դեպ, դեռ հարց է` Հայաստանում պահպանվե՞լ են ԿԳԲ գործակալական ցանցի արխիվները: Չի բացառվում, որ դրանք էն գլխից տարվել են Մոսկվա:

Տպել
8238 դիտում

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան