Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:
- Պարոն Բաբայան, օրերս Վաշինգտոնում հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթ ստորագրվեց, որի վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հորիզոններ է բացում այն Հայաստանի առաջ, և ի՞նչ ակնկալիքներ ունենալ:
- Կարծում եմ՝ սա առաջին հերթին արժեքային համակարգի, մշակութային, որակի ընտրություն է, թե որ աշխարհում է Հայաստանն իրեն ուզում տեսնել: Այս փաստաթուղթը առաջին քայլն է: Կմնա թղթի կտո՞ր, թե՞ կդառնա բովանդակային և գործնական փաստաթուղթ, կախված է մեզնից: Ես փորձել եմ համեմատել ՀՀ-ն լեռնագնացի հետ. մեզ սովորեցնում են՝ ինչպես է պետք է լեռ բարձրանալ, բայց ինքնուրույն պետք է այդ ճանապարհն անցնենք: Այն, որ կան նաև ընդդիմախոսներ կամ զգուշացնողներ, սա էլ է բնական, որովհետև կատարվում է շատ կտրուկ, բայց շատ մտածված և գիտակցված շրջադարձ. Հայաստանը դառնում է և պետք է դառնա տերը իր ճակատագրի, ոչ թե իր ճակատագիրը հանձնի ուրիշ երկրի՝ ելնելով թույլի մտածողությունից:
- Ի՞նչ աշխատանք ունենք անելու այս փուլում:
- Ինչ-որ բանի կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ քո առաջ դնում ես բարձր նպատակներ: Պետք է կրթվել, սովորել ժամանակակից բոլոր հնարքներն ու ձևերը, այն, ինչ ընդունված է առաջադեմ աշխարհում: Պետք է նաև ազատվել վախերից: Ցավոք, մեր վախերի վրա են հաճախակի խաղում՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կկործանեն, կոչնչացնեն, դուք առնաց մեզ ոչ մի բան ձեզնից չեք ներկայացնում». հիմնականում այս հիմնավորումներն ենք լսում հյուսիսային հարևանից:
- Իսկ Ռուսաստանը վախենո՞ւմ է Հայաստանին կորցնելուց, թե՞ ոչ:
- Կարծում եմ՝ ՌԴ-ն այնքան երկար ժամանակ չէր վախենում կորցնել Հայաստանը, որ հիմա մի քիչ ապակողմնորոշված է և դրա համար բերում է բացարձակապես իրար հետ կապ չունեցող օրինակներ: ՌԴ-ն չի կորցնի Հայաստանը, եթե դադարի ՀՀ-ի հետ խոսել սպառնալիքների լեզվով: Ի վերջո ՀՀ-ն ուզում է պարզապես ունենալ հարգալից հարաբերություններ ՌԴ-ի հետ:
- Կան պնդումներ, որ Ռուսաստանից հեռանալը բերելու է ծանրագույն խնդիրների, եթե դեմքով շրջվենք նրան, կործանարար է լինելու:
- Ես բերեցի լեռնագնացի օրինակը հենց դրա համար, երբ որ լեռնագնացը ուզում է մեկ քայլ բարձրանալ, նախ ստուգում է՝ ամո՞ւր է այդ քայլը և նոր անում է դա: Նույն ձևով պետք է շարժվի Հայաստանը. մեր բոլոր քայլերը պետք է լինեն շատ գիտակցված, որպեսզի չպոկվենք լեռան լանջից: Իհարկե, մենք չենք կարող մեջքով թեքվել ոչ միայն դեպի ՌԴ-ն, այլ նաև դեպի Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, և դա բնական է, մենք բոլորի հետ պետք է ունենանք բարիդրացիական հարաբերություններ, հակառակ դեպքում երկիր չենք կառուցի՝ հարևանների հետ ունենալով կոնֆլիկտ:
- Ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Սոլովյովը կարծում է, թե «Հայաստանը պարզապես թքում է իրենց երեսին, անում՝ ինչ ուզում է, իսկ իրենք երեսը սրբում են ու շարունակում հարաբերությունները»:
- Ինչո՞վ է Հայաստանը թքում նրանց երեսին, նրանո՞վ, որ պարզապես ուզում է գործնական հարաբերություններ ունենալ ուրիշ երկրների հետ, դա երեսին թքել չէ: Սա տիրոջ և ստրուկի մտածողություն է, որ եթե քո ստրուկը (այդպես էր ընկալվում ՀՀ-ն երկար ժամանակ) փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել ուրիշ մարդկանց հետ, նշանակում է, որ նա թքում է իր տիրոջ դեմքին: Հայաստանը պետք է ապացուցի, որ իսկապես ազատ երկիր է, այլ ոչ տեր ունի և փոխում է նրան:
- ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները լինելու են ա՞յդ համատեքստում:
- Միանշանակ, այլ կերպ չի կարող լինել, եթե նայենք, թե որ երկրներն են ԱՄՆ-ի հետ գտնվում նորմալ հարաբերություններում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, կտեսնենք, որ այնտեղ շատ նորմալ գործնական հարաբերություններ են, նույնիսկ չճանաչված երկիր Թայվանը, այնտեղ չկան տիրոջ և ստրուկի հարաբերություններ, հակառակը՝ ավելի հզոր երկիրը՝ ԱՄՆ-ը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կրտսեր եղբայրը լավ զարգանա, և մենք տեսնում ենք, որ այն երկրները, որոնց անունները տվեցի, ամենազարգացած երկրներից են ժամանակակից տեխնոլոգիաներով, առողջապահությամբ, կրթությամբ, գիտությամբ, մշակույթով, արվեստով և այլն:
- Դուք հաճախ եք շրջագայում և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ շփումներ ունենում. Արևմուտքում ընկալումները մեր մասին ինչպիսի՞ն են:
- Երկրները մարդկանց նման են, մենք ընկերություն ենք անում այն մարդկանց հետ, ովքեր մեզ նման են, մոտ են իրենց հայացքներով և արժեքային համակարգով, նույնը պետությունների մեջ է, ոչ մեկը չի սպասում նրան, ով օտար է: Եթե մենք նույն արժեքները կրենք, մեզ ոչ թե կսպասեն, այլ մեր հետ կհամագործակցեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան
Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին. Զելենսկի
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը
Արժե՞ր այս «փլեյլիստով» և «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Զախարովան ասուլիս է տալիս. Ադամյան
Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան
ՏԿԵ նախարարը Արարատում դիտարկել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը
Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին. տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. տեսանյութ
Փորձեցին պաշտպանել «անդաստիարակ» որդուն. ինչ կարևոր դետալ է ֆիքսել Խաչատրյանը Քոչարյանի ասուլիսում. տեսանյութ
Գյուղերից մեկի տան անասնագոմում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում
ՀՀ ՔՈՓ թիմը 2022-ին հաջողությամբ անցել է INSARAG-ի որակավորման գործընթացը, այժմ պատրաստվում է այն վերահանձնել
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը
Հրդեհ է բռնկվել «Ֆոլկսվագեն»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր
«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա». ինչպես վերջացած մեզով բիձուկը «քցեց» Քոչարյանին՝ ցույց տալով մարմնի մեկ այլ մաս
ՏԿԵ նախարարը հետևել է Վեդու ջրամբարի` ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին. տեսանյութ
Գնդացիրներ, նռնակներ, փամփուշտ. ռազմական ոստիկանության Կապանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել
ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել. երբ կմտնեն դրանք ուժի մեջ
ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. ԱԳ փոխնախարարն ընդունել է Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ
Մարզային կենտրոնները ապահովագրությանն ընդառաջ պետք է պատրաստ լինեն. Ավանեսյանը հանդիպել է տնօրենների հետ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի. տեսանյութ
«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրավոր
Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը սպանել է փոխդեկանին և ինքասպան եղել. վիրավորներ կան. տեսանյութ
Կարևորվել է համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. տեսանյութ
Պուտինի համար Ալիևի և Էրդողանի հետ բազարների վճար ենք, էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյանը՝ Քոչարյանին
ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան
Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում
Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան
Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը
Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Նստատեղով դիվանագիտություն է վարել՝ բանակցային փաստաթղթերը փնտրելով ներքնաշորում. Չախոյանը՝ Քոչարյանին
«Տրուսիկից», «քամակից» ու «կլիզմայից» վերև բարձրացա՞վ, հասավ գոնե կրծքերին ու լիֆին. Սաֆարյան
Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր` այ ալբանացի. Մկրտչյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT