TikTok-ն ԱՄՆ-ում արգելվեց, սոցցանցի չինացի սեփականատերը հրաժարվել է վաճառել հարթակը. ինչու է հնչել նման պահանջ

19/01/2025 schedule12:47

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելվում է հանրահայտ TikTok սոցիալական ցանցը։ Նախկինում չինական ByteDance ընկերությունը համաձայնել էր վաճառել հարթակը արգելքից խուսափելու համար, սակայն հետո՝ փոշմանել:

Ծառայությունը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում մինչև արգելքի ուժի մեջ մտնելը: Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հաղորդագրություն այն մասին, որ TikTok-ն անհասանելի է:

«ԱՄՆ-ն օրենք է ընդունել, որն արգելում է TikTok-ը։ Ցավոք, սա նշանակում է, որ դուք դեռ չեք կարող օգտագործել TikTok-ը: Մենք բախտավոր ենք, որ նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ ինքը կաշխատի մեզ հետ TikTok-ը վերականգնելու լուծման վրա, երբ ստանձնի պաշտոնը: Խնդրում ենք հետևել թարմացումներին»,- ասվում է հավելվածի հաղորդագրության մեջ, որը ստացել են օգտատերերը:

152.jpg (44 KB)

Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է TikTok-ին 90-օրյա հետաձգում տրամադրել։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։

«Ես, հավանաբար, կերկարացնեմ արգելանքը 90 օրով, ինչպես հավանաբար գիտեք: Ես պատրաստվում եմ դա անել, քանի դեռ հստակ չենք պարզել բոլոր մանրամասները»,- ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։

2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը օրենք ընդունեց, որով ByteDance-ը պարտավորեցվում էր վաճառել հարթակն ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում՝ սոցցանցն արգելված կլիներ 2025 թվականի հունվարի 19-ից։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ չինական TikTok-ը պոտենցիալ թույլ է տալիս Պեկինին տվյալներ հավաքել ամերիկացիների մասին և ազդել հասարակական կարծիքի վրա:

Հունվարի 10-ին ԱՄՆ Գերագույն դատարանի լսումների ժամանակ TikTok-ը ներկայացնող փաստաբանները և բովանդակություն ստեղծողները պնդել են, որ արգելքը կխախտի խոսքի ազատությունը հարթակի ավելի քան 170 միլիոն ԱՄՆ օգտատերերի համար:

TikTok-ը բազմիցս հերքել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն օգտագործում է ընկերությունը քարոզչության և չինական շահերը խթանելու համար։

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դատարանին հետաձգել իր որոշումը, քանի դեռ ինքը չի վերադառնա Սպիտակ տուն, որպեսզի փորձի խնդրի «քաղաքական լուծում» գտնի:

«TikTok-ի վերաբերյալ իմ որոշումը կկայացվի մոտ ապագայում, բայց ես պետք է ժամանակ ունենամ՝ վերլուծելու իրավիճակը»,- գրել է Թրամփը հունվարի 17-ին իր TruthSocial ցանցում:

Սպիտակ տունը հաստատում է, որ Թրամփը, որը պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին, իսկապես պատասխանատվություն է կրելու օրենքի կիրարկման համար։

Չնայած TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն միշտ դեմ է եղել հարթակի մի մասի վաճառքին, պոտենցիալ գնորդները շարունակում են «հերթ կանգնել», առաջարկել ու սպասել:

Երեքշաբթի՝ հունվարի 14-ին, Bloomberg-ը հայտնել է, որ ընկերությունը դիտարկում է TikTok-ը միլիարդատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը, թեև ցանցը հետագայում այս լուրն անվանել է «մաքուր ֆանտաստիկա»:

Ի թիվս այլոց, գնման նկատմամբ հետաքրքրություն են հայտնել ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար (Թրամփի առաջին նախագահության օրոք) Սթիվեն Մնուչինը և միլիարդատեր Ֆրենկ Մաքքորթը։

Նախկինում TikTok հարթակում բազմաթիվ տեսանյութեր կային, որոնք պատմում էին, թե ինչպես օգտագործել VPN, եթե հարթակն արգելափակված է:

Բջջային սարքերից շատերը նաև թույլ են տալիս փոխել հավելվածների տարածաշրջանը, այնպես որ տեսականորեն յուրաքանչյուրը կարող է մուտք գործել այլ երկրների հավելվածներ: Այնուամենայնիվ, սա հղի է տեխնիկական դժվարություններով և կարող է խախտել օգտագործողի պայմանագրի պայմանները:

TikTok-ը պնդում է, որ ԱՄՆ-ում ունի 170 միլիոն օգտատեր, ովքեր 2024 թվականին հավելվածի վրա օրական միջինը 51 րոպե են ծախսել։

Աշխարհի շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, TikTok-ն արդեն արգելվել է այն սարքերի վրա, որոնք օգտագործվում են պետական աշխատողների կողմից աշխատանքի համար: Որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, այն ավելի ամբողջական արգելքի է բախվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1877 դիտում

Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյանը՝ Խամոյանին

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ. պայմանավորվածություններ կան

«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում

Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. վարչապետ

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն է

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները

Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝ Արփինե Սարգսյանին

Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար

Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել է

Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը պարզաբանել է

Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Վարչապետը հայտնեց՝ ինչ ձևաչափով է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ԲՏԱ նախարարի տեղակալը և GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար

Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը

Հունաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության օրը

Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար

Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու երեխաներին, հայտնվել բնակչի հողամասում. վերջիններս հիվանդանոցում են

Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի, անհանգստության այլ առիթներ փնտրեք․ նախարար

Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ. Աննա Հակոբյան. տեսանյութ

Նոր նշանակում Երևանի քննչական վարչությունում

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը. պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 12-ին

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք». Սիմոնյանը՝ կրտսեր Քոչարյանին

51-ամյա կինը 24-ամյա օտարերկրացի ընկերոջ հետ վիճելիս վերցրել է ծծմբաթթուն և լցրել նրա վրա. տղամարդը մահացել է

Համաշխարհային պրեմիերաներով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Կոտայքի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է

ՊՆ պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը. լուսանկարներ

Հունվարը Հայաստանում չորային է եղել, միջին ջերմաստիճանը՝ նորմայից բարձր