Երևան
12 °C
35 տարի առաջ այս օրերին Բաքվի հայությունն ապրում էր իր պատմության դաժանագույն դրվագներից մեկը՝ կոտորած, ջարդ, հետապնդում, բռնություն, թալան։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը Բաքվում հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ։
«1990 թ․ հունվարը Բաքվի հայության համար ճակատագրական էր։ Հունվարի 13-19-ին տեղի ունեցած կոտորածով կարծես թե ընդհատվեց Բաքվում հայկական վաղեմի ներկայությունը, որը թե՛ ցարական, թե՛ խորհրդային շրջանում անգնահատելի նշանակություն էր ունեցել այդ քաղաքի արդյունաբերական և քաղաքաշինական զարգացման տեսանկյունից։ Այնուհանդերձ, ինչպես Բաքու քաղաքի, այնպես էլ Ադրբեջանի այլ քաղաքների և շրջանների հայության համար որևէ ադրբեջանական վարչակարգի տիրապետություն հեշտ կամ արդարացի չի եղել, կլիներ դա 1918-1920 թթ․ մուսավաթական վարչակարգը, թե դրան հաջորդած խորհրդային իշխանությունը, որը, չնայած խորհրդային «բարեկամության և եղբայրության» քարոզչությանն ու քաղաքականությանը, չկարողացավ հաղթահարել այն խորն էթնիկ ատելությունն ու ազգայնականությունը, որով տառապում էր ադրբեջանական հասարակությունը և իշխանությունը։
Խորհրդային տարիներին, թեև դա հիմնականում չէր արտահայտվում ուղիղ ֆիզիկական ուժի գործադրմամբ, սակայն ադրբեջանաբնակ հայությունը շարունակաբար հասարակական կյանքի տարբեր ասպեկտներում բախվում էր այդ խտրականության արտահայտություններին։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 1988 թ․ Սումգայթի ցեղասպանությունը, որն, ըստ էության, սկիզբ դրեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ցեղասպանության հերթական շղթային՝ բաղկացած մի քանի խոշոր դրվագներից՝ Սումգայիթ, Գանձակ, Բաքու, Շահումյան, Մարաղա, և բազմաթիվ տեղային-համայնքային-անձնային դրսևորումներով»,- ասել է Գաբրիելյանը։
Այնուհանդերձ, ի՞նչ տեղի ունեցավ 35 տարի առաջ այս օրերին Բաքվում։ Ինչպես հայտնի է, Դուք և Ձեր ընտանիքը ևս զերծ չեք մնացել այս դաժան իրողություններից՝ հարցին, Գաբրիելյանը պատասխանել է.
«1990 թ․ Բաքվի իրադարձությունները հասունանում էին փաստացի Սումգայիթից հետո։ Սումգայիթի ոճրագործությունը, հայերի հանդեպ անմարդկային բռնություններն ու բռնի տեղահանումը, նման համակարգային գործողության անպատժելիությունը մեծ ոգևորություն էր առաջացրել ադրբեջանական ազգայնականության շրջանում, որի թիրախը նաև Բաքվի մեծաթիվ հայությունն էր, որը տեղի ռուս բնակչության հետ կազմում էր քաղաքի, կարելի է ասել, էլիտար և ինտելիգենտ հատվածը։
Այնուհանդերձ, 1988 թ․-ից Բաքվում հասունացող հակահայկականության մասին տեղեկատվությունը խորհրդային տեղեկատվական վակուումի պայմաններում մեծ դժվարությամբ էր տարածվում՝ հաճախ անորոշության մեջ թողնելով հայության մնացյալ հատվածներին։ Ուստի, թեև որոշակի քանակի հայեր, կանխազգալով մոտալուտ աղետը, հասցրել էին հեռանալ քաղաքից, այնուհանդերձ, մեծ քանակությամբ հայություն շարունակում էր բնակվել Բաքվում՝ հույս փայփայելով, թե խորհրդային իշխանությունն ի զորու կլինի հարթել իրավիճակը։
1988թ. կողոպուտն ու թալանը Բաքվում դեռևս մասսայական ձևեր չէին ընդունել: Ավելի շատ էին հոգեբանական ճնշումները և հայերին սպանելու ու վռնդելու կոչերը: 1988թ.-1989թ. զարգացան հոգեբանական ճնշման տարբեր ձևեր` ֆիզիկական ճնշումներին, ծեծին ու սպանություններին զուգահեռ: 1989թ. հոգեբանական բռնության ձևերն արդեն զգալիորեն կատարելագործվել էին: Դրանք արտահայտվում էին հայերի դեմ ուղղված կարգախոսներով՝ «Հայեր, ռադ եղեք», «Մահ հայերին», «Փառք Սումգայիթի հերոսներին»։
1989թ. ամռանը բռնարարքների կոչերն ու բռնարարքները սկսեցին ստանալ զանգվածային բնույթ: Շատ հայերի սպառնում էին ոչ միայն փողոցում, այլև` աշխատատեղերում, առաջարկում էին գնալ Ադրբեջանից, խանութներում մթերք չէին տալիս, դպրոցներում աշակերտներին տրամադրում էին հայ ընկերների դեմ:
Աշխատատեղում ծեծում էին, իսկ 1990 թ․ հունվարի 13-ից փակվեցին ելքի բոլոր դռները՝ գնացքները, օդանավակայանը, ավտոմոբիլային ճանապարհները, նավահանգիստը՝ անհնար դարձնելով հայության ելքը ջարդարարության շղթայից։ Բազմաթիվ են ականատեսների վկայությունները բռնությունների, սպանությունների, ճնշումների բոլոր այն ձևերի մասին, որոնք տեղի ունեցած Բաքվում։ Հակահայկականությունն այնպիսի աննկարագրելի չափերի էր հասել Բաքվի ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, որ Բաքվում իր ազգությամբ հայ մորը սպանել է տասնչորսամյա պատանին: Ես և իմ ընտանիքը ևս տեղահանվել ենք Բաքվից կյանքի սպառնալիքի տակ և կորցնելով Բաքվում ունեցած գույքը, հետևապես ամբողջությամբ կիսում ենք Բաքվի հայության վիշտն ու ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջը»։
Ձեր գլխավորած միությունը շարունակաբար բարձրաձայնում է ինչպես Բաքվի, այնպես էլ 1988-1992 թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից հայության ոտնահարված իրավունքների պաշտպանության խնդիրը։ Այժմ ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացի հնարավորությունները։
«Մեր միությունն աշխատանքներ է տանում միջազգային հանրությանը հայության ադրբեջանական փուլային ցեղասպանության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրման ուղղությամբ։ Անցյալ տարի ես մասնակցել եմ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մի շարք միջոցառումների՝ ներկայացնելով այն բոլոր իրավախախտումները, որոնց առերեսվել է պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կես միլիոնից ավելի հայությունը 1988-1992 թթ․ ընթացքում։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ ի դեմս ադրբեջանական վարչակարգերի՝ գործ ունենք ոչ թե իրավիճակային բռնությունների իրագործման երևույթի, այլ ավելի քան մեկ դար ձգվող փուլային ցեղասպանության գործընթացի հետ, որը ֆիզիկական բնաջնջումից, բռնի տեղահանումից, էթնիկ զտումից բացի ենթադրում է նաև ռասիզմի շարունակական խթանում պետական մակարդակով, էթնոցիդի քաղաքականության մշտական հովանավորչություն։
Գործընթացի հաջողությունը մեծապես կապված է փաստերի օբյեկտիվ և զանգվածային հանրայնացման և հստակ պահանջատիրության ձևակերպման խնդրից, որին Ադրբեջանի ներկայիս վարչակարգը պարտավոր է առերեսվել»,- ասել է նա։
Ինչպե՞ս եք պատկերացնում հայ փախստականների իրավունքների վերականգնման գործընթացի վերջնարդյունքը: Պատասխանելով հարցին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն ասել է.
«Հայ փախստականության իրավունքների վերականգնման գործընթացն անառարկելիորեն պետք է սկսվի Ադրբեջանում հայատյացության, հայության նկատմամբ ատելության խոսքի՝ պետական և հասարակական մակարդակով տարածման, էթնիկ և կրոնական ռասիզմի իսպառ բացառման պահանջից և դրա բավարարումից։ Անհնար է պատկերացնել մեր իրավունքների վերականգնումը այն պարագայում, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունն ու դաստիարակվում է ռամիլսաֆարովական սկզբունքներով առաջնորդվող սերունդ։
Մեր իրավունքների ամբողջական վերականգնումը ենթադրում է անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնց բացակայությունը կարող է կրկին հայության ֆիզիկական գոյությունը դնել մեծ սպառնալիքի տակ։ Հարկ է նշել, որ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից հայրենազրկված հայությունը կրել է ահռելի նյութական, գույքային կորուստներ, որոնք որևէ կերպ անցած տասնամյակների ընթացքում չեն փոխհատուցվել։ Մեր կրած նյութական վնասների արդարացի փոխհատուցումը մեր իրավունքների վերականգնման գործընթացի անբաժան մասն է՝ ածանցյալ վերադարձի, ազգային-մշակութային-կրոնական իրավունքների վերականգնմանը և անվտանգության երաշխավորված ապահովման պահանջին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ
Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն
Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ
Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է
Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի
ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան
Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ
Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը
Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել
«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի
Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին
ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին
Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն
Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ
«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ
Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին
Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում
Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լանջիկ-Մաստարա հատվածում մառախուղ է
Նկարագրում են՝ ինչպես փախանք ու չկա, թե ինչու՞ եղավ Ցեղասպանությունը, թաքցված է ռուսական հետքը. Սուքիասյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT