Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը

21/01/2025 schedule12:55

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։

Հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։

«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և կարծում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։

«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց նա։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։ 

Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նույն դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ կշարունակվի նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որն առանձնացել է առանձին վարույթով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
836 դիտում

Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն

Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի

Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է

Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի

ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան

Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ

Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել

«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի

Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել

Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին

ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին

Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն

Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ

«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ

Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին

Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լանջիկ-Մաստարա հատվածում մառախուղ է

Նկարագրում են՝ ինչպես փախանք ու չկա, թե ինչու՞ եղավ Ցեղասպանությունը, թաքցված է ռուսական հետքը. Սուքիասյան