Հայկական կողմը դեմ է արտահայտվել Մոսվկայի երկու ցանկություններին. որոնք են դրանք՝ Բլեյանը մանրամասնում է

21/01/2025 schedule21:30

Հայաստանը փորձում է նվազեցնել ռուսական ագրեսիվ գործողությունները՝ թե՛ ուղիղ կերպով, թե՛ միջնորդավորված։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Լավրով-Միրզոյան հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին։

Վերջինս նկատում է՝ պետք է հաշվի առնել, որ հանդիպումը պլանավորած էր եղել դեռևս երեք ամիս առաջ, սակայն այն տեղի ունեցավ ԵՄ նախագծին՝ ՀՀ կառավարության հավանություն տալուց և ԱՄՆ-ի հետ կնքված փաստաթղթի ստորագրումից հետո, հետևաբար հայկական կողմը նպատակ ունի հրաժարվել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարած պրոռուսական քաղաքականությունից և բալանսավորել այդ քաղաքականությունը։

«Հիմա պետք է սպասել Լավրովի այցին Երևան, որի մասին հաղորդվեց հանդիպման ընթացքում։ Գետնի վրա պետք է զարգացումները տեսնենք․ Լավրովի այցից հետո ի՞նչ գործնական քայլեր կարվեն՝ Հայաստանին ՌԴ-ից կախվածության մեջ գցելու համար, ինչպես կզարգանան Արևմուտքի հետ հարաբերությունները։ Կարծում եմ՝ ամեն դեպքում չի լինի ամենաահավոր սցենարը, այլ Հայաստանը դուրս կգա կործանված «Տիտանիկ»-ից՝ Ռուսաստանից»,- ասում է նա։

Առանձնացնելով Լավրովի այն հայտարարությունը, թե ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝ հաշվի առնելով Հրվ. Կովկասում առկա իրավիճակը, Բլեյանը շեշտում է՝ այդ պայմանավորվածությունների մասին, այսպես, թե այնպես, հիշեցնում են Հայաստանում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն դա այդքան էլ լուրջ հայտարարություն չէ։ Այստեղ կարևորվում է Արարատ Միրզոյանի մեջբերած հայտարարությունը, այն է՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում։

«Հայաստանի ՌԴ ներկայացուցիչներն անդադար խոսում են այդ պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ շեշտում 9-րդ կետի կատարման մասին։ Կարծում եմ՝ որքան էլ խոսվի, մենք պետք է դուրս գանք այդ պայմանավորվածություններից։ Եթե Ալիևը նախապայմաններ է դնում, մենք նույնպես պետք է նմանատիպ քայլի գնանք։ ՀՀ Ազգային ժողովը պետք է քննարկի և քաղաքական գնահատական տա այդ կետի կատարմանը»,- նշում է նա։

Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում որևէ մեկի կողմից չէ, Լավրովի այս մտքին էլ ի պատասխան՝ զրուցակիցը հիշեցնում է՝ բոլորի համար է պարզ, որ Ռուսաստանի շահերը համընկնում են միայն Ադրբեջանի հետ․ «Դրա մասին խոսում է նաև Ֆրանսիայի նախագահը՝ Մակրոնը։ Ակներև է, որ տարածաշրջանում գոյություն ունի ռուս-ադրբեջանական տանդեմ։ ՌԴ-ն չի կարող դիտվել չեզոք երկիր։ Մեզ մնում է հույս հայտնել, որ Թրամփը կլինի այն խաղաղարարը, որ կվերագործի վաշինգտոնյան հարթակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար»։

Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու և դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնման հարցերն էլ, ըստ Բլեյանի, չնայած քննարկվել են հանդիպմանը, սակայն հայկական կողմը հավանություն չի տալիս Մոսկվայի այդ երկու ցանկություններին․ «Ունեմ տեղեկատվություն, որ հայկական կողմը դեմ է արտահայտվել երկու հարցերին էլ։ Մեզ պետք է Սյունիքի ապառուսականացում, որքան քիչ ռուս լինի այնտեղ, ռուսների ներկայություն չլինի, Սյունիքը կմնա ՀՀ տարածքում, կլինի պաշտպանված, հակառակը՝ կբերի ՀՀ անկախության կորստին»։

Վերջինս անհասկանալի է որակում Լավրովի այն հայտարարությունը, թե երկկողմ հարաբերությունները զերծ պետք է մնան արտատարածաշրջանային ուժերի բացասական ազդեցությունից:

«Այստեղ արտատարածաշրջանային երկիր միայն Ռուսաստանն է։ Բացի դրանից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ միայն Հայաստանը իրավունք չունի համագործակցել այլ երկրների հետ․ Ադրբեջանը Նահանգներին ևս առաջարկել է ստորագրել նմանատիպ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի հետ։ Վրաստանի Սահմանադրությունում գրված է, որ իրենք պետք է անդամակցեն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին»։

Այս համատեքստում դիտարկելով նաև Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որով նա հույս էր հայտնում՝ Ռուսական կողմը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից, «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղարն ասում է՝ Ռուսաստանը երբեք վերջ չի տա միակողմանիությանը․ «ՌԴ քաղաքականությունը չի փոխվելու, նրանք կայսերական նկրտումներ ունեն և ցանկություն տիրանալու ամբողջ արտարածաշրջանային երկրներին։ Նրանց այդ ցանկությունը կախված է ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացումներից։ Ամեն դեպքում Հայաստանը դեռևս այլընտրանք չունի Ռուսաստանից, մնում է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ և սպասել, թե երբ Արևմուտքում կձևավորվի անվտանգային նոր էկոհամակարգ»։

Իսկ որո՞նք են այն միջազգային հարթակները, որտեղ, ըստ ՀՀ ԱԳ Նախարարի, Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը և նույնն ակնկալում է Մոսկվայից, Բլեյանը նկատում է՝ միայն այդպիսի հարթակը, որտեղ ՌԴ-ն ու Հայաստանը միասին ներկայացվածություն ունեն, Միացյալ ազգերի կազմակերպությունն է․ «Գիտենք, որ հայկական կողմի ցանկությամբ Կազմակերպությունը անվտանգության խորհրդի քննարկումներ է հրավիրել, որտեղ Ռուսաստանը բազմիցս պաշտպանել է ադրբեջանական ցանկությունները։ ՀԱՊԿ, Մինսկի խումբը դե յուրե կան, սակայն դե ֆակտո չկան»։

Ընդհանուր առմամբ, «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով, այն, ինչ Լավրովն ասաց հանդիպմանը, միայն Ռուսաստանի ցանկություններն են, դրանք Հայաստանի կողմից ենթակա չեն անմիջապես կատարման։ Իշխանությունը պետք է շարունակի Ռուսաստանին հեռվից նայել, հակառակ դեպքում, ըստ զրուցակցի, «այրվելու» է։

Արևմուտքում էլ այս հանդիպումը ևս կդիտարկվի Հայաստանի կողմից զգուշավորություն․ պարզ է՝ քանի դեռ Նահանգները չի հստակեցրել, թե որ ուղղությամբ է գնալու, աշխարհը անորոշության մեջ է։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12362 դիտում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ

Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն

Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի

Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է

Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի

ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան

Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ

Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել

«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի

Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել

Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին

ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին

Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն

Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ

«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ

Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին

Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լանջիկ-Մաստարա հատվածում մառախուղ է