Ինչու է Ռուսաստանը հրաժարվել «մտրակային» մոտեցումից Հայաստանի նկատմամբ. ինչ են «հասկացել» Մոսկվայում

25/01/2025 schedule19:00

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև կայացած հանդիպման, վերջերս Վաշինգտոնում կնքված՝ հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթղթի, ինչպես նաև Ադրբեջանից հնչող սպառնալիքների մասին: 

- Տիկին Աբրահամյան, կան պնդումներ, թե Միրզոյան-Լավրով հանդիպումը և դրա ժամանակ հնչած մտքերը հետքայլ են եվրաինտեգրաման գործընթացից: Դուք ի՞նչ եք կարծում:

- Ընդհանուր առմամբ, բավականին հաջող և բոլորովին այլ տոնայնությամբ հանդիպում էր, կառուցողական, ինչը նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այդ չահասկացվածության պատը, կամ բավական լուրջ բախումների մթնոլորտը կարծես մի փոքր հանդարտվում է, և մենք հասել ենք թերևս նրան, որ որոշակիորեն գործընկերային հարաբերության մակարդակում ենք խոսում և ոչ թե այն ուղղահայաց կամ վասալային հարաբերության տրամաբանությամբ, որն ունեինք տասնյակ տարիներ: Այս տեսանկյունից, կարծում եմ, բավականին հաջող հանդիպում էր, և որևէ կերպ չեմ կիսում մտավախությունները, որ եթե որոշակի կառուցողական մոտեցում կար Լավրովից, ուրեմն մենք հետքայլ ենք կատարել: Ընդ որում՝ այդ մասին նաև Միրզոյանի հայտարարությունները որևէ կերպ չեն վկայում, որովհետև նա ասաց, որ մենք՝ այո, հակված ենք օրենքն ընդունել, իսկ օրենքը բացառապես այն մասին է, որ մենք՝ որպես պետություն, իշխանություն, հանձնառություն ենք վերցնում ԵՄ ինտեգրման գործընթացներն իրականացնել:

Կարծում եմ, որ ՌԴ դիրքորոշման փոփոխության հիմքում մեծ հաշվով ոչ թե այն է, որ մենք որոշակի զիջում ենք արել ԵՄ-ից, այլ այն է, որ մենք իրականում ցույց ենք տվել, որ ունենք այլընտրանք, և ռուսական կողմը թերևս հասկացել է, որ որքան մեծացնի ճնշումը, այնքան մենք արագացնելու ենք այլընտրանքային հնարավորությունների՝ դեպի ԵՄ կամ որևէ այլ գործընթացի շուրջ աշխատանքը: Այս դեպքում ռուսական կողմը սկսել է կիրառել ոչ թե մտրակը, որ տասնամյակներով կիրառում էր, որովհետև խնդիր չուներ Հայաստանին սիրաշահելու, հիմնականում գործում էր այն տրամաբանությունը, ինչը Լուկաշենկոն բարձրաձայն և ուղիղ ասաց՝ «куда вы денитесь», այլ ինչ-որ տեղ հասկացել են, որ թերևս կա որևէ այլընտրանք՝ բացի ռուսական ֆորպոստ լինելը:

- Ներքին որոշ շրջանակներ հայտարարում են, թե, միևնույն է, ԱՄՆ-ն Հայաստանին չի «փրկելու», և այդ փաստաթուղթը Ռուսաստանին դեմ գնալ էր: Արդյո՞ք փաստաթուղթը փրկել-չփրկելու մասին է, ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար:

- Ցավալի է, որ մեր և՛ հանրային, և՛ քաղաքագիտական, փորձագիտական միտքը դեռևս փրկչի և փրկիչ գտնելու կաղապարների մեջ է, այսինքն՝ դիտարկում են, որ այս փաստաթուղթը կա՛մ փրկելու է, կա՛մ մեզ ուղղակի կործանելու է, և այդ կործանման պատճառը, ըստ նրանց, ՌԴ-ն է՝ բնականաբար, դրանով իսկ հաստատելով, որ ՌԴ-ն որպես պետություն մի չարիք է, որը ցանկացած պետության ինքնիշխան գործողության դեպքում կարող է ուղղակի կործանման պատճառ դառնալ: Մեծ հաշվով, այդ խոսույթով վնասում են հենց նույն պետությանը, որի շահերը փորձում են Հայաստանում տարածել:

Իսկ իրականում հայ-ամերիկյան փաստաթուղթը ո՛չ փրկելու է և ո՛չ էլ նախատեսված է փրկելու համար և ո՛չ էլ՝ կործանման համար: Հայ-ամերիկյան փաստաթուղթը, որի մասին հստակ հայտարարեց նաև Բլինքենը, աջակցում է ՀՀ ջանքերին՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, այսինքն՝ ՀՀ կարողություններին, դիմակայունության զարգացմանը, ընդ որում՝ բազմաշերտ ուղղություններով, կլինի՝ էներգետիկ անվտանգություն, պարետային անվտանգություն, սահմանների վերահսկողության ուղղությամբ մասնագետների պատրաստման, նաև, բնականաբար, ռազմական տեսանկյունից մեր ամբողջ համակարգի վերափոխում և վերակազմավորում:

Ուզում եմ նշել, որ էներգետիկ համակարգի ուղղությամբ մեր համագործակցությունն է չափազանց կարևոր, որովհետև հասկանում ենք, որ տարածաշրջանում, անգամ Եվրոպան ակնհայտորեն ցույց տվեց (պատերազմը Ուկրաինայում), որ այդ տեսանկյունից դեռևս պատրաստ չէր: Այլընտրանքային ռեսուրսների ներգրավմամբ մենք շատ ավելի խոցելի ենք, որովհետև մեր էներգետիկ համակարգի 80 տոկոսը մեկ պետությունից կախվածությունն է՝ անկախ նրանից, թե դա որ պետությունն է, և այս դեպքում այդ կախվածության նվազեցումը խիստ կարևոր է հենց անվտանգության տեսանկյունից:

- Կնքված փաստաթուղթը, կամ նույն հավաքական Արևմուտքը որևէ դերակատարում կարո՞ղ են ունենալ Ադրբեջանի վրա ազդելու տեսանկյունից:

- Փաստաթուղթը կարևոր է հենց նրանով, որ հստակ շեշտվում և առանձին դրույթով ասվում է՝ տարածքային ամբողջականության պաշտպանության և ինքնիշխան պետության իրավազորության ներքո են գործելու ապաշրջափակման բոլոր ծրագրերը, ընդ որում՝ առանձին շեշտվում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցությունը, ինչը չափազանց կարևոր է:

Անշուշտ, վտանգ կա, և մենք չենք կարող բացառել, որ Ալիևը կարող է ուժի կիրառման ճանապարհով գնալ: Բայց ընդհանուր իրողությունը հենց այն է, որ մենք քաղաքական գինը որոշակիորեն բարձրացրել ենք Ալիևի այդ ուժի կիրառման գնալու որոշման համար, այսինքն՝ ԵՄ դիտորդները, հայ-ամերիկյան փաստաթուղթը, քաղաքական գնի բարձրացմանն են միտված: Սրան զուգահեռ, միևնույն ժամանակ, մենք իրականացնում ենք նաև քաղաքական տարբեր համագործակցություններ՝ անվտանգային որոշ բարձիկներ ստեղծելու համար, և այս փաստաթուղթը այդ տեսանկյունից նաև պիտի դիտարկել:

- Տիկին Աբրահամյան, կրկին վերադառնանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պարբերաբար հորդորում է վերադառնալ այդ հայտարարությանը, այլապես, նրա կարծիքով, պատերազմն անխուսափելի է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Մարուքյանը այսքան շահագրգռված նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալուն:

- Ցավալի է, իհարկե, որ Հայաստանի ներսում ևս նոյեմբերի 9-ի փաստաթղթի ռուսական և ադրբեջանական նարատիվները շարունակում են ջերմեռանդորեն տարածել: Ընդ որում՝ եղան նաև հայտարարություններ, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինչը բացարձակ ադրբեջանական նարատիվ է, մինչդեռ ՀՀ-ն երբեք չի խախտել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հնարավորինս իրականացրել է, անգամ՝ ժամկետներից շուտ: Այսինքն՝ ՀՀ-ն չի խախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ Լավրովի ասածը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը դեռևս ակտուալ է, պետք է ուղղակի շեշտել, որ բացարձակ կորցրել է իր ակտուալությունը և բոլոր առումներով, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ էության, վերաբերում էր Արցախին, իսկ եթե Արցախի գոյությունն այլևս հարցականի տակ է, հայաթափվել է, և ռուսական խաղաղապահությունը այնտեղ որևէ կեպ իր պարտավորությունը չի իրականացրել, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

Երկրորդը՝ ես զարմանում եմ բոլոր այն պնդում իրականացնողների վրա, որոնք շեշտում են, թե ռուսական կողմի վերահսկողությանը պիտի հանձնել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ը կամ «Խաղաղության խաչմերուկ»-ը: Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել բոլոր այդ մարդկանց, որ Լաչինի միջանցքը ևս ռուսական վերահսկողությանն էր հանձնված. ի՞նչ տեղի ունեցավ որոշակի ժամանակահատվածում, ուղղակի հանձնվեց ադրբեջանական կողմին, և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում ևս ինչ-որ մի փուլում ռուսական կողմը դա չի հանձնելու ադրբեջանական կամ թուրքական կողմին:

- Իսկ տեղի՞ն է պատերազմը կապել այդ փաստաթղթին վերադառնալ-չվերադառնալու հետ:

- Պատերազմի ռիսկը միշտ կա, ընդ որում՝ այդ ռիսկը ես չեմ բացառում անգամ խաղաղության պայմանագիր ստորագրումից հետո, այդ վտանգը նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալով էլ չի վերանալու: Մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի հլու-հնազանդ կատարողն էինք 2022 թվականին, այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ հարձակվեց Ջերմուկի վրա, ինչո՞ւ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը: Եթե սրա բացատրությունները որևէ մեկը կտա, կփորձենք հասկանալ, գուցե ճիշտ են:

- Զրույցի ընթացքում նշեցիք, որ Ռուսաստանը որոշակիորեն փոխել է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և այլևս մտրակի լեզվով կամ այդ քաղաքականությամբ չի խոսում: Սա ընդհանուր առմամբ ինչի՞ արդյունք է: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանը փոխել է իր «քաշային կարգը»:

- Քաշային կարգ փոխել չենք կարող ասել, որովհետև Հայաստանը դեռևս ռազմական բալանսի տեսանկյունից վերականգնված չէ, և դա բավականին բարդ է լինելու, բայց ՀՀ դիվանագիտական որոշակի քայլերը, հստակ ցույց տալը, որ այս տարածաշրջանը և ՀՀ-ն որպես ինքնիշխան առանձին պետություն հետաքրքիր են նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչի վերաբերյալ խիստ կասկած միշտ ունեցել է ռուսական կողմը՝ մտածելով, թե «ում ենք մենք պետք, փոքր պետություն, աշխարհաքաղաքական կենտրոնների համար ոչ հետաքրքիր», սա փոխել է իրապես, որովհետև նաև այդ մտավախությունը կա, որ մենք ընդհանրապես ուղղակիորեն կարող ենք դուրս մնալ ռուսական ծիրից: Եվ դա է նաև տարբերությունը, հիմա, եթե նկատել եք, հիմնականում շեշտադրում են, որ մենք տնտեսական առումով բավական շահում ենք ԵԱՏՄ-ում և այլն, այսինքն՝ անընդհատ հիմնական նարատիվը, և լեյտմոտիվի նման նաև Լավրովի երկու ելույթներում էր շեշտադրվում, որ ունենք տնտեսական լուրջ հնարավորություններ ԵԱՏՄ-ում: Ստացվում է, որ տնտեսության մեջ մեր հնարավորությունները դառում են այն բլիթները, որոնք իրենք փորձելու են մեզ տալ: Բայց նաև զուգահեռ վստահ եմ, որ բազային էներգետիկ անվտանգությունը լինելու է հիմնական մտրակը, որով մեզ ճնշելու են, բնականաբար, նաև Ադրբեջանի միջոցով, վերջինիս գործիքայնացնելու միջոցով, պարտադրելու կամ հորդորելու, կամ կանաչ լույս վառելու ադրբեջանական հարձակումների համար, և այստեղ է նաև, որ մենք հնարավորինս Ադրբեջանի համար այդ քաղաքական գինը բարձրացնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2264 դիտում

Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն

Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի

Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է

Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի

ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան

Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ

Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել

«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի

Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել

Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին

ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին

Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն

Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ

«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ

Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին

Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լանջիկ-Մաստարա հատվածում մառախուղ է

Նկարագրում են՝ ինչպես փախանք ու չկա, թե ինչու՞ եղավ Ցեղասպանությունը, թաքցված է ռուսական հետքը. Սուքիասյան