Երևան
12 °C
Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է Եվրամիության հետ, և նախորդ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել Եվրամիության հետ հարաբերություններում։
Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել բանակցություններն ու հնարավորինս շուտ ստորագրել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը։
Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ներկայումս Հայաստանում աշխատում է ԵՄ դիտորդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ-ին մերձենալ նաև տնտեսապես, սակայն մյուս կողմից էլ ցանկանում է սերտ տնտեսական համագործակցություն իրականացնել նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Դժբախտաբար, մեր անկախությունից ի վեր մենք գտնվել ենք որոշակի տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են եղել և փակ են նաև այսօր։ Որպես գլոբալ փոփոխությունների արգասիք՝ մենք սեղանին ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որին արդեն ծանոթ եք։ Այդ նախաձեռնությունը թույլ կտա տրանսպորտային հաղորդակցությունը մեր տարածաշրջանում դարձնել ավելի արդյունավետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, ինչը թույլ կտա խորացնել համագործակցությունը նաև Իրանի ու Վրաստանի հետ»,- ասել է վարչապետը։
ՀՀ վարչապետի կարծիքով՝ նախաձեռնությունը շահավետ է նաև Եվրամիության համար, որովհետև երբ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այդ դեպքում կունենանք հաղորդակցական ուղիների նոր շղթաներ Հայաստանի ու ԵՄ-ի միջև։ Դա, ըստ վարչապետի, միայն տնտեսական խնդիր չէ, այլև անվտանգության լրջագույն բաղադրիչ է պարունակում, ինչը չափազանց կարևոր է համապարփակ կայունության համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում26-ամյա երիտասարդի պայուսակում մարտական ատրճանակներ և լիցքավորված փամփշտատուփեր են հայտնաբերվել. տեսանյութ
«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները
2026-ին կմեկնարկի եվրոպական ստանդարտով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը. կայացել է հայտերի բացման նիստը
«Արմավիր» ՔԿՀ պետն ազատվել է աշխատանքից
Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը
Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետի բացման հարցում զարգացում չկա. ԱԳՆ խոսնակ
Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ
Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման, իրականացման օրենսդրական պահանջներին. ՄԻՊ
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը
Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել
Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը
«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ
Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար
Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին
Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին
Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ
Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian
Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում
Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ
Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ
Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին
Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT