Արգելք չկա «ազգային» բառի նկատմամբ. ինչու է աղմուկ բարձրացել, և ինչ փոփոխություն է իրականում կատարվել

23/01/2025 schedule20:30

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է, որ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը, պատկերասրահը, գրադարանը և այլ մշակութային կառույցներ այլևս չեն ունենա «ազգային» կարգավիճակ։

Նախագիծը, սակայն, հասարակությանն այլ կերպ հրամցվեց, ինչի պատճառով դժգոհության ալիք բարձրացավ: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ընդդիմադիր շրջանակներն էլ սկսեցին շահարկել, թե «Հայաստանի իշխանությունները հրաժարվում են «ազգային» բառից»:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սխալ արտահոսք է եղել, որևէ մշակութային հաստատության անվանումից «ազգային» բառը չի հանվելու, օրենքով որևէ արգելք չկա «ազգային» բառի նկատմամբ, նախագծի նպատակն այլ է։

«Ունենք թատրոններ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, և կան թատրոններ, որոնց առանձին շնորհվել է ազգային կարգավիճակ։ Կարծում ենք, որ այդ կարգավիճակը որոշակիորեն ստորադասում է մյուս թատրոններին, որոնք այդ կարգավիճակը չունեն։ Հետևաբար ասում ենք, որ մշակութային բոլոր հաստատությունները ազգային են և որևէ կերպ չպետք է տարբերվեն մյուս մշակութային հաստատություններից»,- մանրամասնում է նա։

Նկատենք՝ «ազգային» բառը մշակութային հաստատությունների անվանումներից հանելու նախագիծ Կառավարությունը ներկայացրել էր 2024 թվականին: Նոր օրենքում, սակայն, ասվում է՝ «Ազգային» բառը «պետական»-ով փոխարինելու հետ կապված կարող է երկիմաստություն առաջանալ, քանի որ բոլոր ժամանակներում պետական բառը կիրառվել է որպես Կառավարության հիմնադրած կազմակերպություն։ Հետևաբար, առաջարկվում է՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, գրադարանային, արխիվային կարգավիճակի վերաբերյալ փոփոխություն:

Հայաստանի 11 մշակութային կառույցի շնորհվել է «ազգային» կարգավիճակ՝ մշակութային գործունեության բացառիկ առաքելություն և դերակատարություն ունենալու համար։ Բառն այժմ, ըստ Գաբրիելյանի, փոխարինվում է «համապետական»-ով՝ շեշտելով պետության դերակատարությունը։ Այսուհետև մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «մարզային» և «տեղային» կարգավիճակներ։ 

Օրինակ՝ «Հայաստանի ազգային գրադարան» համապետական նշանակության գրադարան կամ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն և այսպես շարունակ։

«Պետությունը պետք է բոլորի նկատմամբ ունենա միանման արդարացի վերաբերմունք։ Նախագծով դա է սահմանվում, որ չի կարող առանձնաշնորհյալ որևէ կարգավիճակ լինել պետական որևէ հաստատության նկատմամբ։ Ըստ էության՝ նսեմացվում են գործող մյուս հաստատությունները, որոնք չունեն «ազգային» կարգավիճակ»,- ասում է պատգամավորը։

Այսինքն՝ այն մտավախությունները, թե, օրինակ, Հվ․ Թումանյանի անվան տիկնիկային ազգային թատրոնն այլևս ազգային չի համարվելու, տեղին չեն, շեշտում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։ Նրա հավաստմամբ՝ նպատակն այն է, որ բոլոր թատրոնները, մշակութային հաստատությունները արժանանան նույն վերաբերմունքին. հաստատության աշխատակիցները պետք է զգան, որ պետությունը որևէ մեկի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերում. «Կան մեկնաբանություններ, որ «ազգային» բառից վախենում ենք կամ փորձում եք ջնջել։ Ես ներկայացնում եմ ՀՀ Ազգային ժողովը և ասում եմ, որ ընդունված նախագծով որևէ կերպ չի արգելվում որևէ կառույցի իր անվանման մեջ ունենալ «ազգային» բառը, խոսքը կարգավիճակին է վերաբերում»:

Վերջինս նաև ճիշտ չի համարում ընդդիմախոսների այն պնդումները, թե մշակութային կառույցների նշանակությունը, կարգավիճակը հանելով, իջեցվում է։

«Եթե գնանք այդ տրամաբանությամբ, ապա մեր ընդդիմադիրները պետք է ընդունեն, որ ունեցել ենք մշակութային հաստատություններ, որոնց 90 տոկոսի կարգավիճակը օրենքով իջեցրել ենք: Եթե ընդդիմությունն ասում է, որ կարգավիճակը հանելով՝ իջեցնում ենք որևէ հաստատության դերը կամ նշանակությունը, ապա մենք էլ ասում ենք, որ նսեմացրել ենք մնացած հաստատություններին, որոնց կարգավիճակը ազգային չէ»,- շեշտում է նա։

Կարգավիճակը հանելուն զուգահեռ նաև խրախուսական նոր միջոց է սահմանվել մշակութային հաստատությունների համար, մանրամասնում է Գաբրիելյանը։ Եթե որևէ թատրոն կարողանա բարեհաջող կերպով ներկայացում բեմադրել, որը շատ հանդիսատեսի ուշադրություն կգրավի, պահանջված կլինի, կստանա խրախուսում գումարի տեսքով. «Այսինքն՝ որևէ միջոցառում են անում և կարողանում են գեներացնել, օրինակ, 100 մլն դրամ, հաջորդ տարի պետությունը բյուջեից այդ հաստատությանը կհատկացնի կրկնակին՝ 200 մլն դրամ գումար։ Այս մոդելը աշխատել է Տիկնիկային և Օպերային թատրոնների դեպքում, երկուսն էլ նոր համակարգով գրանցել են հսկայական առաջընթաց․ մոտ 2 մլն դրամ ավելի գումար են հավաքել այս տարի»։

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի՝ երկու հաստատությունների ներկայացուցչները տեղեկացրել են, որ այս համակարգով իրենց մոտ թատրոնի դերասանները կամ այլ անձինք 300-500 հազար դրամ կարողացել են վաստակել։ Այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել տվյալ միջոցառումներին, բեմադրություններին, բարձր եկամուտ են ստացել։

«Նախատեսում ենք նաև թատրոնի տնօրենների համար պարգևավճարներ սահմանել։ Թատրոնի տնօրենի աշխատավարձը 150-200 հազար դրամի միջակայքում է, և ընդունում ենք, որ կարող է անհավասարություն լինել․ անձնակազմը ստանա բարձր, տնօրենը՝ ցածր աշխատավարձ։ Պատրաստվում ենք թատրոնների ղեկավար անձնակազմին խրախուսել. տնօրենը ներկայացումից գոյացած հասույթից որոշակի պարգևավճար կունենա։ Որքան լավ ներկայացումներ բեմադրվեն, ու հանդիսատեսն էլ շատ լինի, ապա ամեն ամսվա աշխատավարձին կգումարվի նաև պարգևավճարը»,- ընդգծում է նա։

Խրախուսական այս միջոցները կվերաբերեն նաև մարզային մշակութային հաստատություններին, եթե դրանք համայնքային չեն։

2023 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ, օրինակ, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ: Հիմնավորումն այն էր, որ թատրոնը Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկն է, որն իր գործունեությամբ նպաստում է տիկնիկային արվեստի և գեղագիտական դաստիրակության զարգացմանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ թատրոնի գործունեությունը որևէ կերպ չի փոխվել կարգավիճակից հետո՝ ընդգծելով, որ այն կարևոր է եղել, երբ թատրոնը ներկայացվել է միջազգային հարթակներում։

«Երբ քեզ ներկայացնում են որպես «National Theatre» (- խմբ․ ազգային թատրոն), դա այլ է, ինչ քեզ ներկայացնեն «Nationwide» (- խմբ․ համապետական)։ Բոլոր թատրոնները գտնվում են պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակում, աշխատում են նույն օրենսդրական դաշտում, մնացած հարցերը կապված են որակի հետ։ Չենք կարող ասել, որ մի թատրոն, որը ճանաչված է ամբողջ աշխարհում, ազգայինը ներկայացնելու տեսանկյունից գտնվում է այն մակարդակում, ինչ նոր բացված թատրոնը»,- ասում է Բաբայանը։

Նրա խոսքով՝ ինքը մասնակցել է ընդունված օրինագծի քննարկումներին, սակայն կարծում է, որ կարգավիճակը հանելն ու փոխելը որևէ նշանակություն չի ունենա, իսկ այն հավասարության մասին, որի մասին խոսում է Սիսակ Գաբրիելյանը, թատրոնի ղեկավարը նկատում է․ «Բնության մեջ հավասարություն չկա»։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2819 դիտում

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետի բացման հարցում զարգացում չկա. ԱԳՆ խոսնակ

Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման, իրականացման օրենսդրական պահանջներին. ՄԻՊ

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները

Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել

Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել

Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը

Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել

Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը

«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը

Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները

Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար

Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին

Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին

Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian

Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում

Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ

Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ

Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն

28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել

Աշխատանք և ուսուցում՝ 2020-ից հետո զորացրվածների և ռազմական գործողություններին մասնակցածների համար

Կցրտի 3-5 աստիճանով, մարզերում ու Երևանում սպասվում են ձյան տեղումներ

«Հայգեր» ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է. գիշերային հավելավճար կա

1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Գյումրի ճանապարհի խոշոր վթարի դեպքով նախաքննություն է ընթանում