Երևան
12 °C
Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվության շրջանում։
Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ 2025 թվականի երրորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակ է դիմել 9 հազար 197 պացիենտ, որը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1․2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 70․2 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
«Առողջության առաջնային կենտրոն թոքաբորբով դիմել է 1134 պացիենտ, ինչը նախաորդ շաբաթվա համեմատ աճել է 1․3 անգամ, իսկ նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ 2․8 անգամ։ Ընդհանուր դեպքերի 69 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Հոսպիտալացված 864 պացիենտներից 92․2 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, իսկ թոքաբորբով հոսպիտալացված 542 պացիենտից 63․8 տոկոսը՝ 0-18 տարեկանները»,- մանրամասնում է նա։
Վերջինիս խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով և ծանր շնչառական վարակներով բուժում է ստանում 62 պացիենտ, որից 48-ը՝ 0-18 տարեկան են։ Այսինքն՝ ցուցանիշներից պարզ է դառնում, որ սուր շնչառական վարակներով վարակվածության դեպքերի մեծ մասն այս պահին բաժին է ընկնում երեխաներին։
Այս համատեքստում Աբովյանը արձագանքում է այն լուրերին, թե բժշկական հաստատություններում հոսպիտալացված երեխաների թիվը անհանգստացնող է:
«Չի կարելի ասել, որ հիվանդանոցները երեխաներով լեփ-լեցուն են։ Այստեղ այլ բան կա․ մեծահասակները, երբ հիվանդանում են, չեն դիմում բժշկական կենտրոններ, փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ երեխաների պարագայում նման ռիսկի չեն գնում, անմիջապես ահազանգում են կենտրոն, դիմում են բժշկի։ Ստացվում է, որ դեպքերի մեծ մասը երեխաներն են։ Բայց, իհարկե, երեխաները ընդհանուր առմամբ հիմնական թիրախն են վարակների, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբ ունեցող անձինք»,- պարզաբանում է նա:
Այժմ Հայաստանում հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսը, ասում է մասնագետը։ Հունվարի մեկից մինչ այս պահը հայտնաբերվել են նաև ռինովիրուս, կորոնավիրուս, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը. «Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, սակայն, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»:
Աբովյանը հիշեցնում է, որ չպետք է այս վիրուսը շփոթել «խոզի գրիպ»-ի հետ․ սա սեզոնային գրիպի տեսակ է, որը փոխանցվում է մարդուց մարդ, այլ ոչ թե՝ խոզից մարդուն, ինչպես 2009 թվականի համավարակի դեպքում էր․ «H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ-ին Մեքսիկայում «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Երբ սկսվեց փոխանցվել մարդուց մարդ, ունեցանք ծանր և մահվան դեպքեր, և դրանից հետո այն դարձավ սեզոնային գրիպ»։
H1N1-ի ախտանշանները հետևյալն են՝ բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, դող, սրտխառնոց, փորլուծություն, հարբուխ։ Ընդհանուր առմամբ ախտանշանները նույն են, տարբեր են օրգանիզմի արձագանքն ու իմունային համակարգը։ Գրիպի այս տեսակի խոցելի խմբերը հղիներն են, 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65-ից բարձր տարիքի անձինք։
Շնչառական վարակները բազմազան են, դրանց ախտանշանները՝ նույնպես՝ սկսած պարզապես քթահոսությունից, կոկորդի ցավից, գլխացավերից, մկանացավերից։ Գրիպը առավել ծանր է ընթանում:
«Այս ցուցանիշները կանխատեսում էինք։ Սա սեզոնային բնույթ ունի։ Հինգից յոթ տարին մեկ ՍՇՎ-ները բարձր ակտիվություն են ցուցաբերում, մենք նաև գտնվում ենք այդ օրինաչափության մեջ։ Դեպքերի շատ լինելը կապ ունի նաև ուշ դիմելության հետ։ Մարդիկ մնում են տանը, ծանրացած վիճակում դիմում են բժշկական կազմակերպություններ։ Երբ դիմում են առողջապահության առաջնային օղակ, կանխվում են հոսպիտալացման դեպքերը։ Այս ակտիվությունը կունենանք մինչև մայիս ամիսը»,- նկատում է նա։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. Անիտա Դիմիտրիու
«Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդի բռնության դեպքով Նուբարաշենի բաժնում հաղորդում է ստացվել
30-ամյա կինը ԲԿ-ում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել է, շրջել դեղորայքային սեղանը, վնասել գույքը
Լիբանանի կառավարությունն արգելել է իրանական ինքնաթիռի մուտքը երկիր. Բեյրութում խոշոր բողոքի ակցիաներ են սկսվել
Վճարում կատարելու հորդորից հետո վիճաբանություն է առաջացել. «Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդ բռնության է ենթարկվել
Մյունխենում կհանդիպեն ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները. Թրամփ
Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
«Կրթվելը Նորաձև է» ոչ միայն կարգախոս է, այլև գործելակերպ, որը մենք սկսում ենք ինքներս մեզնից. «Իմ Քայլը»
ՊԵԿ-ում ԵՄ փորձագետների հետ հանդիպում է կայացել. պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր
Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետևել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին
Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ուջանի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավորը Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան
Մյունխեն մեկնող ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն. լուսանկարներ, տեսանյութ
Պետություն-մասնավոր աշխատանք, տեխնոլոգիական ոլորտի զարգացում. ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք»
Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Զուրաբիշվիլիին ճանաչում է Վրաստանի լեգիտիմ նախագահ
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ադրբեջանում ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի մասին» կոչ
ՌԴ-ն հրահանգել է աղմկե՞լ. ինչու Քոչարյանը «տեղը չի գտնում». ԵՄ-ն՝ ընդդիմության ցայտնոտի պատճառ. տեսանյութ
Գրիգորյանը Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի համագործակցությունը
Պուտինն ուրախ կլինի Թրամփին տեսնել Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պեսկով
Հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները
Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել
Ինչ խնդիրների առաջ են կանգնում մարդիկ Telcell-ից օգտվելիս, և ինչ լուծումներ է առաջարկում փոխտնօրենը. տեսանյութ
Թրամփի հետ Նեթանյահուի գործարքը լուրջ սպառնալիք է խաղաղության համար. Էրդողան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. վարչապետ
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը
Երևանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա՝ բախվել այլ մեքենայի. կա տուժած
ՊԵԿ-ն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին հայտարարություն է հրապարակել
ԼՂ-ն լուծարած եսիմ ով ուզում է «մխտռել» ՀՀ կյանքը, էդ գյուտարարի գանգին պետք է իջնի իրավունքի ուժը. Սուքիասյան
Կիևը չի ընդունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի բանակցություններ առանց Ուկրաինայի մասնակցության. Զելենսկի
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին
Ռազմավարական նշանակության «Միջազգային Ռադիոցանց» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ին է փոխանցվել. վարչապետ
Հայաստանի մարմնամարզիկները չեն մասնակցի Աշխարհի գավաթի երկրորդ փուլին. այն կայանալու է Բաքվում
«Էնթերփրայզ Արմենիա»-ն վարպետության դաս է անցկացրել WAIPA-ի անդամ երկրների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT