Երևան
12 °C
Բարբառներն այսօր ավելի թուլանում են և մեկ ընդհանուր լեզու, խոսույթ է ձևավորվում:
Այս մասին Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարբառների վերաբերյալ հարցին:
«1987–1988 թթ. Երևանի լեզուն և Իջևանի լեզուն շատ տարբեր էին իրարից: Հիմա Երևանի լեզուն և Իջևանի լեզուն բացի շեշտադրություններից գրեթե իրարից չեն տարբերվում: Եվ ես դա դրական եմ համարում, չնայած, ինչ-որ առումով բարբառը շատ մեծ արժեք է: Այսօր բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր լեզու և մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում:
Բայց տեղեր կան, որտեղ ավելի ուժեղ են, օրինակ՝ Գյումրու բարբառը և այլն: Բայց ես սա դրական պրոցես եմ ընկալում, որովհետև համարում եմ, որ դա պետության ուժն է, որ մարդիկ մի պետության մեջ ապրում են ու սկսում են մտածել նույն ձևով, սկսում են խոսել մի ձևով»,- ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի, օրինակ Իջևանի բարբառն արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է այնպես անել, որ Իջևանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում Վարդենիսի բնակիչը, Վարդենիսի բնակչին ստիպեն խոսել մի լեզվով, որը չի հասկանում Արտաշատի բնակիչը:
«Այդտեղ է, որ շահերի բախում կա: Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա:
Մենք Հայաստանում էլ չենք կարող մարդկանց ստիպել, որ խոսեն արևմտահայերեն, բայց այսօր մեր դպրոցական ծրագրերում կան արևմտահայերեն բանաստեղծություններ, պատմվածքներ: Այն մեր գրականության անբաժանելի մասն է: Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից: Կյանքն իրենով ապրում է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ
Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի
Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ
Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն
Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ
Հայկական գամփռը՝ Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ պաշտոնական խորհրդանիշ. ով է հեղինակը
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է
Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի
ՀՀ-ում գոնե «իմացան», որ փոխնախագահ Վենսը Մյունխենում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն է ներկայացրել. Սաֆարյան
Գերմանիան կշարունակի աջակցել ՀՀ-ի՝ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. հանդիպել են Փաշինյանը և Շոլցը
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն. ուժեղացված ծառայություն է իրականացվում. տեսանյութ
Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը
Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության․ Զելենսկի
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարի հետ. ինչ է քննարկվել
«Քվանտա»-ի թեզերի պաշտպանությունն ավարտված է. «Իմ Քայլը» հիմնադրամի համար ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի
Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. ՇՄ նախարարությունը մի քանի փաստ է ներկայացրել
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաքից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարին
ԲՏԱ նախարարը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին
Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, Ֆրանսիան կաջակցի Կիևին. Մակրոն
Ջրառատի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվել են ԱԺ-ում, հետաքրքիր զրույց ստացվեց. Մանավազյան. լուսանկարներ
«Երևանը կարդում է». ինչ է սպասվում փետրվարի 21-22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. տեսանյութ
Գանձակում բախվել են «Նիսսան»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 15-ին
Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում
Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
Հրդեհ է բռնկվել Վանաձորի չգործող կարի արտադրամասում. լուսանկարներ
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լանջիկ-Մաստարա հատվածում մառախուղ է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT