Երևան
12 °C
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:
Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է:
«Ըստ բարձրության՝ ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է՝ մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)՝ -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)՝ -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)՝ -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Պաղակնում՝ -41°C (1947 թ.) և Աշոցքում՝ -40°C(1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -26°C, դիտվել է 1928 թ., -27°C 1972 թ.: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին:
Մասնավորապես, 1976 թ. հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր՝ 10-12°C):
Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20 %-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում՝ +26°C (1955 թ.):
Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7 %-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր՝ մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20 %-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մանուել Մանուկյանը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարից՝ զրպարտելու և վիրավորելու համար
Զավթված տարածքներ չեն լինելու. Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան. տեսանյութ
Ընդդիմությունը մինչև այսօր չի կողմնորոշվել, թե որ հարցում է վարչապետին մեղադրում. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված` Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ. տեսանյութ
Քրեական տարրերը չեն կարող ազդեցություն ունենալ Փարաքարում, առավել ևս՝ ընտրություններում. Մանավազյան. տեսանյութ
Կիևը չի ենթարկվի Ռուսաստանի վերջնագրին, իմ թիկունքում ոչինչ չի որոշվի. Զելենսկին չի այցելի Սաուդյան Արաբիա
Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ
Գիտենք՝ ում հետևում ով կա, ով է Ռուբեն Մխիթարյանի հովանին. Ղազարյանը՝ Գյումրու ընտրության մասին. տեսանյութ
19-ամյա վարորդը բախվել է շինության պատին, փլուզել այն. հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երիտասարդը մահացել է
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հաստատման տորպեդահարումը կանխելու համար մենք պետք է դրանք կարգավորենք. Լավրով
Գյումրիում մեքենաներ են բախվել, «Լեքսուս»-ը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել բակում
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Քննարկվել են Հայաստան-Անգոլա համագործակցության խորացման հեռանկարները
ԲՏԱ նախարարը ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Փետրվարին «Երևանի ավտոբուս»-ի 15 վարորդ է ազատվել աշխատանքից. Ասատրյան
Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
Երբ դիվանագիտության արվեստից խոսելով այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք. Ջուլհակյան
Ամենուր ձյուն կտեղա, լեռնային առանձին մարզերում բուք կլինի, ճանապարհներին՝ մերկասառույց. Սուրենյան
Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիո
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է. մանրամասներ
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. ինչ հարցեր են շոշափվել
Գևորգ Պապոյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը
Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Ազիզյանն ասել է՝ ինչ է սպասվում
Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից
ՊՆ պատվիրակությունը Աբու Դաբիում առանձին տաղավարով մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին
Սաուդյան Արաբիայում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
Տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը. Քննչական կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 18-ին
Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է, կողմերն անցել են աշխատանքային լանչի
Ինչո՞ւ եք մերժել առաջարկը. Թաթուլ Հակոբյանը հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին
ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր
Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան
Պուտինը պատրաստ է անհրաժեշտ դեպքում բանակցել Զելենսկիի հետ, սակայն նրա լեգիտիմությունը կասկածելի է. Պեսկով
Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT