Երևան
12 °C
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։
Վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։
Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չի հրապարակում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, հունվարի 1-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։ Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։
Նրանք ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, առաջին բուժօգնություն էին ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։ Պարեկներն ու ոստիկանները եկեղեցու դիմաց և եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին արնանման հետքեր և գլխարկ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվել են վիրահատարանում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։
Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել էր փոխադարձ հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել էր Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել էր Լ․ Ստեփանյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին. տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. տեսանյութ
Փորձեցին պաշտպանել «անդաստիարակ» որդուն. ինչ կարևոր դետալ է ֆիքսել Խաչատրյանը Քոչարյանի ասուլիսում. տեսանյութ
Գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում
ՀՀ ՔՈՓ թիմը 2022-ին հաջողությամբ անցել է INSARAG-ի որակավորման գործընթացը, այժմ պատրաստվում է այն վերահանձնել
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը
Հրդեհ է բռնկվել «Ֆոլկսվագեն»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր
«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա». ինչպես վերջացած մեզով բիձուկը «քցեց» Քոչարյանին՝ ցույց տալով մարմնի մեկ այլ մաս
ՏԿԵ նախարարը հետևել է Վեդու ջրամբարի` ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին. տեսանյութ
Գնդացիրներ, նռնակներ, փամփուշտ. ռազմական ոստիկանության Կապանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել
ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել. երբ կմտնեն դրանք ուժի մեջ
ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. ԱԳ փոխնախարարն ընդունել է Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ
Մարզային կենտրոնները ապահովագրությանն ընդառաջ պետք է պատրաստ լինեն. Ավանեսյանը հանդիպել է տնօրենների հետ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի. տեսանյութ
«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրավոր
Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը սպանել է փոխդեկանին և ինքասպան եղել. վիրավորներ կան. տեսանյութ
Կարևորվել է համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. տեսանյութ
Պուտինի համար Ալիևի և Էրդողանի հետ բազարների վճար ենք, էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյանը՝ Քոչարյանին
ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան
Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում
Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան
Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը
Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Նստատեղով դիվանագիտություն է վարել՝ բանակցային փաստաթղթերը փնտրելով ներքնաշորում. Չախոյանը՝ Քոչարյանին
«Տրուսիկից», «քամակից» ու «կլիզմայից» վերև բարձրացա՞վ, հասավ գոնե կրծքերին ու լիֆին. Սաֆարյան
Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր` այ ալբանացի. Մկրտչյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին
Մի լրագրող գոնե հարցներ՝ ի վերջո «Հայր մեր»-ը սովորե՞ց. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի մասին
Բոնբոներկա, տրուսիկ ու կլիզմա ասուլիս էր, ինչը պետք է հաճախ անել, որ հանկարծ մարդիկ քեզ չմոռանան. Սիմոնյան
Բուժականի մանկապարտեզը հիմնանորոգված և կահավորված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քաղաքական սպանություններ, սեփական ընտանիքի հարստացում, անպատմելի թալան. Ստեփանյանը՝ Քոչարյանի կառավարման մասին
«Տռուսիկից» ու «քամակից» հետո Քոչարյանը նաև «կլիզմայի» մասին անեկդոտ պատմեց. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT