Կարող եք անգամ դաշնակցական գործիչներից մեկին նկարել, միևնույն է, անձնագիր ու սոցքարտ ստանալու եք. Չախոյան

07/02/2025 schedule11:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանը, թե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մի քաղաքացու մերժել են տրամադրել սոցիալական քարտ նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): 

«Ձեր ստորագրության վրա կուզեք Արարատ նկարեք, կուզեք Արագած նկարեք, կուզեք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստան նկարեք, սոցիալական քարտ ու անձնագիր ստանալու եք։

Դաշնակների «Երկիր» oրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը լծված են ակնհայտ կեղծիք տարածելուն, թե Արարատի նշանով ստորագրության համար քաղաքացուն սոցքարտ չեն տվել։

ՆԳՆ-ն հերքել է լուրը, նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում, իսկ քաղաքացու կինը հայտնել է լրատվամիջոցներին, որ ամուսինը սուտ տեղեկություններ է փոխանցել, եղել է ոչ ադեկվատ վիճակում։

Փաստացի՝ դաշնակների օրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ոչ ադեկվատ մարդուն դարձրել են քարոզչամիջոց»,- գրել է Չախոյանը և մեկնաբանությունների դաշտում հավելել՝ «հնարավորության ու ցանկության դեպքում կարող եք անգամ դաշնակցական հայտնի գործիչներից մեկին նկարել, միևնույն է, անձնագիր ու սոցքարտ ստանալու եք»:

Նշենք՝ ընդդիմադիր շրջանակները սկսել են ակտիվորեն տարածել դաշնակցության լրատվամիջոցի հրապարակումը՝ կրկին գործող իշխանությանը մեղադրելով արժեքների ուրացման և հին ու ծեծված այլ «հանցանքների» համար:

Սրան հաջորդել է Ներքին գործերի նախարարության հերքումը, որ տվյալ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը. հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Սարո Լալայանի հետ, զանգին պատասխանել է նա, ասել, որ «թարգը տվեք», ապա հեռախոսը վերցրել է նրա որդին՝ Սահակ Լալայանը, որը ասել է. «Էս մարդը ալկոհոլի ազդեցության տակ ինչ-որ մի հատ արտահայտություն ա արել, կամ չգիտեմ՝ ինչ ա արել, կարիք չկա ազգայնացնել, բարձրացնել, փակեք էդ թեման, պրծնի գնա»: 

Լրագրողի ճշտող հարցին՝ պարզապես ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել, վերջինս արձագանքել է. «Այո, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, հերքեք էդ ամեն ինչը, ինչ ասել ա, պրծնի գնա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1851 դիտում

Երևանի ԲԿ-ներից մեկի ծննդատուն 40 օրական երեխայի դի է տեղափոխվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքներին. տեսանյութ

Առինջ գյուղի տներից մեկում փլուզում է եղել. ներսում մնացած վատառողջ քաղաքացին դուրս է բերվել անվտանգ տարածք

Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին

Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ

Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին

Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ

Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին