Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

10/02/2025 schedule10:32

Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: 

Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում: 

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:  

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով: 

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք: 

Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա: 

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը): 

Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են: 

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը 

Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: 

Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ: 

Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:  

Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: 

Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: 

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: 

Լուծումներ

Այս իրադրության լուծումները դրված են սեղանին եւ դրանք գեներացվել են հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը եւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն եւ կառուցողական աշխատում են: 

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից: 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1165 դիտում

Ստուգել ենք Արթուր Նահապետյանի բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է երթևեկում. Իոաննիսյան

Սիմոնյանը կարծում է՝ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի պայմանագիրը

ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Կարգալույծ է հռչակվել տեր Արմեն քահանա Մելքոնյանը. նա կարգազանց կյանք է վարել

Երբ ժամանակն ու պահ գա, կհրապարակենք․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի մասին

Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը

Ինչպես է «5-րդ ալիքի» օպերատորի կողմից տեսախցիկով հարված ստացած տղամարդու առողջական վիճակը. մանրամասներ

Չեմ կարծում՝ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել՝ համաձայնագիրը համաձայնեցված է․ Սիմոնյան

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

Ես ՕԵԿ-ական չեմ, որ 2 տարին մեկ կարծիք փոխեմ, անողնաշար չեմ. Իոաննիսյանը՝ Մարուքյանին

Կեղծ տեսանյութ. Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով. FIP

Շքամուտքում հաշվեհարդար տեսնող շեֆից դժվար այլ բան սովորեն. Չախոյանը՝ «Թիվի 5»-ի աշխատակիցների արարքի մասին

Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ինչ է որոշվել

Կապանում +30 աստիճան է. Սուրենյան

Օրենսդրության պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ դրամի գնման պայմանագրեր. հարուցվել են վարույթներ

Վանաձորի տիկնիկային թատրոնը հիմնանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Չիլին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին օգտվել պատմական հնարավորությունից

Մատվիենկոն ու Ալիևան քննարկել են ռուս-ադրբեջանական մշակութային համագործակցությունն ու Ալիևի արձանի տեղադրումը

Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ

«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է չվերթները

Պատիվ ունեցա հյուրընկալվել Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը. Նարեկ Մկրտչյան

«Թիվի 5»-ի օպերատորը և լրագրողը հարցազրույց չտալու համար հարվածել են քաղաքացու, տեսախցիկով խփել նրա գլխին

Հայաստանի վերաբերյալ աննախադեպ դրական լուսաբանում թուրքական լրատվամիջոցներում

Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման

2 հողամասի հափշտակության մեջ մեղադրվող Բյուրականի նախկին ղեկավարի և տեղակալի գործով նախաքննությունն ավարտվել է

6 մարզում սպասվում է քամու ուժգնացում. Սուրենյանը զգուշացնում է

Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ

Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ չեն խուսափել շրջանառել մեր առանցքային ուղերձը. ինչպիսին են մեդիատուրի արդյունքները

Տրանսպորտային փաթեթներից որն է ամենապահանջվածը․ որքան տոմս է վաճառվել մարտի առաջին 10 օրում

Վարչապետը որոշել է՝ ում թեկնածությունն առաջարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում

Հորդանանը ողջունել է առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում

Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել

Երեքշաբթի խոսակցություն կունենամ Պուտինի հետ. Թրամփ

Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքը հանձնվել է շահագործման

Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը

Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը

Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին լուսանկարը հիվանդանոցից

Քարաթափում Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին. հատվածը միակողմանի փակ է