Համաշխարհային պրեմիերաներով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

12/02/2025 schedule15:22

Մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Բացման համերգը նվիրված է եղել Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։

«Փառատոնի առաջին համերգը նշանավորվել է նաև համաշխարհային երկու պրեմիերաներով՝ Վաչե Շարաֆյանի Սիմֆոնիա թիվ 4՝ «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական»՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի  ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը, ինչպես նաև՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Ջուն-Սան Պարկը (Հարավային Կորեա)։

Վաչե Շարաֆյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից է։ Նա հեղինակ է երաժշտաթատերական, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում գրված 100-ից ավելի ստեղծագործության։ Շարաֆյանի ստեղծագործությունները բազմիցս արժանացել են միջազգային մամուլի ուշադրությանը։ Վաչե Շարաֆյանը նշում է, որ Թիվ 4 սիմֆոնիան գրել է 2023 թվականին։ Ստեղծագործությունը լի է Շնորհալու ներկայությամբ ու աղոթքներով։

Երիտասարդ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը, նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայանալու այս փառատոնի շրջանակներում. «Ինձ համար խորհրդանշական է, որ իմ առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու եմ այս հրաշալի նվագախմբի հետ»։ Կոմպոզիտորի տեղեկացմամբ՝ 3 մասից բաղկացած կոնցերտն ինքը գրել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Այն, հեղինակի բնորոշմամբ, հայրենասիրական գործ է՝ հագեցած հայկական թեմաներով, հայկական լադերով։ 

Քրիստինա Առաքելյանը բնակվում է Լոնդոնում, իր գործունեությունն է ծավալում որպես դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանում։ Քրիստինա Առաքելյանն ընդգծում է, որ հրաշալի կրթություն է ստացել հայրենիքում, ինչով մեծապես հպարտանում է։ Այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորությունում։ Նրա ստեղծագործությունները կատարվում են տարբեր նվագախմբերի կողմից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ փառատոնի շրջանակներում ներկայացվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստը, հնչեցվում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դրանք ներկայացվում են նաև հայտնի մեդիահարթակներում, որպեսզի հասանելի դառնան օտարազգի երաժշտասերներին։ 16 տարվա ընթացքում թվայնացվել է ավելի քան 120 սիմֆոնիկ ստեղծագործություն, փառատոնի շրջանակում անդրադարձ է եղել 300-ից ավելի ստեղծագործության և ավելի քան 90 կոմպոզիտորի։

Հայկական մշակութային կյանքում իր տեսակով բացառիկ այս փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Շուրջ 16 տարի փառատոնն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը»,- ասված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1742 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 15-ին

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նոր ծրագիր կմեկնարկի

Գյումրիում և Փարաքարում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Երևանի ԲԿ-ներից մեկի ծննդատուն 40 օրական երեխայի դի է տեղափոխվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքներին. տեսանյութ

Առինջ գյուղի տներից մեկում փլուզում է եղել. ներսում մնացած վատառողջ քաղաքացին դուրս է բերվել անվտանգ տարածք

Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին

Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ

Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան