Երևան
12 °C
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը:
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին:
Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի կերպարն ու ժամանակի մեջ նրա տեղն ու դերը։
Հաջորդիվ տեղի է ունեցել մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում՝ Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների կատարմամբ:
Հրանտ Մաթևոսյանի գործերի, մասնավորապես՝ անտիպների հրատարակությունը վերջին տարիներին հոգացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ընթերցողի սեղանին դնելով ստվարածավալ երկհատորյակը («Տախը» վեպը և այլ գործեր): Գրողի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, գրողի ձեռագրերից ոսկերչական բծախնդրությամբ կազմել է հատորները՝ փոխանցելով սերունդներին: Պետական հովանավորությամբ նաև թվայնացվել է գրողի գործերի մեծ մասը: Հոբելյանական այս տարում ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով Լեհաստանում լույս կտեսնի գրողի «Խումհար» վիպակը: Շարունակվում են Հրանտ Մաթևոսյանի գործերը նաև այլ լեզուներով թարգմանելու բանակցությունները:
«Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»,- մի առիթով հենց այսպես է ինքը՝ գրողը, երրորդ դեմքով շարադրել իր կենսագրականը:
Հիմա էլ` իր մահից հետո, այս ընթացքը շարունակվում է, որովհետև ընթերցում ենք, իսկ «մոռացությունից փրկվածը ընթերցվածն է»:
Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Իմ նպատակը Գյումրուն և գյումրեցուն ծառայելն է. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Ընդդիմադիր ուժերն ուզում են խաթարել խաղաղության գործընթացը. այն նշանակում է ուժեղ ՀՀ. Հովհաննիսյան. տեսանյութ
Քննարկվել է «Վիզ էյր»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունը. փոխվարչապետն ընդունել է Մայքլ Դելեհանթին
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար
«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար
Քվեաթերթիկի համարը կապ չունի, մարդիկ ընտրատեղամաս են գնում՝ որոշում կայացրած. ԿԸՀ նախագահ. տեսանյութ
Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել. Գասպարյանը հանդիպել է Ասուման Էրդողանի հետ
ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում նաև Թուրքիայի համար
Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր
Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից
Գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոց հողամասի նկատմամբ. վարչապետ
Որտեղ կարելի է փակցնել ընտրական պաստառ, որտեղ՝ ոչ, այլ ինչ տարբերակով կարելի է անել քարոզչություն. տեսանյութ
Եթե ուզում են համեմատություն, ես միշտ ասել եմ՝ կազինո գնացող խաղացողը պիտի պետական փողը չտանի խաղա. Սուքիասյան
Վարչապետի գլխավորությամբ նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին առնչվող հարցեր են քննարկվել
Սարգիս Խանդանյանը Գերմանիայի դեսպանի հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին
Լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն. Սուքիասյանը՝ իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու մասին
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
Տեսանյութը նոր չէ, պետք չէ մանիպուլացնել հանրությանը. ՆԳՆ
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով բնակարանային հափշտակություններ է կատարել
Մինչ այդ նույն անալիծիկները պատռում էին իրենց, որ եվրոդիտորդները շպիոն են, լարում են իրավիճակը. Ղազարյան
Ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ հարցը
Սիմոնյանն ու Չեխայի պատվիարկությունը քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը
Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. ցուցմունք է տվել Մնացականյանը
Արագածոտնի գյուղերից մեկում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին
Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ
Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը
Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող
Ասատուր Վարդանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ
Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է. կա տուժած
Ստուգել ենք Արթուր Նահապետյանի բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է երթևեկում. Իոաննիսյան
Սիմոնյանը կարծում է՝ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի պայմանագիրը
ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT