Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար

12/02/2025 schedule18:37

Կառավարությունը գիտակցում է քրեական ենթամշակույթի վտանգավորությունը, հատկապես երիտասարդների շրջանում վարքագծային խեղման առումով։

Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին՝ թե ի՞նչ աշխատանք է կատարվում քրեական ենթամշակույթը Հայաստանում արմատախիլ անելու համար։

Ներկայացնելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արփինե Սարգսյանը ասաց, որ  2020-2024 թթ. ընթացքում իրականացվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի մասը արդեն ուղարկվել է դատարան, իսկ մյուս մասով նախաքննություն է ընթանում։

«Նշեմ, որ այստեղ խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի և պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով։ Հընթացս նաև քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական այս կարգավորման մեջ պետք է կատարենք որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանանք նաև կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։ Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը և ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործությունը։Այս պահի դրությամբ վարչապետի հանձնարարությամբ մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակն ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրականացվելու է ոչ միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով, այլև հանցավորության կանխարգելման և կրթական ծրագրերի բարեփոխման ճանապարհով։

«Կարծում եմ, որ հետևողականությունն է բացառապես, որ թույլ կտա հեռանկարում ունենալ որոշակի վարքագծային փոփոխություններ այս տեսանկյունից»,- եզրափակեց նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
459 դիտում

Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Իմ նպատակը Գյումրուն և գյումրեցուն ծառայելն է. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Ընդդիմադիր ուժերն ուզում են խաթարել խաղաղության գործընթացը. այն նշանակում է ուժեղ ՀՀ. Հովհաննիսյան. տեսանյութ

Քննարկվել է «Վիզ էյր»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունը. փոխվարչապետն ընդունել է Մայքլ Դելեհանթին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար

«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար

Քվեաթերթիկի համարը կապ չունի, մարդիկ ընտրատեղամաս են գնում՝ որոշում կայացրած. ԿԸՀ նախագահ. տեսանյութ

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել. Գասպարյանը հանդիպել է Ասուման Էրդողանի հետ

ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում նաև Թուրքիայի համար

Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր

Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից

Գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոց հողամասի նկատմամբ. վարչապետ

Որտեղ կարելի է փակցնել ընտրական պաստառ, որտեղ՝ ոչ, այլ ինչ տարբերակով կարելի է անել քարոզչություն. տեսանյութ

Եթե ուզում են համեմատություն, ես միշտ ասել եմ՝ կազինո գնացող խաղացողը պիտի պետական փողը չտանի խաղա. Սուքիասյան

Վարչապետի գլխավորությամբ նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին առնչվող հարցեր են քննարկվել

Սարգիս Խանդանյանը Գերմանիայի դեսպանի հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

Լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն. Սուքիասյանը՝ իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու մասին

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

Տեսանյութը նոր չէ, պետք չէ մանիպուլացնել հանրությանը. ՆԳՆ

Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով բնակարանային հափշտակություններ է կատարել

Մինչ այդ նույն անալիծիկները պատռում էին իրենց, որ եվրոդիտորդները շպիոն են, լարում են իրավիճակը. Ղազարյան

Ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ հարցը

Սիմոնյանն ու Չեխայի պատվիարկությունը քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը

Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. ցուցմունք է տվել Մնացականյանը

Արագածոտնի գյուղերից մեկում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին

Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ

Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը

Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող

Ասատուր Վարդանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է. կա տուժած

Ստուգել ենք Արթուր Նահապետյանի բարեկամների ունեցվածքից մինչև այն, թե ինչ մեքենայով է երթևեկում. Իոաննիսյան

Սիմոնյանը կարծում է՝ ԵՄ դիտորդների հետ կապված Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, երբ ստորագրվի պայմանագիրը

ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին