Երևան
12 °C
Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին՝ մի հարթակում, որտեղ ձևավորվում են անվտանգության նոր սկզբունքները և քննարկվում են գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Այս տարի համաժողովի առանցքային թեմաներից են Եվրոպական անվտանգության ապագան, Ուկրաինայի պատերազմը և ԱՄՆ-ի փոփոխվող դերակատարումը համաշխարհային անվտանգության համակարգում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Ըստ Բաբաջանյանի, Եվրոպական անվտանգային ճարտարապետությունը վերափոխման փուլում է, և այս գործընթացը վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրին, ներառյալ Հարավային Կովկասը։
«Ուկրաինայի պատերազմը ցնցել է Եվրոպան՝ ստիպելով երկրներին վերագնահատել անվտանգության ռազմավարությունները, ուժեղացնել պաշտպանական կարողությունները և վերանայել իրենց դիրքորոշումները Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար կարևոր է ապահովել իր անվտանգության օրակարգի ընդգրկումը միջազգային քննարկումներում, մանավանդ՝ հաշվի առնելով տարածաշրջանային անորոշությունները։
ԱՄՆ-ի դերը փոխվում է՝ պայմանավորված ինչպես ներքին քաղաքական վերադասավորումներով, այնպես էլ գլոբալ գերակայությունների վերանայմամբ։ Եթե նախորդ տարիներին Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում էին Եվրոպան և ՆԱՏՕ-ի հզորացումը, ապա այժմ միտումը ակնհայտորեն բազմակողմ է՝ ընդգրկելով նաև Ասիան, Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջաններ։ Այս իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա ուժեղացնել իր դիրքերը՝ ակտիվացնելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելով նոր նախաձեռնություններին, որոնք ձևավորվում են անվտանգության ապահովման շրջանակում։
Հաշվի առնելով այս ամենը՝ Մյունխենի համաժողովը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ հստակ ներկայացնելու իր դիրքորոշումը, ամրապնդելու հարաբերությունները առանցքային գործընկերների հետ և հասկանալու, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել ձևավորվող նոր անվտանգային միջավայրում։ Դիվանագիտական ճկունությունը և ակտիվ ներգրավվածությունը այս գործընթացներում կտրամադրեն Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ՝ ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական և տնտեսական առումներով»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխեն են մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել
Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել
Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել
Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ
Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ
Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում
Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո
Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ
Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ
Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում
ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից
Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT