Երևան
12 °C
«Ցեղասպանության հարցը ոչ ոք կասկածի տակ չի դնում, հո չի՞ ասվել, թե Ցեղասպանություն չի եղել: Ասում են՝ եկեք քննենք, թե Ցեղասպանություն ինչի է եղել: Մեր պատմագիտական միտքը նկարագրական է, քննական չէ, ամեն տեղ նկարագրում են՝ ինչպես է եղել, ինչպես փախանք և այլն, բայց քննական չէ, թե ի վերջո, ինչու՞ է եղել Ցեղասպանությունը և սիրուն ձևով թաքցված է ռուսական հետքը»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարություններին և դրանց շուրջ աղմուկին, քննադատություններին ու թյուրընկալումներին:
Ըստ Սուքիասյանի՝ երբ ասվում է՝ եկեք քննենք, տեսնենք ինչ է եղել, «ողբ» են կապել, թե մի քննեք, մի իմացեք ձեր գլխին եկած ողբերգության մեջ ով ինչ մեղավորություն ունի:
«Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր ուժերից վեր բան է: Դա միջազգային ուժերի հաշվեկշռի հետ կապված բան է: Հրեաների հոլոքոստը ճանաչեցին, որովհետև տարածքի հարց չկար, որ տարածքի հարց լիներ, գերմանացիները ճանաչելու էին, մի քանի միլիարդ դոլար կոնպենսացրել են էլի, բայց դա էլի հրեաների ուժի բանը չէր: Գերմանիան աշխարհակարգը խախտեց, դարձել էր գիգանտ ու ասեցին Ցեղասպանություն է արել, կլեմոն կպցրեցին ճակատին ու Գերմանիային պատժեցին: Հրեաները շահել են այսպես:
Մենք ե՞րբ կարող ենք հույս ունենալ Ցեղասպանության միջազգային ճանաչման՝ երբ տարածաշրջանում Թուրքիան բալանսը խախտի:
ԱՄՆ-ը ե՞րբ ճանաչեց մեր Ցեղասպանությունը: 40 տարի գրքեր էին գրում, բայց երբ հասկացան, որ ռուս-թուրքական գործարքը տարածաշրջանում բալանս է փոխում, հենց էդ պահին ճանաչեցին:
Երբ տեսնեն, որ Թուրքիան ուժերի բալանս է փոխում, ավելի է մերձենում Ռուսաստանին, կարողա Թուրքիային պատժելու համար ճանաչեն: Բայց դա Հայաստանի ուժերից վեր բան է»,- նշել է Սուքիասյանը:
Նա հավելել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման կոնցեպցիան փոխելը Հայաստանի ինքնիշխանությանպահպանման հարցերից մեկն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT