Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել

17/02/2025 schedule17:20

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել՝ գրելով՝ երկար է, բայց կարդացեք, խնդրում եմ:

«Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ, ինչու՞ ...

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա:

Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:

Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:

Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք :

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
1999 թվականի օգոստոս

Ի՞նչ էր քննարկվել հոկտեմբերի 23 անվտանգության խորհրդի նիստին, եթե դու Մեղրի չես բանակցել, ինչի մասին էր խոսում Կարեն Դեմիրճյանը որին դու իբր ընտրություններին կրել ես....

«Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է» ,- «Ա1+»-ին պատմեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը. «Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

27-ին նախորդող օրերին Ռիմա Դեմիրճյանը ինչ-որ տագնապ էր ապրում. «Չէի կարողանում ինքս ինձ բացատրել, թե բանն ինչում է, բայց շատ անհանգիստ էի, մեջս վախ կար, Կարենն էլ անհանգիստ էր, բայց ես դա վերագրում էի աշխատանքային լարվածությանը: Տագնապը սաստկացավ, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթ օրը, անվտանգության խորհրդի նիստից հետո, Կարենը լրիվ փոխվեց. նա շատ լռակյաց դարձավ, իր սովորության հակառակ` ոչ միայն չէր կատակում, այլեւ շատ էր լռակյաց, եւ այդպես մինչեւ չորեքշաբթի: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նա նույնիսկ հաց չկերավ, լուռ նստած էր, ես առաջին անգամ ասացի` Կարեն, այդքան մի լռիր, խոսիր, սրտիդ վրա կազդի, արտահայտվիր, որ թեթեւանաս: Ասաց` ի՞նչ խոսեմ. վեր կացավ ու դուրս եկավ պատշգամբ»:

Թերթերից մեկն էլ ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. մեկը չհարցրեց, ստուգողական կրակո՞ցն էլ խոսելու համար արեցին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1664 դիտում

Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ

Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել

Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է

Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն

Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է

Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ

Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում

Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան

42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին

ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել

Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին

Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները

ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ

Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

Հրդեհ՝ Թեղուտ գյուղում

Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ

Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ

Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան

Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան

Ինչ ճանապարհ կտրվի և ինչպես, որոնք են 3-րդ երկրի ուժերը. մանրամասնում է Սուքիասյանը. տեսանյութ