Երևան
12 °C
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը փետրվարի 11-ից 14-ը Թունիսի Հանրապետության Թունիս քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած թիմերի ղեկավար կազմի միջազգային ֆորումին և աշխատանքային խմբերի 2025 թվականի հանդիպումներին։
INSARAG-ի որոնողափրկարարական խմբերի ղեկավարների համար կազմակերպված միջազգային ֆորումին մասնակցում էին միջազգային որոնողափրկարարական խմբերի շուրջ 45 երկրների մոտ 150 ներկայացուցիչներ, ինչպես նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի (UN OCHA) փորձագետներ:
Ֆորումի ընթացքում ներկայացվել են 2024 թվականի տարեկան ամփոփումը, քննարկվել են բարելավման ուղղությամբ առաջարկված նորագույն մոտեցումներ, աշխատանքային խմբերը ամփոփել են իրականացրած աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Թունիսի Հանրապետությունում գրանցված արտակարգ իրավիճակներին և դրանց իրականացման պլանի քննարկմանը, Թունիսի խմբի վերաորակավորման վերաբերյալ համապարփակ զեկույցին, ինչպես նաև քննարկվել են INSARAG-ի 2025-2030 թթ. ռազմավարական խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում էին նաև ազգային թիմերի հավատարմագրման, միջազգային քաղաքային որոնողափրկարարական թիմերի վերաորակավորման, ինչպես նաև տեղեկատվության կառավարման նոր տեխնոլոգիաների թարմացման խնդիրները, INSARAG համակարգման կառավարման համակարգի (ICMS) ժամանակակից գործիքները, որակի ապահովման աշխատանքային խմբի վերաբերյալ խնդիրը և INSARAG-ի աշխատանքային պլանը։
Կամո Ցուցուլյանը հանդիպումների և քննարկումների ընթացքում անդրադարձել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման հարցերին: Նա նշել է, որ 2022 թվականին թիմը հաջողությամբ անցել է INSARAG-ի արտաքին որակավորման գործընթացը և այժմ ակտիվորեն պատրաստվում է այն վերահանձնել 2027 թվականին: Կարևորելով վերաորակավորման գործընթացը՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ այն ոչ միայն բարձրացնում է թիմի պատրաստակամությունն ու կարողությունները, այլև ապահովում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանություն։
Այցի շրջանակներում Կամո Ցուցուլյանն առանձնազրույցներ է ունեցել INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչներ Մարտին Վիերսմայի, Լյուսիեն Ջագգի, ինչպես նաև INSARAG-ի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերջին մենթոր պետության ներկայացուցիչ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոչորի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ նոր մենթոր ընտրելու կարգը և INSARAG թիմում կանանց ներգրավվածության հարցը: Նշվել է, որ INSARAG թիմում կանանց մասնակցության մակարդակը պետք է լինի մոտ 15 տոկոս, ինչը կարևոր քայլ է կանանց ավելի լայն ներգրավվածություն ապահովելու և նրանց ներուժը լիովին օգտագործելու ուղղությամբ: Վերջիններս հրավիրվել են Հայաստան՝ ծանոթանալու Փրկարար ծառայության կարողություններին:
Ազգային փորձի փոխանակման և ճանաչողական նպատակով առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի ներկայացուցչի, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) պատասխանատուների, ինչպես նաև Թունիսի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ազգային գրասենյակի գլխավոր տնօրեն Աբդեսամադ Բեն Ջեդունի և Ազգային պաշտպանության ազգային բյուրոյի գործառնությունների բաժնի տնօրեն, գնդապետ-մայոր Սալեհ Ալ-Քիրբիի հետ: Քննարկվել են փրկարարական գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական վերազինման հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել միջազգային համագործակցության ամրապնդմանն ու փորձի փոխանակման նոր հնարավորություններին։
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը մասնակցել է նաև Թունիսի Հանրապետության կազմակերպած ցուցադրական վարժանքին, որն ուղղված է եղել փրկարարական աշխատանքների կատարելագործմանն ու միջազգային համագործակցության ուժեղացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով
Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT