Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան

17/02/2025 schedule22:35

Կարևոր արձանագրում եմ ուզում անել, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կապված էր Մյունխենի անվտանգության համաժողովի հետ:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ իր կարծիքով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի ելույթը մեծ հույսեր է արթնացրել բոլոր նրանց մոտ, ովքեր վերջին շրջանում և վերջին տարիներին հենց Քոչարյանի գլխավորությամբ ռուսական քաղաքականության և Հայաստանի վասալացման հիմնական ջատագովներն են:

«Մենք հենց Մյունխենում, Վենսի ելույթից հետո իմացանք, որ Քոչարյանը պատրաստվում է ասուլիս տալ: Ես այնտեղ էի, տեսնում էի, թե ինչ արձագանքներ կան եվրոպացի պաշտոնյաների մոտ, մեկ էլ պարզվում է՝ Երևանում ասուլիս է տալիս:

Նախ, Քոչարյանի ասուլիսի փաստն ինքին, մեր բոլորի ամոթն է: Մարդ, ով այլևս անթաքույց պետության, պետականության, մեր տարածքի նկատմամբ դավաճանության անհերքելի ապացույցներ են բացահայտվել, պետդեպի փաստաթղթերը դրա ամբողջական նկարագրությունն են և հաստատումն են, ինքն էլ չի կարող այլևս հերքել, և նրա ամբողջ պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդումները, սպանությունները, ապօրինի հարստացումը բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատություն աղերսեր, ոչ թե «Ազատության» հարցերին պատասխաներ»,- ասաց Բաբաջանյանը:

Ինչպես հայտնի է՝ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ խոսել էր «տռուսիկ»-ում պահվող բանակցային փաստաթղթերից մինչև «քամակի մեծություն»:

Ասուլիսի ժամանակ նա իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան՝ նաև կլիզմայի մասին անեկդոտ է պատմել:

Հիշեցնենք՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին՝ մի հարթակում, որտեղ ձևավորվում են անվտանգության նոր սկզբունքները և քննարկվում են գլոբալ մարտահրավերների հաղթահարման ուղիները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1778 դիտում

Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել

Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել

Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից

Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ