Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip

18/02/2025 schedule12:13

Փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2010 թվականին մասնավորեցված՝ ռազմավարական նշանակություն ունեցող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։ 

Հատկանշական է, որ այս մասին ավելի վաղ՝ 2024 թվականին դեկտեմբերին, ֆեյսբուքյան գրառում էր արել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

FIP.am-ը գրում է, որ պարզվում է՝ ռազմավարական նշանակության օբյեկտի մասնավորեցման գործում ակտիվ է եղել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Երբ և ինչպես է ՓԲԸ-ն մասնավորեցվել 

Ռադիոհեռարձակման կայանը, որը պատկանում է «Ռադիո» ՓԲԸ-ին, հիմնվել է խորհրդային տարիներին՝ 1965 թվականին, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռադիոհեռարձակման կայանին շնորհվել էր հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 

2000-ականների վերջում ընկերությունը հայտնվել էր մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում․ 2010 թ․ դեկտեմբերի 2-ի կառավարության համապատասխան որոշմամբ այն 587․6 մլն դրամ ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված «Եվրոպեսս Գրուպ» կոչվող ընկերությանը:

2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ՓԲԸ մասնավորեցման ընթացքում ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները՝ 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ գնահատվող ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերն առանց մրցույթի՝ 50 տոկոս ցածր գնով օտարելով մասնավոր ընկերության։ 

Հաղորդագրության մեջ նշվել է, որ «պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել․․․»։ Սակայն չի նշվել՝ ովքեր էին այդ պաշտոնական անձինք։

«Ռադիո» ՓԲԸ-ն օֆշորային ընկերության է վաճառվել 

2010-ականներին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալների շտեմարանում հրապարկվել է տեղեկություն, որ «Եվրոպեսս Գրուպ» ՍՊԸ-ն, որին վաճառվել է «Ռադիո» ՓԲԸ-ն, գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, իսկ սեփականատերը ոմն Անուշավան Խաչատրյանն է։ 

Ըստ շտեմարանի, Խաչատրյանի գրանցման հասցեն Երևանի Դեմիրճյան փողոցում է։

Ինչպես հայտնում են կառավարությունից, Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպեսս Գրուպը» վաճառել է «Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ին․ «Այն տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝ ՀՀ և ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանը, Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները, ամբողջ Եվրոպան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան»։

Ըստ համակարգի տվյալների, ընկերությունն ունի երեք իրական շահառու՝ Արմեն Պետրոսյան՝ 45% մասնակցությամբ, Սուրեն Տողանյան՝ 30%, և Աստղիկ Մելիքջանյան՝ 25% մասնակցությամբ։ 

Ընկերության որպես գործադիր մարմնի ղեկավարներ են ներկայացված Գագիկ Ալոյանը և Մարինե Անդրեասյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ստանալ «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման քրեական գործի կարևոր մանրամասներ։ Պարզվում է, որ ընկերության մասնավորեցման հետևում կանգնած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ըստ քրեական գործի, նա իր մերձավորներից Լեոնիդ Արևշատյանի և ընկերության տնօրեն Գագիկ Ալոյանի մասնակցությամբ է կատարել առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակությունը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2226 դիտում

Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային քննությանը

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը․ դատախազ

Չկա ավելի գործուն պատասխան Ադրբեջանի պահանջին, քան ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի ընդունումը. Սարգսյան

Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը

Կա՞ իրավական տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև. Սիմոնյանը մանրամասնել է

Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ

Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է

Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori

Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ

Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան

Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ

Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար

ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել