Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:
Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։
2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։
Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։
Քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։
Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:
Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։
Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։
Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։
Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։
2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:
Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:
Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը ներկայացրել է գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների կատարած աշխատանքները։
2024 թվականի ընթացքում ՀՀ դատախազությունից, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 1․680 քրեական վարույթ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության։
Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 1.140 հաղորդում (2023 թվականին՝ 559), 2.565 դիմում (2023 թվականին՝ 1.643), քննարկվել և ընթացք է տրվել տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.508 հարցման և գրության:
Տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 63.617 հաղորդում, որից 30.653-ը՝ Երևան քաղաքում, իսկ՝ 32.964-ը՝ մարզերում: Ստացված 63.617 հաղորդումներից 52.930-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որից 24.042-ը Երևան քաղաքում, 28.888-ը՝ մարզերում:
2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչություններում և ենթակա ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 178.457 քրեական վարույթ (2023 թվականին՝ 156.830), որից 102.602-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում (2023 թվականին՝ 89.463), իսկ 75.855-ը` մարզային քննչական վարչություններում (2023 թվականին՝ 67.367):
Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշել է, որ գլխավոր վարչությունը ձևավորվել է 2024 թվականի հունվարի 5-ին:
Հաշվետու ժամանակահատվածում Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ստացվել է հանցագործության մասին 338 հաղորդում, որոնցից 303-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարվա ընթացքում այլ մարմիններից գլխավոր վարչություն է փոխանցվել ևս 60 քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գլխավոր վարչությունում նախաքննություն է իրականացվել 943 քրեական վարույթներով, որոնցից 565-ը ակտիվ վարույթներ են:
Նշված 565 քրեական վարույթից ավարտվել է 172-ը կամ 30.4%-ը, որից 219 անձի վերաբերյալ 137 քրեական վարույթ կամ ավարտված քրեական վարույթների 79,6%-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ մեկը եզրափակիչ ակտով ուղարկվել է հսկող դատախազին։
2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5 մլրդ 794 մլն 322 հզր 708 ՀՀ դրամ: Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ավարտված վարույթներից մեկով հափշտակված պետական գույքը՝ ավելի քան 1,6 մլրդ արժեքով երկու հողամասերը պետությանն են վերադարձվել վարույթով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քաղաքացիական դատավարության կարգով: Բացի այդ, ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներից միայն մեկով նախաքննության փուլում արդեն իսկ վերականգնվել է 1 մլրդ 480 մլն ՀՀ դրամ:
Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69․415 հաղորդում, որից 58․085-ով վարույթ է նախաձեռնվել։
2024թ. ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77.740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7.601 վարույթով կամ 9.7%-ով: 85․341 քրեական վարույթից լուծվել է 63․211-ի ընթացքը (2023 թվականին՝ 63․257)։
Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 85.341 քրեական վարույթի պայմաններում կազմել է 132 քրեական վարույթ (2023 թվականին՝ 128)։
Հաշվետու ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամ (2023 թվականին՝ 34 մլրդ 706 մլն 796 հզր)։
2024 թվականի ընթացքում Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 3 մլրդ 399 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ գումար, իսկ չավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 112 հզր ՀՀ դրամ գումար: Ընդհանուր ավարտված և անավարտ վարույթներով վերականգնվել է 4 մլրդ 511 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ։
Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական խախտումներ կատարելու դեպքերը, ինչպես նաև վերջիններիս կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքները:
2024 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 144 անձ (2023 թվականին՝ 159), որոնցից՝
30-ի նկատմամբ նշանակվել է «զգուշացում»,
58-ի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
51-ի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»,
1-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
4-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում»:
Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նշել է, որ նախորդ տարի ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև անձնակազմի կառավարման ոլորտում:
Քննչական կոմիտեի ծառայողներին վերաբերող անհատական իրավական ակտերի, ինչպես նաև անձնակազմի կառավարման համակարգի տարբեր գործառույթներից բխող այլ իրավական ակտերի թիվը կազմել է 3109:
Կազմակերպվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման համար թվով 3 քննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել և ամփոփվել են 496 դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:
Կազմակերպվել են նաև Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 592 և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 24 անձանց վերապատրաստման, 257 անձանց ատեստավորման, 104 անձանց արտահերթ առաջխաղացման և 119 անձանց բարեվարքության ստուգման, 678 անձանց խրախուսման, 144 անձանց նկատմամբ կարգապահական տույժի կիրառման աշխատանքները:
Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել քննիչների պարգևատրման արարողությունը.
ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունը։
Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։
Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել 5-րդ կայազորային քննչական բաժինը։
Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Արարատի մարզային քննչական վարչությունը։
«Տարվա քննիչ» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչություն հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սուրեն Դանիելյանը։
«Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ, 2025 թվականի փետրվարի 14-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ 31 քննիչների երդման արարողությունը։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եզրափակելով 2024 թվականի աշխատանքների ամփոփումները՝ նշել է խնդիրների այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնալու է առաջիկայում թե մարզային, թե կայազորային քննչական բաժիններ կատարած այցերի ընթացքում:
Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն կարձանագրի դրական արդյունքներ և ընթացիկ տարվա արդյունքներով «լավագույն քննիչ», «լավագույն ստորաբաժանում» անվանակարգերում ընտրվելու համար առավել լայն հնարավորություններ կլինեն:
Ամփոփելով ելույթը՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ այս առարկայական խորհրդակցությանը ներկա են եղել նաև նորանշանակ քննիչները և շեշտել է, որ քննարկումը կարող է ուսուցողական լինել վերջիններիս համար՝ գիտակցելու, թե վերադաս ղեկավարությունը ինչ պահանջներ է առաջադրելու ենթակա անձնակազմին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային քննությանը
Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան
Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը․ դատախազ
Չկա ավելի գործուն պատասխան Ադրբեջանի պահանջին, քան ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի ընդունումը. Սարգսյան
Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը
Կա՞ իրավական տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև. Սիմոնյանը մանրամասնել է
Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան
Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ
Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը
Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան
Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են
Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ
Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է
Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori
Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան
Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ
Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT