Երևան
12 °C
«Եվ այսպես երկար լռությունից հետո խոսեց Քոչարյանը։ Լռությունը խախտելու պատճառ, թերևս, դարձավ Ազատության՝ ԱՄՆ գաղտնազերծված արխիվների հիման վրա պատրաստված ռեպորտաժը, որով ապացուցվում էր, որ եղել են բանակցություններ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու շուրջ, մի բան, որ երկար ժամանակ հերքում էին թե՛ Քոչարյանը, թե՛ իր առաջնորդած խմբակցության ներկայացուցիչները։ Մի բան, ինչի մասին երեկ, նույն Ազատության եթերում վկայեց Թոմաս դե Վաալը, որին այդքան շատ սիրում է ցիտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Ռոբեչտ Քոչարյանի՝ փետրվարի 17-ի ասուլիսին:
«Եվ ահա, Քոչարյանը և շրջապատը ստիպված են խոստովանել, որ եղել են նման բանակցություններ, բայց բնականաբար փորձում են ներկայացնել դրանք որպես մի «փայլուն» դիվանագիտական հաղթանակ։
Քոչարյանն ասում է․ «Դիվանագիտության արվեստը գլխով պատ կոտրելը չէ, այլ պատի մեջ դուռ փնտրելը»։ Դժվար է չհամաձայնվել այս մտքի հետ։
«Մինչև 1999ը թվականը համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքի տրամաբանությունից, փորձում էին ինքնորոշման իրավունքն «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Եվ երբ Ալիևն ինձ առաջարկեց փոխանակում, ես մտածեցի, որ դա լավ գաղափար է այդ սկբունքներից դուրս գալու տեսանկյունից»։
Այս առումով հարկ է հիշել, որ 1997թ․ Փուլային տարբերակը «ամուսնության» որևէ էլեմենտ չէր պարունակում, այնտեղ առհասարակ որևէ նշում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վերաբերյալ չկար, և դա էին հենց որպես մերժման պատճառ ներկայացնում այդ տարբերակին դեմ արտահայտված պաշտոնյաները, այդ թվում՝ Քոչարյանը։
Վարդան Օսկանյանն իր 2022թ․ ապրիլին հրապարակած հոդվածում պատմում է, որ Քոչարյանենք դեմ էին առաջարկվող տարբերակին, քանի որ փաստաթղթում չկար նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի (այսինքն ինքնորոշման) հարցի արծարծումից: Եվ այդ քննարկման ժամանակ, թերևս կիսելով, Օսկանյանի մասին հենց Օսկանյանի ունեցած կարծիքը, որ վերջինս փորձառու և հմուտ դիվանագետ է, Տեր-Պետրոսյանն ասել է․ «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբեւիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»․- պատասխանել է Օսկանյանը։
Եվ առանց տարածքային ամբողջականության սկզբունքի, սակայն ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ պայմանագիր կնքելու խոստմամբ Տեր-Պետրոսյանին հեռացրել են իշխանությունից։ Ինչից անմիջապես հետո ստացել են Ընդհանուր պետության տարբերակը, որտեղ կողք կողքի, կամ Քոչարյանի ասած «ամուսնացած» փայլփլել են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Նույն «ձեռքբերումը» գրանցվել է նաև տարիներ անց՝ Մադրիդյան սկզբունքներում, բայց այդ մասին այլ առիթով։
Ստացվում է՝ Քոչարյանն ինքն է ամեն բան արել, որ բանակցվող տարբերակում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներն «ամուսնանան»։
Վերադառնալով Մեղրիի տարբերակին․ «Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան որևէ դերակատարություն ուներ այդ հարցում, մինչ դա ես չեմ իմացել։ Երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ հարցը չի քննարկվել»․- ասում է Քոչարյանը։ Իսկ երբ Քոչարյանն առաջարկում էր Մեղրին հանձնել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման դիմաց, չէ՞ր մտածում, որ իր իսկ ջանքերով ղարաբաղա-ադրբեջանականից հայ-ադրբեջանականի վերածված կոնֆլիկտի ասպարեզ նոր դերակատար է բերում, այն էլ Թուրքիայի պես դերակատար։ Թե՞ կարծում էր, որ Թուրքիան պետք է անկյունում կանգնած լուռ ծխի և ձեռքով անի միայն։ Դիվանագիտության այն նուրբ արվեստը, որին, իր իսկ պնդմամբ այդչափ հմտորեն տիրապետում է Քոչարյանը, այդ մասին ոչինչ չէ՞ր հուշում։
«Ես չէի հավատում, որ Ալիևն ինձ հետ դա քննարկում է (Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հարցի մասին է խոսքը), հա մտածում էի, որ հիմա հետ է քաշվելու»,- ասում է Քոչարյանը։
«Սադարակի բանակցությունների արդյունքը Քի Ուեսթն էր»,- շարունակում են Քոչարյանի թիմակիցները՝ ակնարկելով, որ Քի Ուեսթը Քոչարյանի «փայլուն դիվանագիտության» հերթական հաղթանակն էր։
Իսկ Սադարակի բանակցությունների արդյունքը ինքնորոշման իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանական խնդրի, սեփական բնօրրանում անվտանգ ապրելու, ֆիզիկապես կենդանի մնալու համար ինքնորոշվելու անհրաժեշտության՝ միջազգային հանրության աչքերում պրիմիտիվ տարածքային վեճի փոխակերպումն էր։ Եվ, վստահ եմ, Ալիևը նույնպես դժվարացել է հավատալ, որ Քոչարյանն իր խայծը կուլ է տվել՝ համաձայնվելով նման բովանդակությամբ քննարկման։
Դժվար է չհամաձայնել Քոչարյանի հետ առ այն, որ տարածքների փոխանակման ծրագիրը իսկապես դիվանագիտական մաստեր կլաս էր, բայց ցավոք ցույց տրված ոչ թե Քոչարյանի, այլ՝ Հեյդար Ալիևի կողմից, որն այդ քայլով հինգ մատի վրա «ֆռռացրել» է Քոչարյանին և նրան շրջապատող «փորձառու դիվանագետին»։
Եվ վերջում՝ երբ դիվանագիտության արվեստից խոսելով՝ այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք։ Օ՞կ (ինչպես կասեր Քոչարյանը)։
Հ․Գ․ Ասուլիսում արտահայտած այլ խնդրահարույց ձևակերպումներին կանդրադառնամ առանձին գրառումներով առաջիկայում»,- գրել է Ջուլհակյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանի ԻՀՊ կորպուսը ցուցադրել է ստորգետնյա թունելներով «հրթիռային քաղաքը». տեսանյութ
60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր. տուգանքի չափը՝ 36 մլն դրամ
Հարկադիր քարաթափում Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք տանող ճանապարհին
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային քննությանը
Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան
Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը․ դատախազ
Չկա ավելի գործուն պատասխան Ադրբեջանի պահանջին, քան ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի ընդունումը. Սարգսյան
Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը
Կա՞ իրավական տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև. Սիմոնյանը մանրամասնել է
Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան
Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ
Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը
Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան
Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են
Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ
Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է
Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori
Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան
Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ
Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT