Բանկը կենտրոնանալու է ՀՀ տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա. նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

18/02/2025 schedule18:54

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը, որի կազմում էին Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Ելենա Գոդեևան, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՎԶԵԲ 2025-2030 թվականների Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև Բանկի ռազմավարական առաջնահերթությունները: Համաձայն սահմանված առաջնահերթությունների՝ Բանկը մտադիր է կենտրոնանալ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի ամրապնդման վրա` աջակցելով բարձր ներուժ ունեցող ոլորտների ընկերություններին, միաժամանակ աշխատելով բարելավել առևտրային ուղիները և լոգիստիկ ենթակառուցվածքները արդյունավետ տնտեսական փոխգործակցություններ ապահովելու համար: Բանկը նպատակ ունի նպաստել դեկարբոնիզացմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի քաղաքներին՝ հաղթահարելու իրենց ամենահրատապ բնապահպանական մարտահրավերները կայուն ենթակառուցվածքների միջոցով:

ֆֆֆ.jpg (437 KB)

Նախարարը նշել է, որ Հայաստանը 2024թ. մայիսի 14-16-ը ՎԶԵԲ ամենամյա կարևորագույն միջոցառումը Երևանում հյուրընկալելուց հետո մեծ ոգևորությամբ է սպասում այս տարի Լոնդոնում կայանալիք տարեկան հանդիպմանը: ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերներից է, և ներկայումս համագործակցությունն ավելի ակտիվ է և ընդլայնված:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս պահպանել և էլ ավելի զարգացնել երկկողմ համագործակցության արդեն իսկ բարձր մակարդակը:

ֆֆ.jpg (381 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
438 դիտում

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը․ դատախազ

Չկա ավելի գործուն պատասխան Ադրբեջանի պահանջին, քան ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության մասին օրինագծի ընդունումը. Սարգսյան

Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը

Կա՞ իրավական տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև. Սիմոնյանը մանրամասնել է

Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ

Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է

Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori

Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ

Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան

Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ

Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար

ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն