Երևան
12 °C
Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ նախնական ընտրությամբ՝ փրայմերիզով, համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Հենց նա էլ արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը բարձր է գնահատում Գյուլնազարյանի վերընտրվելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ փրայմերիզից առաջ Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն էր, որը հրաժարական տվեց 2024 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած սպանության պատճառով: Այս միջադեպի ժամանակ վիրավորել էր նաև Գյուլնազարյանը:
Դեպքից հետո նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատահական է հայտնվել այդ հատվածում և վիրավորում ստացել:
Արուսյակ Մանավազյանը հավաստիացնում է՝ նախաքննությանն ու քննչական մարմիններին չխանգարելու համար էր հրաժարական տվել Գյուլնազարյանը, ապա ապացուցվել է նրա անմեղությունը:
Պատգամավորի խոսքով՝ եթե այս քրեական վարույթը բացասաբար ազդեր Գյուլնազարյանի վարկանիշի վրա, համայնքը նրան վատ կվերաբերվեր, այդքան ձայն չէր հավաքի փրայմերիզով և չէր դառնա իշխող ուժի թեկնածուն:
Անդրադառնալով վերջերս Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, որի ժամանակ հարձակում էր իրականացվել վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ՝ Արուսյակ Մանավազյանը կարծիք է հայտնում, որ այս դեպքը չի կարող ազդեցություն թողնել առաջիկայում սպասվող ընտրությունների վրա:
Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ զոհվել էր վարչական ղեկավարի զարմիկը: Գործի շրջանակներում կալանավորվածների թվում է Մերձավանի նախկին համայնքապետ, հանրապետական Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը, որ Մերձավանում առավել հայտնի է Պաշ մականվամբ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վոլոդիա Գրիգորյանը ակտիվ շփումներ ունի քրեական հեղինակությունների հետ:
Մանավազյանը բացառում է, որ քրեական հեղինակությունները կարող են որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Այս համատեքստում պատգամավորը հիշեցնում է՝ Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է նախագիծ ներկայացնել՝ նման անձանց հայտնաբերելու և վերջիններիս գործողությունները վերահսկելու համար:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Փարաքարում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի 30-ին:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը
Կա՞ իրավական տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև. Սիմոնյանը մանրամասնել է
Վիզաների ազատականացման երկխոսությունը կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի հետ․ Եղոյան
Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ
Ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ որևէ բան ՀՀ-ի իրական շահերի հետ կապ ունեցող է․ մեռած է ձևանում․ Կոնջորյան
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը
Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. քննարկվում է Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
ՀՀ-ն նպատակ ունենալով ամրապնդել երկրի անվտանգությունը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մեկնարկը․ Զեյնալյան
Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են
Հրդեհ Սուրենավան գյուղի տներից մեկում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի. Պիրունչիկ
Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը բացակայել է
Եվրոպամետ ուժերի հետ պայմանագիր չեմ կնքելու, իրենք հոմոսեքսուալիզմը, ԼԳԲՏ-ն են բերում Հայաստան. Ղուկասյան
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori
Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան
Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ
Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն
Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել
Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT