Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, միմյանց աջակցելու, տարածքային ամբողջականություն ընդունելու, խաղաղություն գնահատելու հարցում ավելի մեծ դաշնակիցներ ու աջակիցներ են։
Այնուհետև մարզպետը խոսել և ներկայացրել է հայրենի մարզն ու պատմել մարզկենտրոն Գյումրու մասին․
«Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կպատմեմ ձեզ մեր մարզի մասին, որը համարվում է հումորի, սպորտի, մշակույթի ու հյուրասիրության կենտրոն։ Մեր մարզն ունի մեծ ներուժ, իսկ ես ու մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք անել հնարավորը այդ ներուժը առավելագույնս բացահայտելու, ներկայացնելու և ի շահ մարզի օգտագործելու։ Շիրակի մարզի առավելությունները թե լոգիստիկ հնարավորություններն են, թե բիզնեսի համար նպաստավոր պայմանները։ Իհարկե առավելություններն ու հնարավորությունները շատ են, որոնց մասին ֆորմալ խոսակցություն չէ որ կուզենամ ունենանք, այլև հստակ ծրագրեր ու համագործակցության եզրեր գտնենք»,- նշել է Շիրակի մարզպետը` վստահեցնելով, որ ցանկացած օրակարգ քննարկելու պատրաստակամություն ունի` լիազորությունների շրջանակում։
Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և անդրադարձել հայ-իրանական հարաբերություններին և դրանց վերջին տարիների սերտացմանը.
«Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու, տպավորված եմ, երբ հասկանում եմ, որ հոգացավորեն եք խոսում մարզի թե ներուժի, թե հնարավորությունների մասին։ Այն տեմպերն, ինչ կան մեր երկու երկրների բարեկամության սերտացման առումով` ինձ վստահություն են ներշնչում, որ ապակենտրոնացված համագործակցությունը ևս ստացվելու է։ Հայաստանի հետ առևտրային կապերը գնալով ամրապնդվում են, մենք բոլոր դեպքերում նշում ենք, որ տարածաշրջանում խաղաղության, հարաբերությունների սերտացման և գործընկերության կողմնակից ենք»,-ընդգծել է դեսպան Սոբհանին։
Դավիթ Առուշանյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են Գյումրի և Յազդ քույր քաղաքների համագործակցության սերտացմանը, միջմարզային նոր համագործակցության հաստատմանն առնչվող հարցերի։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը դեսպանին գիրք նվիրելու օրվա առթիվ «Լավագույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ` նվիրում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին», մակագրությամբ «Սայաթ Նովա» գիրքն է նվիրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ
Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ
Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ
Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»
Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ
Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է
Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ
Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին
Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ
Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան
Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ
Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել
Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել
Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին
Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել
Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե
Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան
Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը
Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը
Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան
Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար
Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս
Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան
ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան
Երկրաշարժ Հայաստանում
Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT