ԱՄՆ-ին բանակցություններից բացառել չի լինի. ինչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդները Լոնդոնում

03/03/2025 schedule10:00

Սպիտակ տան օվալաձև գրասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև լարված իրավիճակից ընդամենը մեկ օր անց ուկրաինացի առաջնորդը ջերմ ընդունելության է արժանացել Լոնդոնում։

Նա մասնակցել է եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ապա՝ հանդիպել թագավոր Չարլզ 3-րդին իր Սանդրինգհեմի նստավայրում:

Գագաթնաժողովի հիմնական նպատակն էր մշակել «պատերազմը դադարեցնելու ծրագիր», ասել է դրա կազմակերպիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

694.jpg (193 KB)

Այս ծրագիրը, նրա խոսքով, հետագայում կքննարկվի Միացյալ Նահանգների հետ, այնուհետև «միասին կիրականացվի»:

Հանդիպման մասնակիցները, BBC-ի փոխանցմամբ, համաձայնության են եկել հետևյալ չորս քայլերի շուրջ.

  • Շարունակել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։
  • Ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։
  • Եթե խաղաղ համաձայնություն ձեռք բերվի, եվրոպացի առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա:
  • Ուկրաինային պաշտպանելու և երկրում խաղաղություն ապահովելու համար կստեղծվի «կամավորների կոալիցիա»:

Քիրր Սթարմերը նաև կրկնել է Մեծ Բրիտանիայի հանձնառությունը՝ աջակցելու եվրոպական երկրների ջանքերին:

«Եվրոպան պետք է ծանր աշխատանք կատարի»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ համաձայնագրին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը:

690.jpg (136 KB)

«Թույլ տվեք հստակ ասել, որ մենք համաձայն ենք Թրամփի հետ կայուն խաղաղություն հաստատելու հրատապ անհրաժեշտության հարցում։ Այժմ մենք պետք է միասին աշխատենք դրան հասնելու համար:

Ես համաձայն չեմ, որ ԱՄՆ-ն անվստահելի դաշնակից է, չկան երկու երկրներ, որոնք այսքան սերտ կապված են միմյանց հետ»,- մամուլի հարցերին ի պատասխան՝ ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները ելնում են նրանից, որ «սա մի ծրագիր է, որի վրա աշխատում են Միացյալ Նահանգների հետ միասին և ԱՄՆ աջակցությամբ։

691.jpeg (334 KB)

«Այդ պատճառով ես երեկ երեկոյան խոսեցի Թրամփի հետ»,- հավելել է Սթարմերը:

Լոնդոնում կայացած գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ «պահպանելու տեմպը» և շարունակելու աշխատել ընդհանուր պլանի վրա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։

664.jpeg (72 KB)

Նրա խոսքով՝ առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ամուր դիրք ապահովելը և նրան «ուժեղացնելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ դա վերաբերում է ինչպես Ուկրաինայի տնտեսական գոյատևմանը, այնպես էլ ռազմական կայունությանը։

Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք ձեզ հետ կանգնել՝ ի պաշտպանություն ժողովրդավարության, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ դուք չեք կարող ներխուժել ձեր հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները»:

692.jpeg (179 KB)

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, հաստատել է, որ եվրոպական շատ երկրներ կավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը, և որ դա պետք է վերականգնի «արդար հավասարակշռությունը ԱՄՆ-ի հետ»:

Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա Թուրքիան առաջարկել է որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների հարթակ։

Բալթյան երկրների ղեկավարները գագաթնաժողովին չեն հրավիրվել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ներողություն է խնդրել Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի նախագահներից տեսահամաժողովի ժամանակ և խոստացել, որ սխալը կուղղվի հետագա հանդիպումների ժամանակ՝ ընդգծելով բալթյան երկրների դերը Ուկրաինային աջակցելու գործում։

Հատկանշական է, որ Սթարմերը հանդիպման ժամանակ քանիցս շեշտել է ԱՄՆ-ի դերի մասին: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ կաշխատեն Ուկրաինայի հետ մարտերը դադարեցնելու ծրագրի վրա, իսկ հետո այդ ծրագիրը կքննարկեն ԱՄՆ-ի հետ:

693.jpeg (111 KB)

Սթարմերը նաև ասել է, որ «կամավորների կոալիցիա» կստեղծվի Ուկրաինայի պաշտպանության և խաղաղության ապահովման համար: Դեռևս պարզ չէ, թե ով կամ ինչ է ներառվելու դրանում։ Վարչապետը միայն ասել է, որ դա լինելու է «եվրոպական և այլ գործընկերներից կազմված ուժ»։ 

Գագաթնաժողովից հետո Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։ Լրագրողների ուշադրությունը կրկին գրավել է նրա հագուստը՝ Ուկրաինայի նախագահը, ինչպես ԱՄՆ կատարած այցի ժամանակ, կոստյում չի հագել։

691.jpg (540 KB)

Ե՛վ Օվալաձև գրասենյակի վեճից առաջ, և՛ հետո այն գրավել է ինչպես անձամբ Դոնալդ Թրամփի, այնպես էլ որոշ լրագրողների ուշադրությունը, որոնք դա բնութագրել են որպես «անհարգալից վերաբերմունք Օվալաձև աշխատասենյակի նկատմամբ»։

Կարծես թե Չարլզ III թագավորն այս հարցում խնդիր չունի, նշել են լրատվամիջոցները հանդիպումից անմիջապես հետո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2129 դիտում

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին

Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան

Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ

Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ

Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը

Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները

Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան

Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին

Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից

Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա

Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ

Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել

Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին

Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում

ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում

Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան

Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան

Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան

Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց

Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է

«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան

Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան

Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան

Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան

Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան

Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը

ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին

Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը

Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան