Ճանապարհ՝ «լցված» դիերով, հազարավոր սպանվածներ, թեժ բախումներ և մահապատժի սպասողներ. Սիրիան կրկին «եռում» է

09/03/2025 schedule13:15

Սիրիական անվտանգության ուժերը կարող են սպանած լինել հարյուրավոր խաղաղ բնակիչների, որոնք պատկանում են սիրիական ափի ալավիական փոքրամասնությանը։

Այս մասին են փաստում միջազգային լրատվամիջոցների պնդումները և դիտորդների գնահատակնները:

Իրավիճակը Սիրիայում ծայրաստիճան լարված է, երկիրը կրկին «եռում» է արյունոտ իրադարձություններով ու հեղեղվում անորոշ գնահատակններով: Դիտորդները զոհերի ընդհանուր թիվը, ներառյալ զինված խմբավորումների անդամները, գնահատում են հազարից ավելի:

784.jpg (99 KB)

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ մոտ 745 խաղաղ բնակիչ է զոհվել միայն ուրբաթ և շաբաթ օրը՝ մարտի 7-ին և 8-ին ալավիների վրա իրականացված մոտ 30 հարձակման հետևանքով:

BBC-ն գրում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները:

Ինչ է կատարվում վերջին օրերին

Ալավիները՝ կրոնական խումբը, որը համարվում է շիա իսլամի ճյուղը, կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը: Սիրիայի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։

Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։

Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները սրման ֆոնին պարետային ժամ են սահմանել։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։

Արևմտամետ Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR) պնդում է, որ վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է սպանվել ափամերձ Սիրիայում։

Սիրիական անվտանգության ուժերի առնվազն 13 ծառայող է սպանվել մարտի 6-ին Բաշար ալ-Ասադի տապալված վարչակարգի հետ կապված զինված անձանց հետ բախումների ժամանակ, հաղորդել է «Սիրիա» հեռուստաընկերությունը, որը կապված է սիրիական նոր կառավարության հետ։

785.jpg (99 KB)

Բախումները սկսվել են Լաթաքիայի մոտ գտնվող Ջաբլա շրջանում՝ ծովափնյա շրջան, որը համարվում է ալավիական համայնքի սիրտը, որին էլ հենց պատկանում է Ասադների ընտանիքը։

SOHR-ը նշում է, որ ավելի քան 1000 մարդ է սպանվել վերջին երկու օրվա ընթացքում, ինչը Սիրիայում ամենասարսափելի և զանգվածային բռնության դեպքն է այն բանից հետո, երբ ապստամբները տապալել են Ասադի ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերին: Այդ թիվը ներառում է տասնյակ նոր կառավարության մարտիկներ և Ասադին հավատարիմ զինված մարդիկ, ովքեր մարտի 6-ից կռվում են ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգներում:

Բռնության ալիքի հետևանքով զոհվել են իսլամիստների գլխավորած կառավարական անվտանգության ուժերի մոտ 125 անդամ և Ասադին աջակցող 148 գրոհային, ասվում է SOHR-ի զեկույցում:

786.jpg (43 KB)

Նախօրեին հաղորդվել էր, որ Սիրիայում անվտանգության ուժերի կողմից 340 խաղաղ բնակիչ է սպանվել։

Պաշտոնական Սիրիայի տարբերակը

Սիրիայի պաշտպանության նախարարությունը SANA գործակալությանը հայտնել է, որ կառավարությունը վերականգնել է վերահսկողությունը անվտանգության անձնակազմի վրա «նենգ հարձակումներից» հետո։

Հաղորդվում է, որ հարյուրավոր մարդիկ լքել են բռնությունների հետևանքով տուժած տարածքները: Մարդկանց բազմությունը ապաստան է գտել Լաթաքիա նահանգի Խմեյնիմ ռուսական ռազմաբազայում, հայտնում է Reuters-ը։ Լուրը հաստատել են ռուսական լրատվամիջոցները։

Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ վանկարկում «Ժողովուրդը Ռուսաստանի պաշտպանություն է ուզում» բազայի պարագծից դուրս: Բացի այդ, տասնյակ ընտանիքներ փախել են հարևան Լիբանան, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

788.jpg (190 KB)

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Սիրիայի ափամերձ շրջաններում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին «չափազանց անհանգստացնող հաղորդագրություններով»: Նա կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են «ապակայունացնել» երկիրը և վտանգել «վստահելի և ներառական քաղաքական անցումը»:

Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ վերջին զարգացումները «ակնկալվող խնդիրների» շրջանակում են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։ Նա սիրիացիներին ազգային միասնության կոչ է արել տեսանյութում, որը, ի թիվս այլոց, ցուցադրվել է Al-Arabiya հեռուստաալիքով: Աշ-Շարաան խոսել է մզկիթում:

SOHR-ի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը հայտնել է, որ Ջաբլե, Բանիյաս և հարակից շրջաններում Սիրիայի՝ հիմնականում ալավիներով բնակեցված ափին տեղի ունեցած սպանությունները երկրում 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում բռնության վատթարագույն աճն են  վերջին տարիների ընթացքում: Աբդուլռահմանը, ըստ Reuters-ի, պնդում է, որ զոհերի թվում կան ալավիական փոքրամասնության կանայք և երեխաներ։

789.jpg (151 KB)

Նոր իշխանությունները ընդունել են, որ ունեն խախտումներ «Ասադի աշխարհազորայինների մնացորդների» դեմ գործողության ընթացքում: Նրանք բռնության համար մեղադրել են քաղաքացիական անձանց և մարտիկների անկազմակերպ խմբերին, որոնք, իբր, փորձել են աջակցել պաշտոնական անվտանգության ուժերին մարտերի քաոսի մեջ:

Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը շաբաթ օրը պետական լրատվամիջոցներին ասել է, որ ափ տանող բոլոր ճանապարհները փակվել են բռնությունը դադարեցնելու և հանգստությունը վերականգնելու համար, իսկ անվտանգության ուժերը տեղակայվել են առափնյա քաղաքների փողոցներում:

790.jpg (193 KB)

Աղբյուրը նաև նշում է, որ խախտումները վերահսկելու համար ստեղծված արտակարգ հանձնաժողովը զինվորական դատարան կուղարկի բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվել զինվորական հրամաններին: Բազմաթիվ մարդկանց, որոնք դատարանով կսահմանվեն ապստամբներ, սպասվում է ընդհուպ մինչև մահապատիժ:

Սիրիայի նոր կառավարությունը խոստացել էր խաղաղ իշխանափոխություն, ներառական կառավարում

Բռնության ենթադրյալ մասշտաբը, ներառյալ մի գյուղում տասնյակ ալավի տղամարդկանց սպանության մասին հաղորդումները, կասկածի տակ են դնում Սիրիան ներառական կերպով կառավարելու իսլամիստական կառավարության կարողությունը, հայտնում է Reuters-ը: Տելեգրամի որոշ ալիքներում արված հրապարակումներից և ցուցադրված տեսանյութերից պարզ է դառնում, որ հարյուրավոր սպանվածների դիերը ուղղակիորեն «լցված են» ճանապարհների եկայնքով: Մարտերի ժամանակ սպանվել են և՛ «ապստամբներ», և՛ պարզապես անցորդներ, և՛ խաղաղ բնակիչներ:

791.jpg (110 KB)

Բազմաթիվ տներ թալանվել են, տեղի են ունեցել զանգվածային հրկիզումներ: Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։

Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիաերը թափված են  փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, գրոհայինները չեն թողել, որ նրանց վերցնեն և հուղարկավորեն:

Սոցիալական ցանցերի սիրիական տիրույթը մարտի 8-ի ողջ օրը ողողված էր ափամերձ շրջանի մարդկանց լուսանկարներով և մահախոսականներով, որոնց ընտանիքներն ու ընկերները սգում էին՝ հայտնելով, որ հարազատներին ուղղակիորեն, առանց մեղավորության սպանել են:

792.jpg (79 KB)

Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։  Զոհվածների մեծ մասը, ինչպես նշվում է, խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը, հիշեցնենք, տապալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6565 դիտում

Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ

Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ

Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը

Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները

Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան

Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին

Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից

Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա

Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ

Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել

Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին

Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում

ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում

Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան

Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան

Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան

Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց

Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է

«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան

Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան

Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան

Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան

Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան

Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը

ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին

Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը

Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը

Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է

Երբ մանկապարտեզ ես քանդում, սեփականաշնորհում, դպրոց մասնավորեցնում, այդ երկրում ապագա չես կառուցում. Կոնջորյան