ՀՀ-ն պատրաստակամ է Ադրբեջանի հետ օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և փակել թշնամանքի էջը. Միրզոյան

12/03/2025 schedule16:34

Չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից,  այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով ներկայում աշխարհում և համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դժվար է Եվրասիա մայրցամաքում գտնել այնպիսի պետություն, որը կարող է ասել, որ Ուկրաինայում կամ վերջինիս շուրջ ծավալվող իրադարձությունները չեն կարող ազդեցություն չունենալ տվյալ երկրի վրա։

«Ըստ էության, ողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդիրների վրա, և չափազանցություն չի լինի նշել, որ առաջիններից մեկը կամ առաջինը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերն են կամ դրանց շուրջ տարբեր երկրների դիրքորոշումները: Աշխարհում ոչինչ վակուումի մեջ չէ, և տարբեր խնդիրների միջև կապակցվածություն կա։ Սակայն կան նաև հավելյալ ջանքեր և հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում՝ նույնիսկ չկախված Ուկրաինայի շուրջ գործընթացներից»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը հերթական անգամ վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է Ադրբեջանի հետ օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և փակել թշնամանքի էջը՝ նկատելով, որ այդ պայմանագիրը, բնականաբար, չի կարող լուծել բոլոր հարցերը, այդուհանդերձ, այն կարող է սկիզբ հանդիսանալ ամբողջական գործընթացի դրական ավարտի համար։

Անդրադառնալով տարածաշրջանային մեկ այլ հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԳ նախարար Միրզոյանն այս պարագայում ևս շեշտել է Հայաստանի կառուցողական մոտեցումը։

«Նույն կերպ մենք նաև պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները, ինչի մասին, ընդ որում, ինչպես Հայաստանն, այնպես էլ Թուրքիան պարբերաբար հայտարարել են։ Այնպես որ, այս գործընթացներն ինչ-որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններից»,- ասել է Արարատ Միրզոյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
384 դիտում

Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան

Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ

Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի

Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ

Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը

Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները

Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան

Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին

Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից

Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա

Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ

Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել

Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին

Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում

ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում

Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան

Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան

Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան

Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց

Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է

«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան

Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան

Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան

Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան

Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան

Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը

ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին

Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը

Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը

Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է