Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։
Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:
Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ վարչապետի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։
Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է վարչապետը:
Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՖլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ
Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին
Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT