Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

14/03/2025 schedule19:20

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր ելույթում մտահոգություն է հայտնել Բաքվում հայ գերիների նկատմամբ անցկացվող շինծու դատավարությունների և գերիների կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Միշել դը Մաեգդը, դիմելով Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի ռեժիմն ու բռնապետ Ալիևը անտեսում են միջազգային և մարդասիրական բոլոր իրավունքները։

«Պատկերացրեք՝ մի օր Բելգիայում ներխուժում է լինում հարևան երկրի կողմից, որը ղեկավարվում է բռնապետի կողմից, որը, անտեսելով միջազգային և մարդասիրական իրավունքները, ստիպում է բոլոր բելգիացիներին փախչել այլ երկիր: Եվ այդ ընթացքում այդ բռնապետը առևանգում է ձեզ՝ որպես արտաքին գործերի նախարար, ամիսներ շարունակ պահում է բանտում, տանջում և դատում կեղծ դատավարության ընթացքում՝ մի լեզվով, որին դուք նույնիսկ չեք տիրապետում, մեղադրելով ձեզ աբսուրդ կանխակալության մեջ։Անհավանական սցենար, սիրելի գործընկերներ, կասեք դուք:

Բայց, պարոն նախարար, դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում ձեր պաշտոնակցի հետ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Բաքվում ապօրինի դատավարություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ, որին Բաքուն բանտարկել է՝ սարսափելի պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղը բռնազավթելուց հետո։

Նա նշել է, որ այդ ագրեսիան դատապարտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

«Այսօր արդեն 470 օր է, ինչ Բաքուն բանտարկել է 23 գերիների, ձեր գործընկերներին, պաշտպանության նախարարին, պետական նախարարներին, ինչպես նաև ԼՂ երեք նախկին նախագահներին»,- ասել է Միշել դը Մագդը և դրան ԵՄ-ի՝ մինչ օրս ցուցաբերած արձագանքը գնահատել չափազանց թույլ։

«Արձագանքը թույլ է, քանի որ նրան անհրաժեշտ է ադրբեջանական գազը։ Սա անվերջ կեղծավորություն է, քանի որ բոլորը գիտեն, որ այդ գազի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որը պաշտոնապես գտնվում է էմբարգոյի տակ։ Եվ այս ամենի գագաթնակետն այն է, որ COP 29-ը կազմակերպվեց հենց Բաքվում՝ առանց որևէ ուշադրության այս ռազմագերիների ողբերգության նկատմամբ։ Նրանցից մեկը, սիրելի գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն է, խաղաղության մարդ, որն անցյալ տարի առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Նրա կյանքը վտանգված է։ Մեր աչքի առաջ 23 գերիների կյանքը հարցականի տակ է»,- հավելել է պատգամավորը։

Միշել դը Մագդը նշել է, որ բելգիացի խորհրդարանականներն արդեն ամիսներ շարունակ դադարեցրել են հարաբերությունները իրենց ադրբեջանցի գործընկերների հետ՝  Բելգիայի կառավարությանը կոչ անելով օգտագործել ձեռքի տակ եղած լծակները, հատկապես համոզել եվրոպացի գործընկերներին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։  «Ես մտահոգված եմ, քանի որ վերջին ժամերին հանդիպել եմ տարածաշրջանի մի քանի դեսպանների և բազմաթիվ վերլուծաբանների հետ։

Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ։ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենքերով բեռնված ինքնաթիռներ է բերում։ Հիմա այլևս ժամանակ չկա հապաղելու կամ «փափուկ» դիվանագիտություն վարելու։ Ես վստահ եմ, պարոն նախարար, որ դուք կգործեք։ Որովհետև, ինչպես Ուկրաինայում, այստեղ նույնպես խոսքը մեր արժեքների մասին է»,- դիմելով Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ իր ելույթն ավարտել է Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մագդը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
717 դիտում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել