Երևան
12 °C
Միացյալ Նահանգները «վճռական և հզոր» օդային հարվածներ է հասցրել Եմենում հութի ապստամբներին, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վկայակոչելով Կարմիր ծովում գրոհայինների հարձակումները նավթի և վառելիքի բեռնափոխադրման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում:
«Այսօր ես հրամայեցի Միացյալ Նահանգների զինվորականներին վճռական և հզոր գործողություններ ձեռնարկել Եմենի ահաբեկիչների՝ հութիների դեմ»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում՝ բացատրելով, որ դա պատասխան է ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների և անօդաչուների վրա հութիների շարունակվող հարձակումներին։
ԱՄՆ նախագահը նաև հութիներին ուղղված խոսքեր է հրապարակել:
«Ես Հութի ահաբեկիչներին ասում եմ. ձեր ժամանակն անցել է։ Այսօր դուք պետք է դադարեցնեք հարձակումները: Հակառակ դեպքում դուք կբախվեք այնպիսի դժոխային տանջանքների, ինչպիսին նախկինում չեք ապրել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Իրենց հայտարարության մեջ հութիները մեղադրել են ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային Սանայի ժողովրդի դեմ «արատավոր» ագրեսիայի մեջ, սակայն հայտնի է, որ Լոնդոնը կապ չունի շաբաթ օրը Եմենին հասցված հարվածների հետ։ Այդ մասին են վկայում նաև Թրամփի հայտարարությունները, որտեղ կա պնդում՝ ԱՄՆ-ն ինքն է հարվածների նախաձեռնողն ու հեղինակը:
«Մեր խիզախ զինվորականները հենց հիմա օդային հարվածներ են հասցնում ահաբեկիչների բազաներին, առաջնորդներին և հակահրթիռային պաշտպանությանը՝ պաշտպանելու ամերիկյան ծովային, օդային և ռազմածովային ակտիվները և վերականգնելու նավարկության ազատությունը»,- գրել է Թրամփը։
Հութիների կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով միայն Սանայում զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ 11-ը:
Բացի այդ հարվածներ են հասցվել երկրի այլ շրջանների վրա, զոհվել է 31 և վիրավորվել ավելի քան 100 մարդ, ասել է Հութիի առողջապահության նախարարության խոսնակ Անիս ալ Ասբահին:
Հութիները Իրանի կողմից աջակցվող խմբավորում են, որոնք Իսրայելին թշնամի են համարում և բազմաթիվ երկրների և կառույցների կողմից ճանաչվել են ապստամբ: Այն վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիս-արևմուտքը, սակայն երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը չէ:
Թրամփը կոչ է արել Իրանին դադարեցնել հութիներին աջակցելը՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը Թեհրանին «լիովին պատասխանատվության կենթարկի»:
«Չհամարձակվե՛ք սպառնալ ամերիկյան ժողովրդին, նրա նախագահին, ով նվաճել է նախագահական պատմության ամենամեծ մանդատներից մեկը կամ աշխարհի նավագնացության ուղիները։ Եթե դուք դա անեք, զգույշ եղեք, քանի որ Ամերիկան ձեզ կստիպի դրա համար ամբողջությամբ պատասխան տալ, մենք ձեզ հետ լավ չենք վարվի»,- զգուշացրել է Թրամփը։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ հարձակումների արդյունքում սպանվածների թվում ապստամբների շարքում եղել են առանցքային դեմքեր, սակայն խմբավորումը դա չի հաստատել։
Հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հութին ասել է, որ գրոհայինները հարձակվելու են Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, քանի դեռ Եմենին հարվածները շարունակվելու են:
Նրանք, մասնավորապես, պնդել են, որ 18 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Harry S. Truman ավիակրի և նրան ուղեկցող ռազմանավերի ուղղությամբ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
Ամերիկացի պաշտոնյան ավելի վաղ Reuters-ին ասել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները կիրակի օրը խոցել են 11 հրթիռ, որոնք արձակել են Հութիները, և ոչ մեկը չի մոտեցել ավիակրին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խոստացել է շարունակել հրթիռային հարվածները, քանի դեռ հութիների հարձակումները չեն դադարեցվել. «Ես ուզում եմ շատ հստակ ասել. այս արշավը վերաբերում է նավարկության ազատությանը»,- նշել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը CBS News-ին ասել է, որ հութիները վերջին 18 ամսվա ընթացքում ավելի քան 170 հարված են հասցրել ամերիկյան ռազմանավերին։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը 174 անգամ ենթարկվել են անմիջական հարձակման, իսկ առևտրային նավագնացությունը՝ 145 անգամ։ Այսպիսով, այն, ինչ մենք ունենք, ըստ էության, ծովահենների բանդա է՝ ճշգրիտ կառավարվող հականավային զենքերով և տուրքերի հավաքագրման համակարգով աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկում: Դա ուղղակի անտանելի է»,- ասել է նա։
Ռուբիոն հավելել է, որ հութիների դեմ գործողությունը կշարունակվի «մինչև նրանք այլևս չունենան հարձակում գործելու հնարավորությունը»:
Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր, Եմենում Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները հայտարարել են իրենց համերաշխությունը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետ:
Նրանք սկսել են հրթիռներով և անօդաչու սարքերով կրակել Բաբ էլ-Մանդեբ նեղուցով անցնող նավերի վրա, որի լայնությունը մոտ 30 կմ է: Այն նաև կոչվում է «Արցունքների դարպաս»։
ԱՄՆ Կոնգրեսի տվյալներով՝ հութիները 190 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Իրանի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումը, որը Իսրայելին համարում է թշնամի, վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիս-արևմուտքը:
Հութիները պնդում էին, որ գործում են ի պաշտպանություն պաղեստինցիների Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում և պնդում էին, որ հարձակվում են միայն Իսրայելի, ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի հետ կապված նավերի վրա: Այս պնդումները հաճախ ապացուցվել են, որ կեղծ են:
2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ առևտրային նավերի վրա և հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր արձակել Իսրայելի ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրատ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT