ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

17/04/2025 schedule19:10

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական և գործարար միջավայրի վերաբերյալ հետազոտությունների կատարելագործմանը։

Կարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ համագործակցությունը միտված է խթանելու ուսանողների ու հետազոտողների ներգրավվածությունը ՊԵԿ-ի տվյալահեն նախագծերում՝ նպաստելով պետական հատվածի արդիականացմանը համապատասխան նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանի խոսքով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի համար պատիվ է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ ռազմավարական նոր գործակցությունը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիների համար։ ՀԱՀ-ի ուսանողները կօգտվեն նոր համագործակցության ընձեռած եզակի հնարավորություններից, ինչի համար Ամերիկյան համալսարանն ընտրվել է որպես գործընկեր՝ հաշվի առնելով նրա ակադեմիական բարձր ցուցանիշներն ու Հայաստանի և արտերկրի շրջանակում վայելող հեղինակությունը։

Միջոցառման շրջանակում անցակցվել է նաև Կիրառական հետազոտությունների աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հարկային վարչարարությունում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության կիրառմանը։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն առաջին պետական կառույցն է, որ համակարգում կիրառում է այդ գործիքները և վերջին տարիներին հետևողականորեն ներդնում է ժամանակակից տվյալահենք լուծումներ՝ աշխատանքը դարձնելով ավելի թիրախային, արդիական և թափանցիկ՝ կարևորելով միջազգային և ակադեմիական համայնքների հետ համագործակցությանը, որոնք իրենց փորձով ու գիտելիքով էականորեն նպաստել են ՊԵԿ-ի ռազմավարական նախաձեռնությունների առաջմղմանը։

«Աշխատաժողովի նպատակն է ոչ միայն արդեն իրականացված համագործակցության արդյունքների ամփոփումը, այլև ընդգծել՝ առաջիկա նախաձեռնությունների կարևորությունը։ Սա արժեքավոր հարթակ է՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները, որոնց միջոցով կարող ենք համատեղ ձևավորել արդյունավետ, տվյալահեն և առաջադեմ մոտեցումներով առաջնորդվող պետական համակարգ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հանրային ծառայության նոր մակարդակի ձևավորմանը։ Այս համագործակցությունը ոչ միայն ակադեմիական և պետական հատվածների միջև կամուրջ կդառնա, այլև կխթանի Հայաստանում արհեստական բանականության ու տվյալագիտության ոլորտների համապարփակ զարգացումը»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի համագործակցության շրջանակում, Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի և Աֆեյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ, 2019 թվականից համատեղ իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես՝ հարկերից խուսափման մոդելի մշակում՝ համադրելով ՊԵԿ-ի տվյալները, փորձագիտական գնահատականները և մեքենայական ուսուցման գործիքները։ Ընդ որում, այսօր գործող օրենսդրությամբ՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող տարեկան ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների ցանկերի 10%-ը ձևավորվում է այդ մոդելի աշխատանքի արդյունքում։

Մշակվել են նաև ապրանքների հետագծելիության մոդելներ, ինչպես նաև իրականացվել է տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների վարքագծի վերլուծություն՝ ռիսկային վարքագծի օրինաչափությունները գնահատելու նպատակով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ 2024 թվականին մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի համար ռազմավարական նշանակություն ունեցող մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ամբողջական համակարգի ներդրման ծրագիրը։

Այն իրականացվում է միջազգային և տեղական փորձառու գործընկերների՝ Բոստոնում գործող Interpretable AI և Երևանում գործող Daniam LLC ընկերությունների հետ համագործակցությամբ։

Ծրագիրը նշանավորում է տեխնոլոգիական առաջընթացի նոր և նշանակալի փուլ՝ ՊԵԿ-ի աշխատանքային մոտեցումների և տվյալահեն քաղաքականության իրականացման ճանապարհին։ Համագործակցային նախագծերը նպաստել են նոր մոդելների վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը՝ խթանելով ՊԵԿ կառավարման արդյունավետության բարձրացումը, հաշվետվողականությունը։

Աշխատաժողովի ընթացքում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել նաև Համաշխարհային բանկի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
503 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը