Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Քիշնևում ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց մարզիչներին։
Ողջունելով ու բարձր արդյունքներ գրանցելու առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ ոգևորությամբ է հետևել առաջնությանն ու կասկած չի ունեցել, որ ՀՀ հավաքականն աչքի է ընկնելու լուրջ արդյունքներով, իսկ շիրակցի մարզիկների հաղթանակին չկասկածելուց զատ՝ սպասել է սրտի առանձնակի թրթիռով։
«Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում, ձեր շնորհիվ մենք լիարժեք ուրախանալու, վստահ առաջ նայելու և մեր մարզի, մեր քաղաքի մասին գլուխներս բարձր պահած խոսելու հնարավորություն ունենք։ Հպարտ եմ ձեզանով և ուրախ եմ, որ կարող եմ անմիջական հանդիպել ու իմ ոգևորության ու խրախուսանքի խոսքերն ասել։ Կարծում եմ՝ պետք էլ չէ, որ հիշեցնեմ՝ լիազորություններիս ու հնարավորություններիս սահմանում ձեր կողքին ու ձեզ հետ եմ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետև էլ բազմաթիվ առիթներ է ունենալու մարզիկների ու մարզիչների հետ հաղթանակների մասին խոսել ու շնորհավորել։
Մարզպետն առանձնակի կարևորել է նաև մարզիչների տքնաջան ու նվիրված աշխատանքը՝ նշելով, որ արդյունքները խոսում են թե՛ մարզիկների անդուլ ջանքերի ու աշխատանքի, թե՛ մարզիչների նվիրվածության ու հոգատարության մասին։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության ու ջերմ վերաբերմունքի համար, որից հետո ծավալվել է անմիջական զրույց առաջիկա անելիքների, մտահոգող խնդիրների ու նոր ծրագրերի մասին։
Դավիթ Առուշանյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը խոսել են նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագրի ընթացքից, ընդհանուր առմամբ անդրադարձ է կատարվել նաև մարզում գործող մարզադպրոցների վիճակին ու դրանց վերանորոգմանը վերաբերող ծրագրերին ևս։
Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին՝ բարձր մարզական արդյունքներ գրանցելու համար, սպորտի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և ներդրած ջանքերի համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT