Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

09/05/2025 schedule14:58

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վետերան պապին՝ իր անվանակից Սուրեն Պապիկյանին:

«Վետերան պապս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր կբոլորեր իր 100 տարին։ Նա մեզ համար ոչ միայն ընտանիքի ավագն էր, այլև մի մարդ, ում կյանքի ուղին կարևոր օրինակ է եղել արժանապատվության, պարտքի զգացման և համեստության։ Նրա խիզախությունն ու մարդասիրությունը փոխանցվել են մեզ որպես ուղեցույց և ուժի աղբյուր։

Պապիկս մասնակցել է 2-րդ համաշխարհային մեծ պատերազմին։ Այդ մասին խոսում էր շատ քիչ, դիպվածաբար, բայց մենք գիտեինք, որ նրա ուսերին ծանր ժամանակներ էին եղել. հարազատ եղբայրներ և ընկերներ էր կորցրել, կոմայի մեջ եղել:

Պատերազմից հետո նա ընտրել է խաղաղ կյանքով ապրելու, ընտանիք ստեղծելու, աշխատելու, մեզ կրթելու ուղին։ Պատերազմը նրա կյանքի մի կարևոր փուլն էր, բայց նրա մասին մեր հիշողությունները կապված են խաղաղության տարիների հետ՝ նրա խնամքով պահված այգին, հանգիստ ձայնով տված խորհուրդները, աննկատ օգնությունը։

Ամեն անգամ, երբ մենք հավաքվում էինք շուրջը, նրա մեջ կար մի զորություն, որ գալիս էր ոչ միայն սրտից, այլ նաև պատերազմով կոփված հոգուց։ Նրա ներկայությունը մեզ համար ուժ էր, հպարտություն, ապահովություն և պարզապես թոռնիկ լինելու զգացում: Հիշում ենք նրան՝ պարզ, աշխատասեր, համեստ ու բարի։

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքն սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ, իսկ գործը՝ արժանապատվություն։

Պապս դարձավ հավերժական սիրո ապացույցը՝ իր վերջին շնչով միանալով տատիկիս հենց նրա մահվան 14-րդ տարելիցի օրը։

Այսօր՝ նրա հարյուրամյակին, խորապես զգում եմ նրա բացակայությունը, բայց միևնույն ժամանակ շնորհակալ եմ ճակատագրին, որ կրում եմ նրա արյունը և անունը, արժեքներն ու հիշողությունը։

Հավերժ հիշատակ քեզ, պապի՛ ջան: Հիշում ենք և կարոտում»,- գրել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
810 դիտում

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ