Երևան
12 °C
2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, երկու ամսից ավելի նրան չի թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում ահազանգել է «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է իրողությունը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։
«Հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանը, որը 2020 թվականից պահվում է Ադրբեջանում, չափազանց պարզ պահանջ ունի՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ տարրական կապ. միայն սա է նա ուզում»,- ասվում է նամակում։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում կայացվեց 2021 թվականի հունիսին՝ շինծու քրեական գործով դատական նիստերից հետո, նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
Լիբանանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան՝ ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:
Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին, որի հետ Էուլջեքչյանը 9 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան:
Էուլջեքչյանի գործով կար ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:
Էուլջեքչյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ նկարներն են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլջեքչյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:
Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT