Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի՝ Լևոն Քոչարյանին առնչվող 2018-ի հետախուզական-օպերատիվ տվյալները

14/05/2025 schedule15:40

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱԱԾ-ի 2018 թվականի հետախուզական-օպերատիվ տվյալները, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:

«2018-ին ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով՝ ԼԵՎՈՆ ՌՈԲԵՐՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ՝

–Ք․ Երևան, Աբովյան փողոց, 9 շենքի թիվ 38 բնակարանը՝ 228քմ․ ընդհանուր մակերեսով, որը 2009-ին նվիրատվություն է ստացել Սեդրակ Քոչարյանի կնոջից՝ Զարուհի Բադալյանից, իսկ նշված շենքի ընդհանուր 57քմ․ թիվ 10 ավտոկայանատեղին 2009-ին գնել է 3 միլիոն դրամ գումարով։

–ք․ Երևան, Վ․ Սարգսյան փող․, «Պիացա Գրանդե» անվամբ թիվ 10 շենքի ընդհանուր 117․4 քմ․ մակերեսով 106 տարածքը 2013-ին գնել է 76մլն 351 հազար դրամ գումարով։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1 քմ-ի միջին արժեքը կազմել է 1մլն 800 հազար դրամ, սակայն Լ․ Քոչարյանը նշված գույքի 1 քմ-ն ձեռք է բերել 650 հազար դրամ գումարով։

–ք․ Երևան, Վ․ Սարգսյան փողոց, թիվ 10 շենքի ընդհանուր 203քմ մակերեսով 117 տարածքը, որը գնել է 2012 թվականին «Պիացա Գրանդե» ՍՊԸ-ից 168 մլն 408հազար դրամով։
Հարկ է նշել, որ 2016 թվականին Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրանուշ Հրաչյայի Քոչարյանը, համատեղ սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքի 1/ 2 բաժնեմասը 2016-ին 40 միլիոն դրամով վաճառել է ՀՀ քաղաքացի Աիդա Ռաֆիկի Խաչատրյանին՝ ծնվ․ 1958 թվական։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1քմ․ միջին արժեքը կազմել է 1 միլիոն 800 հազար դրամ, սակայն Լևոն Քոչարյանը նշված գույքի 1քմ․ միջին արժեքը ձեռք է բերել 829 հազար դրամ գումարով։

-27․12․2006թ․-ից հանդիսանում է «Սփեյս Մենենջմենթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 33․3 տոկոս բաժնեմասով /մյուս համահիմնադիրներն են հանդիսանում եմ Սեդրակ և Գայանե Քոչարյանները/։ ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, գրանցված է 2 աշխատակից, շրջանառությունը 2017 թվականին կազմել է 11 մլն 300 հազար դրամ գումար։ Հարկ է նշել, որ «Սփեյս Մենենջմենթ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Ալ Պառկո» ՍՊԸ-ի հիմնադիրը։

«Ալ Պառկո» ՍՊԸ-ին փաստացի գործունեություն է ծավալել «Բեսթ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի տարածքում, գործունեության տեսակն է՝ հյուրանոցային ծառայությունների մատուցում։ Ընկերությունում գրանցված է 42 աշխատակից, 2017թ․-ի ընթացքում շրջանառությունը կազմել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ գումար։

Շարունակելի»,- ասվում է գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1926 դիտում

Պայթյուն-մայթյունը եղավ, պետքա սաղ ջարդենք, 100-250 դոլար տվեք ջահելներին. ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել

Ամենամեծ ու վտանգավոր քաղաքական աղանդը հենց եպիսկոպոսաց ու հոգևոր դասն է` ուխտադրուժ և հակաՀայաստան. Շիրինյան

Աշտարակ-Թալին ճանապարհին վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ

Մեղք է ՍՐԲԱԶԱՆ բառը դնել ոչնչության կողքին, դուք հայատյացների շարժում եք. Հակոբյան

Երբ կաթողիկոսը սրբապիղծ է, արքեպիսկոպոսն էլ ահաբեկիչ է. Կտրիճ Ներսիսյանն ասելիք չունի՞. Չախոյան

Մինչև վերջին ստահակ տեռորիստը պատասխան եք տալու. Ալեքսանյան

Խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում

Ծոծորակներդ կտեսնեք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի. Կոնջորյան

ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում

Արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Գևորգ Պապոյան

Վեղարի տակից շեհիդի գոտի կապած պոռնկաբարո տեռորիստներ. Ալեքսանյանը՝ ՔԿ-ի բացահայտման «հերոսների» մասին

Տհաճ, ճնշող շոգեր դեռ չեն զգացվել, ու չենք սպասում. Սուրենյան

Իրավապահները կանխեցին «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. վարչապետը՝ ՔԿ բացահայտման մասին

Բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ բարեկամությունը․ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

«Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ. մանրամասներ

Հինգ տարի է` դրանով են զբաղված էլի էդ բանդագուշակները. Եղոյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ուղևորվել կոնյակով բեռնված 49 մեքենա. Պապոյան

Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում

Գորիսը շուտով հազարավոր երեխաների համար կունենա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն և ֆուտբոլի դաշտ. Խաչատրյան

Ահա թե ինչպես են «կտրիճներն ու փրկիչները» կոնսենսուսի եկել պետականության դեմ. Ալխաս Ղազարյան

Ու վերջում՝ շնորհակալություն ռուս գործընկերներին հաստատման համար, սա է «հայաստանյան ընդդիմությունը». Հակոբյան

Վստահ եմ, որ գործընթացը օրենքի տառից չի շեղվելու. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել

Իրանի նման մեծ երկրի դեմ արկածախնդրության դիմաց Իսրայելը «սարսափելի գին» վճարեց՝ չհասնելով նպատակին. Փեզեշքիան

Ի՞նչ բացահայտումներ կլինեն. ինչի կհասնի օտարված մանկապարտեզների համար ստեղծված հանձնաժողովը. մանրամասներ

Սամվել Կարապետյանի կալանավորումը քաղաքական հաշվեհարդար չէ, հակասահմանադրական կոչեր են հնչել. Պետրոսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Այդ «հեղաշրջման պլանն» այն իրողությունն է, որում մենք ապրում ենք 2018 թվականից սկսած. Ավինյան

Սամվել Կարապետյանը նույնքան շուտ «կմաշվի», ինչպես ՀՀ ուղարկված այլ դեմքերը. մեռնելուց առաջ խռխռոց է

Ժամանակը ցույց կտա. ինչպես է Սասուն Միքայելյանը գնահատում ընդդիմության հեղափոխության ծրագիրը

Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Եթե Իսրայելը չխախտի հրադադարի ռեժիմը, Իրանը նույնպես կպահպանի այն. Փեզեշքիան

Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ. Պապոյան

Գարեգին Բ-ն տապալել է Եկեղեցու սահմանադրական կարգը. ոչ կուսակրոն քահանաների նկատմամբ անարդար վերաբերմունք է

Այդպես էլ չհասկացան, որ այսպիսի պարզունակ սցենարներով ու կերպարներով միշտ էլ ձախողելու են. Ավանեսյան

«Civic.am»-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե. դատախազություն

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում. ժամանակացույց

Երդվում եմ, շրջանավարտների Վերջին զանգի ծրագիրն ավելի լուրջ է. մոռացեք փողով հեղաշրջման մասին. Ստեփանյան