Ովքե՞ր էին այս ամենի իրական կազմակերպիչները. ինչո՞ւ է լռում Մերձավանի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը. Սաֆարյան

15/05/2025 schedule09:22

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած իրավիճակին և մի քանի կետ առանձնացրել:

«Ինձ սկսեց հետաքրքրել Մերձավանի տհաճ կլոունադայի մի քանի փոքրիկ դետալ․

1) եթե Մերձավանի դպրոցում տեղի էր ունենալու բողոքի ակցիա, և, ինչպես Tribune TV-ի լրագրողն է ուղիղ եթերի առաջին րոպեներին հաղորդում, ինքը «այդտեղ եկել է ահազանգով», այսինքն՝ դպրոցից ահազանգել են լրատվամիջոցին, ինչո՞ւ էր միայն տեղում Tribune TV-ն, ինչո՞ւ մյուս լրատվամիջոցներին չէր «ահազանգվել»․ ես, համենայն դեպս, բողոքի ակցիայի տեղում տեսել եմ միայն Tribune TV-ի խոսափողը։ (Tribune TV-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը լրացում է կատարել, որ տեղում եղել է նաև Factor TV-ն, ինչը չի վերացնում Tribune TV-ի լուսաբանման միակողմանիության ու թիրախավորվածության թեման ու «Ապրելու երկիր» կուսակցության հետ դրա առնչության բաց հարցը․․․)

2) նոր իմացա, որ Մերձավանը Փարաքար խոշորացված համայնքի բնակավայր է, և այդ համայնքից բնակիչ է նաև վերջերս համայնքի ղեկավար ընտրված «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանը. Tribune TV-ն ի՞նչ կապ ունի «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ո՞վ է ֆինանսավորում այդ համացանցային ալիքը, որը ոչ միայն ակնհայտ հակաիշխանական է /իր իրավունքն է/, այլև անհերքելի համակրանք է ունեցել «Սրբազան շարժման», «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական գծի նկատմամբ /իր ընտրությունն է/։ Ու այստեղ բաց է մնում մերձավանցի համայնքապետի լռությունը իր համայնքում կատարված հակակրթական այլանդակության կապակցությամբ, մանավանդ, որ, ենթադրում եմ, ընտրություններում նա այդ համայնքում մեծագույն ձայները ստացած կլինի /ինքս չեմ հետևել այդ ընտրություններին ու ձայների հաշվարկից տեղյակ չեմ/... ի՞նչ կապ ունեն հակակրթական կլոունադայում ակտիվ դերակատարում ունեցած մանկավարժները և ծնողները «Ապրելու երկիր» կուսակցության հետ․․․

3) լրագրողի հարցերը մեղադրվող ուսուցչուհուն չափազանց քաղաքական էին, միակողմանի, մեղադրանք պարունակող, ոչ թե մեղադրանքի մասին տեսակետ հայցող՝ «էդքան թրքասեր եք, հա՞» /չի հարցնում՝ դուք դասարանում թրքասիրության քարոզչություն արե՞լ եք, ձեզ դրանում են մեղադրում/, կամ հարցնում է՝ «դուք երեխաներին ասել եք թուրք․ դա վիրավորա՞նք է» /չի հարցնում՝ «ձեզ մեղադրում են, որ երեխաներին ասել եք թուրք, դա ճի՞շտ է»/, կամ ձևակերպում է նման հարց․ «այսինքն՝ դուք գտնում եք, որ ժամանակակից եք. դրա համա՞ր եք ծամոն ծամում»/ կրկին առանց հարցականի մեղադրանքի հաստատում, ապա նոր միայն հարց, ըստ որում՝ մինչև այդ՝ րոպեներ առաջ, ուսուցչուհին նրան մանրամասն բացատրել է դա, որ ստիպված է ոչ միշտ, բայց կարճ ժամանակում ծամոն ծամել հիգիենայի նկատառումներով և բժշկի ցուցումով, բայց այդ պատասխանը չի բավարարում լրագրողին, ու նա կրկին թեման վերաբացում է նշված հարցադրումով, թե իբր ժամանակակակից լինելու համար է ծամոն ծամում և այսպես շարունակ․․․

Չափազանց խոսուն էր նաև ուղիղ եթերի այն հատվածը, երբ տնօրենի սենյակում տնօրեն կոչվածն ու հարձակման թիրախ ուսուցչուհին զրուցում էին, իսկ դրսում սպասող լրագրողը իր մենախոսության մեջ ուսուցչուհուն պիտակում է «այս պատմության հերոս», այն դեպքում, երբ այդ տհաճ կլոունադայում առնվազն բոլորին կարելի էր «հերոս անվանել»․․․ այստեղ էլ կրկին նրբորեն ակնարկվում է, որ ամբողջ պատմությունը ուսուցչուհու պատճառով է, ու հռետորական հարց է կախում՝ «ի՞նչ է շահում աշակերտը այս ամենից», այսինքն՝ աշակերտները տուժում են ուսուցչուհու պատճառով։ Չեմ ցանկանում նույնքան մանրակրկիտ վերլուծել ոստիկանություն կանչելու ու ուսուցչուհուն բաժին տանելու դրվագի վերաբերյալ լրագրողի արտաբերած տեքստը․․․

4) պատմության ուսուցչին ներկայացվող մեղադրանքները նույնպես «ազգային մակարդակում» հայտնի նարատիվների դաշտում էին՝ ուսուցչուհին «թրքասեր է», բայց, չգիտես՝ ինչու, մոռանալով նախկին մեղադրանքը՝ մյուս մեղադրանքով էլ ասում էին՝ երեխաներին իբր վիրավորում է՝ «թուրք» ասելով», «ատում է, վատ է վերաբերվում արցախցիներին», «նիկոլական ուսուցչուհի է»։

Չմոռանանք, որ առաջին իսկ պահից համացանցում արագ պատրաստվեց ու տարածվեց «նիկոլական ուսուցչուհին աշակերտներին ասում է՝ սիրեք թուրքին» գլխագրերով կարճ տեսանյութ, որի վրա հեղինակ նշված էր տիկտոկյան @lratvakan.hartak օգտատերը։ Ո՞վ է նման գլխագրերով տեսանյութի պատրաստողը՝ հենց այդ հարթա՞կը, որտեղ չափազանց շատ են հակաիշխանական նյութերը, թե՞ նա ուղղակի վերատարածել է, սա պարզել չհաջողվեց։ «Lratvakan.hartak»-ի քաղաքական գծի պարզումը նույնպես էական կլինի քաղաքական համատեքստը հասկանալու առումով։ Այդուհանդերձ մի բան չափազանց ակնհայտ է՝ ծնողների, երեխաների, մանկավարժական կոլեկտիվի կողմից կազմակերպված բուլինգի մեղադրանքները չափազանց քաղաքական են ու սպասարկում են կոնկրետ քաղաքական գիծ․․․

Ում խաբեն կամ չխաբեն, իմ աչքից չի վրիպի, որ այս ամենում կար քաղաքական գիծ, և պլանավորված է եղել օպերացիա՝ ուղիղ եթերի ռեժիմով «ուսուցչուհու զոհաբերություն կատարել»՝ նրա հետ միասին «հրապարակային անարգանքի սյունին գամելով նաև իշխանության քաղաքական ուղեգիծը», այն էլ բացարձակ հակառակ արդյունքը ստացվեց. հասարակությունը անպատկերացնելի միասնական էր ուսուցչուհու հալածանքը, մատաղ սերնդի, ծնողների և առավել ևս մանկավարժական կոլեկտիվի վարքագիծը դատապարտելու, տնօրենի պաշտոնակատարի հրաժարականի հարցում․․․

Ովքե՞ր էին այս ամենի իրական կազմակերպիչները»,- գրել է Սաֆարյանը:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Մարզպետի օգնականի խոսքով՝ ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է:

Մանվել Մելիքյանը շեշտել է՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2134 դիտում

ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան

Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում

Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն

Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան

Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան

Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ

Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան

«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է

Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին

Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան

Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան

Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան

Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել

Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա կազատազրկվի 5,5 տարով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանին սպասվող նոր հարվածի մասին, կոչ արել լքել քաղաքի հարավը

Պղծված, պոռնկաբարո տերտերները կա՛մ կգնան սուսուփուս առանց խայտառակվելու, կա՛մ խայտառակված. Մկրտչյան

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը

2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան

Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեմ հայտարարել. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից գանձել 8 անշարժ գույք, 1,5 մլրդ դրամ

Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի ևս մեկ մասնաճյուղի գործունեությունը. պատճառները հայտնի են

Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով

Սյունիքի հետ կապված վտանգ չկա, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան

Հիմք կա մտածելու, որ ՀՀ-ում ուզում են հանրային դժգոհություն առաջացնել. վարչապետը՝ ՀԷՑ-ի մասին

Ես ավելին էի սպասում, քան մաշված, փչացած սոլովլյով-կիսելյով-մարգո-զախարովա ձայնասկավառակը միացնելը. Աբրահամյան

Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա. Փաշինյան

Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ