Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

16/05/2025 schedule14:10

Մայիսի 15-ին Լոռվա մարզի ՔՈԱՖ-ը դարձել էր նորարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն․ հենց այստեղ է այս տարի անցկացվել Silicon Mountains մարզային ֆորումը՝ տանելով տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումները մարզեր։ Ucom-ը հանդես է եկել որպես Ֆորումի տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որպես խոսնակ մասնակցել է  «Կիբերանվտանգությունը և տվյալների պաշտպանությունը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կիսվել է իր փորձով և տեսակետներով կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին։  

Մյուս երկու պանելային քննարկումների թեմաներն էին «Արհեստական բանականությունը և ավտոմատացումը», ինչպես նաև «Խելացի թվային ենթակառուցվածքները»։ Ֆորումի հիմնական խոսնակներից էր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր, Ճապոնացի ճարտարագետ, Դր․ Յոշիակի Հագիվարան։

03 900x600 (1).jpg (436 KB)

«AI-ն այսօր բոլորի համար անհրաժեշտ միջոց է առօրյա աշխատանքն ու կյանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, նաև կիբերանվտանգությունն արդեն վաղուց բոլորիս կյանքի անբաժանելի մաս է։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ ժամանակակից այս տեխնոլոգիաների  շուրջ քննարկումը պիտի լսելի դառնա Հայաստանում բոլորի համար։ Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

01 900x600 (2).jpg (397 KB)

«Նախ, մարզային զարգացումն իրապես առաջնային ուղղություն է մեր միության համար։ 2019 թվականից  մենք սկսել ենք աշխատել մարզային համայնքների հետ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Երկրորդ՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին, տալ նրանց նոր հնարավորություններ, օգնել նրանց հասնել միջազգային մակարդակի։ Երրորդ՝ նպատակ ունենք մարզերում կիրառել առաջատար STEM կրթական ծրագրերը, որոնք մշակել ենք մեր անդամների հետ։ Դրանք են՝ «Արհեստական բանականության» դպրոցական ծրագիրը, «Հեռահաղորդակցություն և Ինտերնետի իրերի» (IoT) ծրագիրը, և այլ նախագծեր։ Չորրորդ՝ ուզում ենք կիսվել փորձով և գիտելիքով, ներգրավել առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և պետական ներկայացուցիչների մասնակցությունը։ Եվ վերջապես՝ ցանկանում ենք բերել միջազգային ընկերությունների գործարար մշակույթը մարզ, ու խթանել մարզային ներդրումները», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։

Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաև «Կիբերպատերազմ» խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում երկու փորձառու թիմեր, կազմված կիբերանվտանգության ոլորտի մասնագետներից, հաջորդաբար եղան հարձակվողի և պաշտպանվողի դերում։

Ունկնդիրները ծանոթացան ժամանակակից DDoS հարձակումների մեթոդների և գործիքների, արդյունավետ արձագանքման և պաշտպանական ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբերանվտանգության վերջին միտումները։ Աշխատաժողովը նախատեսված էր կիբերանվտանգության մասնագետների, ցանցային ճարտարապետների, ՏՀՏ ղեկավարների, բիզնեսի առաջնորդների և ՏՀՏ ենթակառուցվածքների կայունությամբ ու հասանելիությամբ հետաքրքրված մասնակիցների համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
545 դիտում

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին

Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան

Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով

Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ

Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել