Երևան
12 °C
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ուղղված ՌԴ դեսպան Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված նամակին:
«Ռուսաստանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված նամակում անցնում է ընդունելի բոլոր սահմանները՝ իրեն իրավունք վերապահելով միջամտել Հայաստանի ներքին գործերին և հրապարակային կերպով դատապարտել Արծրուն Հովհաննիսյանի արտահայտած տեսակետը՝ այն որակելով որպես «ֆաշիզմի արդարացում»։
Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան։
Դուք այն պետության ներկայացուցիչն եք, որը 2020-ից ի վեր անմիջական դերակատարություն է ունեցել Արցախի հայաթափման գործընթացում։ 2020-ի նոյեմբերին ռուսական խաղաղապահ ուժերը մտան Արցախ՝ երաշխավորելու բնակչության անվտանգությունը։ Սակայն ընդամենը երեք տարվա ընթացքում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ հարձակում, որի ժամանակ ռուսական կողմը ոչինչ չձեռնարկեց՝ հանցակից դառնալով այդ հարձակմանը:
Այդ օրվա տվյալներով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ իրականացվեց հայության զանգվածային տեղահանություն, և ընդամենը մեկ շաբաթում ավելի քան 100․000 արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենի հողը։ Սա զանգվածային էթնիկ զտում էր ձեր անմիջական համաձայնությամբ։
Դուք ներկայացնում եք մի երկիր, որի լռությամբ Արցախի տարածքում ոչնչացվեցին, ձեր կարծիքով, Հայրենական մեծ պատերազմին նվիրված տասնյակ հուշարձաններ՝ այդ թվում՝ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի շրջաններում տեղադրված հուշաքարերը։ Շուշիում ադրբեջանցիները կոտրեցին և քանդեցին 1941-1945 թվականների պատերազմի նվիրյալների անուններով հուշարձանային ցուցանակները։ Այդ պատերազմին Արցախից մասնակցել էր ավելի քան 45․000 մարդ, որոնցից 22․000-ը չի վերադարձել, իսկ մոտ մեկ տասնյակ արցախցի արժանացել էր Խորհրդային Միության հերոսի կոչման, այդ թվում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, որոնք ծնվել են Չարդախլու գյուղում։
Ի՞նչ պատահեց ձեր հարգանքին նրանց նկատմամբ, երբ նրանց հայրենիքում խաչքարերն էին ոչնչացվում, գերեզմանները պղծվում, հուշարձանները վերացվում։ Որտե՞ղ էր ձեր ձայնը։
Դուք ներկայացնում եք մի երկիր, որը 2021-ի մայիսից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի ուղղություններով իրականացված ադրբեջանական ներխուժումների ժամանակ չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ չարձագանքելով ՀԱՊԿ-ի կանոնադրության խախտմանը։ Ձեր պետության արձագանքը եղել է՝ «սահմաններ հստակ գծված չեն»։
Եվ հիմա, այն բանից հետո, երբ դուք լռեցիք հայության դեմ կիրառված բռնության, տեղահանման, սրբության պղծման, պատմության ոչնչացման պահերին, համարձակվում եք հրապարակային նամակով խոսել մեր հասարակության արժեքներից, հիշողությունից ու համոզմունքներից։
Ո՛չ։ Դուք ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ պատմական իրավունք չունեք գնահատելու մեզ։
Դուք ներկայացնում եք մի երկիր, որը հարձակման պահին լռում է, իսկ խաղաղության պահին մեզ դաս տալիս։
Ճշմարտության իրավունքը մերն է։ Իսկ դուք մի՛ խառնվեք»,- գրել է Բաբաջանյանը։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով, թե դրանք, իբր, արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը
Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT