Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության, ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխության մասին կարգավորումները, սահմանել այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը:
Կարգում սահմանված է, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում իր տարիքային խմբին համապատասխան դասարան:
Նոր շրջանառվող նախագծով այս կարգավորման մասով արվել է բացառություն մասնավորապես այն դեպքում, երբ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման արդյունքում երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, հետևաբար նա կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը՝ 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում: Այս դեպքում երեխայի հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի, իսկ մեկ դասարան ցածր ընդգրկվելու նպատակով նաև կարիքի գնահատման դիմումի հիման վրա:
Ըստ հիմնավորման՝ նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու հարցում։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։
Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է՝ ՀՀ տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուստարվա պարապմունքների վերջին օրը ներառյալ։
Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ ՀՀ մարզերի բոլոր այն բնակավայրերում, որոնցում հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:
Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/8686, կշարունակվի մինչև մայիսի 31-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը
Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT